ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել. Aysor.am 03/27/2017 16:13 | Հարցազրույց
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով մեղադրվում է «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառության գործի շրջանակներում, ԱԱԾ-ում նախ հարցաքննել են որպես կասկածյալ, մարտի 24-ին առաջադրել են մեղադրանք, այնուհետև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ բավարարվել է միջնորդությունը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Բաբայանը կալանավորվել է երկու ամսով։
Բաբայանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը այս պահին վերաքննիչ բողոք է պատրաստում՝ երկու օր հետո Վերաքննիչ դատարանում բողոքարկելու կալանավորման մասին դատարանի որոշումը։
Փաստաբանը Aysor.am-ին տված հարցազրույցում պատասխանել այս քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցի։
- Պարոն Քալաշյան, իրականացվող նախաքննության օբյեկտիվության հետ կապված, դուք որևէ խնդիր տեսե՞լ եք։
- Ընդհանրապես, կարծում եմ, վաղաժամ է որևէ կարծիք հայտնել նախաքննության մասին։ Ինչ վերաբերում է մինչ այժմ գործով իրականացված քննչական գործողություններին, մեր տեսանկյունից ելնելով՝ օբյեկտիվ է, քանի որ նրա ոչ մի իրավունքի խախտում թույլ չի տրվել, նրա հետ կապված բոլոր քննչական գործողությունները կատարվել են իմ ներկայությամբ, այդ ընթացքում ամեն ինչ նորմալ, իր հունով ընթացել է, հարցը տրվել է, պարոն Բաբայանը իր պատասխանը հայտնել է, արձանագրվել է, արձանագրությունը կազմվել է ճիշտ, որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվել։
- Այսինքն՝ պարոն Բաբայանի իրավունքները լիարժեք պաշտպանված են։
- Միանշանակ, ինչի մասին է խոսքը, եթե նրա իրավունքների որևէ, թեկուզ աննշան խախտում եղած լիներ, համենայնդեպս, իմ կողմից, անպայման, դա կբարձրաձայնվեր և հակադարձ միջոցառումներ կձեռնարկվեին։ Ինչ վերաբերում է ընդհանուր օբյեկտիվությանը, դա հետագայում պարզ կլինի։ Պարոն Բաբայանին առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, այս առումով ես հայտնել եմ պաշտպանության կողմի կարծիքը, որ դրանք անհիմն են, երկու հոդվածներով էլ նրան մեղսագրվող արարքները պարոն Բաբայանը չի ընդունում, համարում է, որ այդ մեղադրանքները առաջադրելու հիմքերը բացակայում են։ Համենայնդեպս, այն նյութերը, որ կալանավորման ժամանակ նախաքննության մարմինը ներկայացրել է դատարանին, որպես կալանավորման հիմքեր, այդ նյութերի ուսումնասիրությունից ինձ համար պարզ է, որ որևէ հիմք չկա թե նրան մեղադրանք առաջադրելու, թե կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Մեղադրանք անձին ե՞րբ են առաջադրում, երբ լինում են բավարար ապացույցներ։ Ինձ ներկայացված այդ նյութերում չկան այդպիսի ապացույցներ։
- Դուք չե՞ք բացառում, որ քրեական գործով կան նյութեր, որոնք Ձեր ձեռքի տակ չեն, բայց դատախազությունը դրանց հիման վրա հայտարարում է կատարվածին Բաբայանի առնչության մասին։
-Ինչ վերաբերում է նախաքննություն իրականացնող մարմնի մոտ ինչ-որ նյութեր լինելուն, որոնց ես տեղյակ չեմ, ես դա, իհարկե, չեմ բացառում։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ այդ նյութերի ազդեցության ներքո Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, դա ես բացառում եմ։ Երբ մեղադրանք է առաջադրվել, Սամվել Բաբայանը հարցաքննության արձանագրության մեջ հստակ նշել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։ Եթե անձը նման հայտարարություն է անում և դա ֆիքսում է պաշտոնական փաստաթղթի մեջ, իմ կարծիքով, ոչ մեկ իրավունք չունի այլ դիրքորոշում հայտնելուց, դա արդեն կկոչվի այլ մեկնաբանություն։
- Այդ դեպքում, պարոն Քալաշյան, դատախազությունը ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն տարածում։ Դուք կարծում եմ, համոզված կլինեք, որ դատախազությունը օդից նման հայտարարություն չի կարող կատարել։
-Դուք մի մոռացեք, որ սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և հայտարարությունը արվել է մեղադրանք առաջադրելուց հետո։ Ի՞նչ է դատախազությունը, ձեր խոսքերով ասած, օդի միջից պետք է հայտարարություն կատարեր, բնական է, որ նման հայտարարություն պետք է աներ դատախազությունը, որովհետև և վարույթն իրականացնող մարմինը, և դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու են իրենց կատարած գործողությունների համար։ Ես այդ հայտարարությունը տարօրինակ չեմ համարում, բայց մենք էլ մեր հերթին անում ենք պատասխան հայտարարություն։ Եթե այդ հայտարարության մեջ ասված է, որ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, ես համարում եմ, որ իրենց ցանկացած մեկնաբանությունն են տվել։ Նույնի վերաբերյալ մեկնաբվնությունը ես էլ այլ կերպ եմ տալիս, որը կարտահայտվի իմ հետագա պաշտպանական գործողություններում։ Խնդիրը հետևյալն է՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված փաստարկները որևէ հիմք չեն տալիս համոզված ասել, որ Սամվել Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրվող արարքներում։ Անձը կարող է այս կամ այն կերպ առնչություն ունենալ այս կամ այն արարքին, բայց դա չի նշանակում, որ ցանկացած առնչությունը համարվում է հանցագործություն։ Կոնկրետ ինչ է նկատի ունեցել նման հայտարարություն անողը, ես դա նախաքննության գաղտնիությունից և միաժամանակ իմ պաշտպանյալի շահերից ելնելով, չեմ կարող բացահայտել։
- Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանը իմացել է «Իգլա»-ի մասին և ասել՝ թող բերեն, ուղարկենք Ղարաբաղ։ Դուք որքանո՞վ եք սա համարում իրականությանը մոտ։ Այսինքն՝ զուտ իմանալը կարո՞ղ է առնչություն համարվել։
- Նորից եմ ասում՝ քրեական գործի մանրամասնությունները առայժմ նպատակահարմար չեմ գտնում բացահայտել։ Վաղ թե ուշ հանրությունը կտեղեկանա այդ մասին։ Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը պատվիրել է այդ զենքը բերել, պարտավորվել է դրա գումարը վճարել, հանձնարարել է ինչ-որ գործողություններ կատարել և այլ, և այլն այդ բոլորի հետ Սամվել Բաբայանը որևէ կապ չունի։ Ես դա առայժմ ցավագին չեմ ընդունում, որովհետև ի վերջո հարուցված է քրեական գործ, հասկանալի պատճառով այս քրեական գործը հնչեղություն է ստացել։ Մենք, անհրաժեշտ պաշտպանական գործողությունները կատարելով հանդերձ, և ես, և Սամվել Բաբայանը, համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին։ Այն, ինչ մեզ ներկայացրել են, դրանց արդեն իսկ տեղյակ ենք։ Սպասում ենք ընթացքին։
-Պարոն Քալաշյան, ովքե՞ր են այս գործով մյուս երկու կալանավորվածները և արդյոք հարցաքննությունից հետո առերեսման անհրաժեշտություն առաջացել է։
-Ես չեմ հայտնի, թե ովքեր են նրանք, եթե վարույթն իրականացնող մարմինը այդ տվյալները չի հրապարակել, ես ևս չեմ հրապարակի։ Կասեմ միայն, որ ոչ մեկի հետ առերեսում կատարված չէ։
-Բայց դուք առերեսման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
-Ո'չ, միանշանակ ո'չ։
-Այսինքն, հակասական ցուցմունքներ չկան։
-Առերեսում լինում է այն դեպքում, երբ հակասություն է առաջանում ցուցմունքներում։ Նման էական հակասություններ, որքանով հայտնի են ինձ ներկայացված նյութերում, չկան։ Այսինքն՝ պարոն Բաբայանի դեմ, որ նա կատարել է մեղադրանքում մատնանշված այս կամ այն գործողությունը, նման ոչ մի ուղղակի ցուցմունք պարոն Բաբայանի դեմ չկա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ