ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ 03/30/2017 17:43 | ԼՐԱՀՈՍ
Հասարակությանը ներկայացված հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի ծրագրերը գործարար աշխարհի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով արդեն ձեռնամուխ են եղել երկրորդ փուլի աշխատանքներին: ՊԵԿ նախագահը կառավարությանը ներկայացրեց միանգամից երեք նախագիծ:
Գործադիրը սահմանեց ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները:
Որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է: Խնդիրն այն է, որ արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում:
«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:
Գործադիրը հավանություն տվեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է:
Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը Կառավարությունը հաստատեց նաև էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը: Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը:
Կարեն Կարապետյանը կարևորեց ընդունված որոշումները և նշեց. «Պետք է այսպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:
Վարչապետը նկատեց, որ անհանգիստ է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Շատ հետաքրքիր մի իրավիճակ է, այս իրավիճակից ավելի անհանգիստ է Վարդան Արամյանը, փոխանակ հակառակը լինի: Անհանգիստ պետք է լինի ՊԵԿ-ը, որովհետև պլանն ինքը պետք է կատարի, Վարդան Արամյանն ընդաﬔնը վերահսկողություն պետք է անի»,- ասաց վարչապետը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ