ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ զինված ուժերի սպա Արտակ Նազարյանի մահվան գործը Եվրոպական դատարանում է 04/10/2017 14:37 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ ԶՈՒ 30-ամյա սպա Արտակ Նազարյանի մահվան գործը կքննվի Եվրոպական դատարանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել տուժողի իրավահաջորդ, մահացած Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյան մահվան գործը։ Պարզ լեզվով ասած՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով փաստաբան և տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ․ հուլիսի վերջին՝ Տավուշի մարզի մարտական դիրքերում։ Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն ընտանիքը, մատնացույց անելով քրեական գործի մի շարք հանգամանքներ, պնդում է, որ կատարվածը եղել է սպանություն։ Տուժող կողմը, սպառելով ներպետական ատյաններում հանցանքը բացահայտելու հնարավորությունը, ՄԻԵԴ էր դիմել 2014թ․ մարտի 3-ին։
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այս գործով երկու դիմումները քննել մեկ վարույթում։ Առաջին դիմումը ներկայացրել էր սպանվածի մայրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հովհաննիսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, երբ ներպետական ատյաններում սպառել էր նախաքննությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունը։ Բողոքը հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 13-րդ հոդվածներին։
Երկրորդ դիմումը ՄԻԵԴ էր ներկայացրել Արտակ Նազարյանի քույրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ՝ ՀՀ ներպետական ատյաններում սպառելով մահվան իրական հանգամանքները բացահայտելու եւ արդար դատաքննության հասնելու հնարավորությունները։ Բողոքը հղում է անում Կոնվենցիայի 2-րդ հոդվածին։
Փաստական մասի նկարագրությունից հետո ՄԻԵԴ-ը հետևյալ հարցադրումներն է արել ՀՀ կառավարությանը․
1․ Արդյո՞ք առկա գործում խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով։
2․ Նկատի ունենալով կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանությունը՝ արդյո՞ք առկա գործով հայրենի իշխանությունների վարած հետաքննությունը ոտնահարել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
3․ Արդյո՞ք դիմողների տրամադրության ներքո եղել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ներպետական ատյաններում արդյունավետ լուծման հնարավորություն, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
ՄԻԵԴ-ը կառավարությունից խնդրել է տրամադրել նաեւ տվյալ գործով՝ քննչական մարմնի կայացրած բոլոր որոշումները՝ մեղադրանք ներկայացնելու մասին, ինչպես նաեւ Հակոբ Մանուկյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի մեղադրանքների փոփոխության մասին որոշումները։ Կառավարությունից ՄԻԵԴ-ը խնդրել է տրամադրել նաեւ թիվ 21127 զորամասի զինծառայողների՝ 2010թ․ հուլիս եւ օգոստոս ամսիներին կարգապահական մեկուսացման մասին փաստաթղթային ապացույցները՝ հրամանների պատճեններ, մեկուսացման գրություններ եւ այլն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ