ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անօրինական և չպատճառաբանված որոշմամբ խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը. Զ. Հայրապետյան 04/07/2017 17:36 | Քաղաքացիական իրավունք
Երեմ Հովսեփյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանողներ Տիգրան Մուշեղյանի և Զարուհի Ղազանջյանի՝ վիճարկելով Տ.Մուշեղյանի և Զարուհի Ղազանջյանի միջև կնքված պայմանագիրը:
Առաջին ատյանի դատարանը, գտել է, որ ամուսնալուծությունից երեք օր անց նախկին ամուսինների կնքած բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կեղծ է և կիրառել է կեղծ գործարքի առոչնչության հետևանքներ: Իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ, բացարձակապես չանդրադառնալով կեղծ գործարքի առկայությունը հերքող վերաքննիչ բողոքի փաստարկներին և հաշվի չառնելով գործարքը կեղծ որակելու համար անհրաժեշտ վավերապայմանների ու հիմքերի բացակայությունը, հաստատել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Պայմանագրի կողմ հանդիսացող Զարուհի Ղազանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց, որ գործարքը կեղծ որակելու համար անհրաժեշտ են մի քանի պարտադիր և միաժամանակյա տարրեր, որոնցից մեկի բացակայությունը ինքնին բացառում է գործարքի կեղծ լինելը: Այդ տարրերից է այն, որ պետք է ապացուցել արդյոք գործարքի կնքմամբ որևէ մեկի իրավունքն ու օրինական շահը խախտվել է թե ոչ, օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում` պարտատիրոջ շահերը:
Առաջին ատյանի դատարանը վճռի հիմքում դրել է այն հիմքը, որ իբրև թե պայմանագրի կողմերից մյուսը՝ Տիգրան Մուշեղյանը, խուսափել է իր 100 հազար դոլար պարտավորությունից և այդ պատճառով էլ կնքել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ դատարանը հաշվի չի առել փաստական հանգամանքները՝ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2009թ., իսկ Տ.Մուշեղյանի տվյալ պարտավորությունը` ստացականի հիման վրա ծագել է 2010թ.:
Ընդ որում, դատարանի վճիռը, որով հաստատվել է հիշյալ պարտավորության առկայությունը, ուժի մեջ է մտել առուվաճառքի պայմանագիրը ստորագրելուց շուրջ հինգ տարի անց՝ 2014թ.: «2009թ. պայմանագիր կնքելիս իմ վստահորդի ՝ Զարուհի Ղազանջյանի, նախկին ամուսնու՝ Տիգրան Մուշեղյանի մոտ որևէ պարտավորություն չի եղել, այն ծագել է մեկ տարի անց` ստացականի հիման վրա, և 5 տարի անց` դատական ակտի հիման վրա: Հետևապես բացակայել է հիմքերից մեկը գործարքը կեղծ որակելու համար»,- ասաց Զարուհի Հայրապետյանը՝ նշելով, որ դա էական և կարևոր հանգամանք էր, որը, սակայն, չի գնահատվել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանների կողմից:
Դատարանի վճռի դեմ այդ հիմքով բերվել էր վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավոր` Կ. Չիլինգարյանի, դատավորներ Տ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի), իր լիազորությունների շրջանակներում պարտավոր էր անդրադառնալ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, սակայն դատարանը որոշման պատճառաբանական մասում այդ մասին անգամ որևէ տառ չի նշել, որևէ վերլուծություն այդ մասով չի կատարել` կարծես թե բողոքի նման հիմք և հիմնավորում չի ներկայացվել: Դատարանի անօրինական և չպատճառաբանված որոշմամբ խախտվել է Զարուհի Ղազանջյանի արդար դատաքննության իրավունքը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի անդրադարձել նաև բողոքի այն հիմքին և հիմնավորմանը, որ գործում չկա որևէ ապացույց, փաստ, փաստարկ կամ հիմնավորում, որ Զարուհի Ղազանջյանի կամքը և կամահայտնությունը չի համապատասխանում իրականությանը և որ նա առուվաճառքի պայմանագիր կնքելու պատրանք է ստեղծել, որը, սակայն, պարտադիր վավերապայման է գործարքը կեղծ որակելու համար:
Փաստաբանը նշեց, որ դասական օրինակը, որը հիշատակվում է նաև դոկտրինալ աղբյուրներում, հետևյալն է, երբ կողմերն իրականում չեն ցանկանում առուվաճառք կատարել և նպատակ են հետապնդում խուսափել ինչ-որ պարտավորությունից, ձևական կնքում են պայմանագիր, որպեսզի մյուս կողմը` պարտատերը չկարողանա հետագայում այդ գույքի վրա բռնագանձում տարածել: Սակայն այս դեպքում այս դասական օրինակը կիրառելի չէ, քանի որ պայմանագրի կնքման պահին չի եղել որևէ պարտավորություն: Այդքանով հանդերձ՝ դատարանը հաստատված է համարել, որ գործարքը կեղծ է:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Զարուհի Ղազանջանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանն ու Զարուհի Հայրապետյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ հիմնվելով նաև վերջինիս կայացրած նախադեպային որոշումների վրա: Բողոքը բերվել է երկու հիմքով, որ նախ, Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը, չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, և երկրորդ, չի անդրադարձել բողոքի ամենաէական հիմքին առ այն, որ գործում բացակայել են գործարքը կեղծ որակելու վավերապայմանները:
Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու դեպքում, Զարուհի Ղազանջյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իր արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, ըստ որի ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ` Կ. Չիլինգարյանը, Տ. Նազարյանը և Ա. Պետրոսյանը չեն անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված բոլոր հիմքերին և հիմնավորումներին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ