ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիճարկվող դրույթն ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում. ՍԴ 04/11/2017 14:18 | ԼՐԱՀՈՍ

ՍԴ-ն այսօր կարճեց քաղաքացի Լառա Մովսեսյանի անհատական դիմումի հիման վրա գործի վարույթը: Քաղաքացին վիճարկում էր «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասը՝ խնդրելով որոշել դրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ինչպես նշեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որոշման պատճառաբանական մասում դատարանն արձանագրում է, որ դիմողը՝ պարզապես թվարկելով օրենքի վեճի առարկա դրույթի և Սահմանադրության մեկ տասնյակից ավելի հոդվածների ենթադրյալ սահմանադրականության հանգամանքը, դրանց առնչությամբ հիմնավոր փաստարկներ չի ներկայացնում և հիմնականում բարձրացնում է վիճարկվող նորմի կիրառման իրավաչափության հարցը: Բացի այդ, օրենքի վիճարկվող դրույթի «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել» եզրույթից հետևում է, որ այն քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա է դատարանի կողմից գնահատման՝ գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում և ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում:
Ըստ դիմողի, վիճարկվող դրույթում բացակայում են իրավական սկզբունքները, վիճարկվող դրույթը « ... միակողմանիորեն պաշտպանում է Ընկերության և ամբողջովին ոտնահարում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ շահերը»:
Դիմողը գտել է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դ) մասում առկա «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել» եզրույթը մարդու նկատմամբ առաջադրվող անհիմն մեղադրական եզրույթ է, դրանում առհասարակ բացակայում է ապացուցման հիմքեր պարունակող պահանջը, և այդ անհիմն պահանջից բխող` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ֆինանսական անհիմն հետևանք է ստեղծվում:
Դիմողի գնահատմամբ` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցը երրորդ (այլ) անձին շահագործման նպատակով հանձնելն օրենքով արգելված չէ, և այդ իրավունքի իրացման արդյունքում եթե ավտոմեքենան տիրապետողն այն օգտագործի այլ նպատակներով` սեփականատերը չի կարող տեղյակ լինել դրա մասին: Ուստի «… այս առումով օրինական չէ, որ օրենքով սահմանվի ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ ակնհայտ սուտ տեղեկություններ հայտնող որակել և նրա վրա ակնհայտ չհիմնավորված ֆինանսական պարտավորության բեռ դնել»:
Քաղաքացին գտել է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 9-րդ հոդվածների 2-րդ մասերին, ինչպես նաև 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին: Ըստ նրա, բարձրացված հարցն առաջացրել է անհաղթահարելի և անլուծելի բացասական իրավական հետևանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
- 01/19/2021 10:00 Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան «Հրապարակ»
- 01/19/2021 09:56 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:53 Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն «Փաստ»
- 01/19/2021 09:50 Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:48 Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է «Հրապարակ»
- 01/19/2021 08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 01/19/2021 19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները