ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբանը հաղթեց ոստիկանությանը 04/05/2017 14:23 | Վարչական իրավունք
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Փայլակ Թևանյանին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին Ոստիկանության հայցը։
Փայլակ Թևանյանի ու նրա ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի հակընդդեմ հայցը մասնակի բավարարվել է: Մասնավորապես, վճռով ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք դրսևորվել են Փայլակ Թևանյանին ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմամբ, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել: Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժվել է:
Փ.Թևանյանն ու իր ներկայացուցիչը հակընդդեմ հայցում ներկայացրել էին քաղաքացու արտահայտվելու, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմանը հանգեցրած ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ:
Անցյալ տարվա փետրվարի 24-ին, ժամը 19։45-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան 26 հասցեի մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի։ Ժամը 20։05-ին բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն։
Փայլակ Թևանյանը բողոքի ակցիայի վայր է եկել այն պահին, երբ բողոքի ակցիայի մասնակիցներին արդեն բերման էին ենթարկել։ Շատ չանցած՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել նաև Փ.Թևանյանը:
Անցյալ տարվա ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության հիշյալ բաժինը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ընդդեմ Փայլակ Թևանյանի հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված իրավախախտում կատարելու համար:
Իսկ մայիսի 10-ին պատասխանող Փ.Թևանյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հակընդդեմ հայց է ներկայացրել` ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Արա Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի այս վճիռը որոշակի ձեռքբերում է համարում՝ ոստիկանությունը հավաքների ժամանակ ուժի գործադրմամբ բերման է ենթարկում քաղաքացիներին, ապա վարչական պատասխանատվության ենթարկելու հայցեր ներկայացնում դատարան: «Սա կլինի նախադեպ և նույն իրավիճակում հայտնված անձինք կօգտվեն դատարանի այս վճռից՝ որպես հաստատված հանգամանք, խաղաղ հավաքների ժամանակ իրենց իրավունքը իրացնելիս»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ