Թեմաներ
Հինգշաբթի 03 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/21/2019   19:45 ԿԳ փոխնախարար Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ 03/21/2019   19:38 Երևանի դատախազը Հայկ Մարությանից Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ տվյալներ է պահանջել 03/21/2019   19:32 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 03/21/2019   19:19 Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ տնտեսական աճի համար ավելի համեստ ցուցանիշ են կանխատեսել, քան իրականում կլինի 03/21/2019   19:17 «Politik.am» կայքի գլխավոր խմբագիրը հանդիպել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ 03/21/2019   19:04 ՊԵԿ-ը հորդորում է աջակողմյան ղեկային տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները 03/21/2019   18:57 «Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը». Արմեն Աշոտյան 03/21/2019   18:54 Ուղեղի բորբոքում ունեցող մայրը մորթել է դստերը և չի կարողանում դա հիշել 03/21/2019   18:54 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին 03/21/2019   18:48 Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել 03/21/2019   18:42 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է 03/21/2019   18:35 Դատապարտյալին այցելած քաղաքացու կոշիկի միջից հայտնաբերել են 5.2 գր քաշով բուսական զանգված 03/21/2019   18:26 Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ 03/21/2019   18:21 Շորթած գումարը վերցնելուց հետո կնոջը ոստիկանները բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 03/21/2019   18:16 43-ամյա տղամարդը նախին զոքանչին քարշ տալով մտցրել է բնակարան, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել նրա մոտ առկա ոսկյա զարդերն ու դիմել փախուստի 03/21/2019   18:09 9-ամյա երեխային մահվան պատճառ դարձած վթարի գործով վարորդը ձերբակալվել է 03/21/2019   18:04 Գազաբաշխման համակարգում 2018 թվականին գազի կորուստները նվազել են 03/21/2019   17:58 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019   17:48 Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին 03/21/2019   17:24 Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ) 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է 03/21/2019   16:54 Լինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել 03/21/2019   16:46 Երեխան ընկել էր ու գանգուղեղում կտրվել կամրջային երակները. բժիշկները պայքարեցին 1 տոկոսի համար ու փրկեցին փոքրիկի կյանքը 03/21/2019   16:40 «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի հաղորդալարերն ու ճոպաններն ապամոնժատել են ու հափշտակել. ոստիկանություն 03/21/2019   16:34 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ 03/21/2019   16:28 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, հետեւապես նշված պաշտոնը զբաղեցնելու իրավունք. Խաժակյան 03/21/2019   16:18 Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների քաղաքականությունը. Շարմազանով 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/21/2019   15:52 ԵՊՀ ուսանողներն այսուհետ կիսամյակի վարձավճարը կմուծեն ոչ թե միանվագ, այլ մաս-մաս 03/21/2019   15:37 Նոր նշանակումներ են կատարվել՝ Վիրահայոց և Նոր Նախիջևանի հայոց թեմում 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն 03/21/2019   15:05 Ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի. Նիկոլ Փաշինյան 03/21/2019   15:00 Արամ Սիմոնյանի շնորհիվ Էթիկայի հանձնաժողովը սկսեց գործել. Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ մեղադրանքը չի ընդունում եւ վիճարկելու է 03/21/2019   14:31 Գերմանիայում ԱԺ նախագահը քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը 03/21/2019   14:28 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների. նախարարը փոփոխություններ է առաջարկել 03/21/2019   14:18 Էրմիտաժը փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով 03/21/2019   14:00 Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/21/2019   13:48 Արցախի քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ 03/21/2019   13:43 Էդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը հետաձգվեց 03/21/2019   13:36 Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը 03/21/2019   13:20 «Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/21/2019   13:15 Վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն 03/21/2019   13:11 Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորներին 03/21/2019   13:01 Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը շարունակում է հացադուլը 03/21/2019   12:44 «Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների, մեր աշակերտներին անկարգապահության դաս մի՛ տվեք» 03/21/2019   12:19 Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդը հիվանդանոցում մահացել է 03/21/2019   12:17 Ավազակույտերով է ծածկված նաև Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասը. ուսումնասիրող թիմի զեկույցը 03/21/2019   12:14 Նախարար Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին
03/20/2019   09:36 Վարչապետի վարկանիշը նվազել է. ի՞նչ են ցույց տվել փակ հարցման արդյունքները. «Փաստ» 03/20/2019   20:58 Գինեկոլոգը, գաղտնի բեղմնավորելով կանանց, ունի 48 երեխա 03/21/2019   00:38 Ես դեմ եմ երեխաների այլասերմանը. ծնողները բողոքում են «ԼԳԲՏ + ճանապարհային քարտեզ»-ի դեմ 03/19/2019   20:06 Սպանություն՝ Երեւանում. զոհը 27-ամյա երիտասարդ է 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/20/2019   17:10 Փաստաբանը պահանջում է քրեական գործ հարուցել ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի նկատմամբ 03/20/2019   09:56 «Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան». Դատախազության 2018 թվականի հաղորդագրությունը ՀՔԾ-ն որպես ապացույց կցել է գործին 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/19/2019   23:16 Տղամարդը վրաերթի է ենթարկել նախկին կնոջը ու գնացել ոստիկանություն 03/20/2019   18:01 «Օսիպյանը փորձել է ներազդել իմ աշխատանքի վրա».Բորիս Մուրազի 03/20/2019   08:49 Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» 03/20/2019   16:07 «Հայինկասացիա»-Բանկ ճանապարհին հափշտակվել է 20.000 դոլար 03/20/2019   00:35 Մաթեմատիկոսն ազատվել է աշխատանքից` ուսանողուհիներին սիրո բանաձեւը բացատրելուց հետո 03/21/2019   09:29 «Այդ աթոռին իր անիմաստ կյանքն է երկարացնում». Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ» 03/21/2019   09:18 Պաշտոնյային անհարիր պահվածք. Հայտնի է Փաշինյանի արած հայտարարության հասցեատերը. «Ժողովուրդ» 03/20/2019   16:55 Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում 03/21/2019   09:55 Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը. «Հրապարակ» 03/20/2019   12:22 Երանոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Դատախազություն. պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է

Սահմանադրական, կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքում պետությունն է կրում փոխհատուցում վճարելու պարտականությունը. Արամազդ Կիվիրյան 03/27/2017   21:44  |  Բարոյական վնասի հատուցում

Հայաստանում դեռևս վերջնականապես ձևավորված չէ բարոյական վնասի հատուցմանը վերաբերող նոր իրավակարգավորումներին առնչվող դատական պրակտիկան:

Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ իրավունքի զարգացման տեսակետից կարևորելով, թե ինչպիսին կլինի դատական պրակտիկան, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանի ու Լուսինե Հովսեփյանի հայցադիմումների վերաբերյալ գործերով:

Հիշյալ երկու գործով հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ բարոյական վնասի հատուցման պահանջով Արգիշտի Կիվիրյանի հայցադիմումի գործով Ոստիկանության առարկություն-դիրքորոշումը նույնանում է Լուսինե Հովսեփյանի հայցադիմումի գործով արտահայտած դիրքորոշման հետ:

Ոստիկանությունը, մասնավորապես, նշում է՝ քանի որ վնասը վարչարարությամբ է պատճառվել, ուստի հայցվոր կողմը մինչև դատարան դիմելը պետք է դիմեր վարչական մարմնին, որպեսզի այն ոչ նյութական վնասի հատուցման մասով քննարկվեր, դրանից հետո նոր, ըստ ոստիկանության, հայցվոր կողմը պետք է դիմեր դատարան:

«Մենք, իհարկե, տրամագծորեն այլ դիրքորոշում ունենք՝ նախ և առաջ մեր պահանջը ուղղել ենք ոչ թե վարչական մարմնին, այլ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությանը»,- նկատեց Արամազդ Կիվիրյանն՝ ընդգծելով, որ ոչ նյութական վնասի հատուցման իրենց պահանջը բխում է նախ և առաջ քաղաքացիական օրենսդրությունից, իսկ Քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, անձը զրկված չէ Հայաստանի Հանրապետության դեմ պահանջ ներկայացնել:

Պատասխանողն իր մոտեցմամբ, ըստ հայցվոր կողմի ներկայացուցչի, ցանկանում է ինչ-որ չափով խուսափել պատասխանատվությունից և դրա համար ներկայացնում է այդպիսի առարկություն, որ, տեսե՛ք, ընդդատյա չէ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանին:

Արամազդ Կիվիրյանը գտնում է, որ իրավունքի զարգացման տեսնակյունից նախ և առաջ հետաքրքիր կլինի, թե ինչպիսին կլինեն հետագայում դատարանների կողմից կայացվող դատական ակտերը՝ թող դատարանն ի վերջո պատասխան տա այդ հարցին, թե արդյոք դատարանը իրավասու է քննել այդ պահանջը, թե ոչ:

«Կարևորում եմ հենց այդ գործերը իրավունքի զարգացման տեսանկյունից, քանի որ սկզբունքը նույնն է՝ քաղաքացիական օրենսդրության այն նորմը, որ ուժի մեջ մտավ և որը վերաբերվում է ոչ նյութական վնասի հատուցմանը, այն վերաբերվում է ոչ միայն ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, այլ նաև վերաբերվում է բոլոր կոնվենցիոն խախտումներին՝ եթե, օրինակ, պետության կողմից թույլ են տրվել ինչ-ինչ կոնվենցիոն խախտումներ և նման պայմաններում անձի մոտ ծագել է նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավունք»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ եթե, օրինակ, կյանքի իրավունքի խախտում է տեղի ունեցել, «այդ դեպքում հո կողմը չի՞ դիմելու վարչական մարմնին, ճի՞շտ է»: Բնականաբար հայցվոր կողմը դիմում է դատարան՝ պատասխանող ճանաչելով պետական համապատասխան մարմնին:

«Եվ մենք էլ այս պայմաններում համապատասխան պետական մարմնին ենք ճանաչել որպես պատասխանող և պահանջ ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ այստեղ խոսքը չի գնում ոչ իրավաչափ վարչարարության մասին, ինչպես կողմն է փաստարկում, չնայած Վարչական դատարանով են հաստատվել ոչ իրավաչափ գործողությունները: Սակայն ինքնին մեր պահանջը մի քիչ այլ է, մենք ասում ենք՝ գոյություն ունի անձի սահմանադրական իրավունք, այդ թվում՝ կոնվենցիոն իրավունք, որը տվյալ դեպքում խախտվել է, և տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը կրում է ոչ նյութական վնասի հատուցման մասով փոխհատուցում վճարելու պարտականություն:

Հիշեցնենք, որ վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանը հայցադիմում է ներկացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իրեն ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով:

2013թ. օգոստոսի 1-ին, Երևանի Արգիշտի 1 hասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաք էր տեղի ունեցել, որի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի կողմից փորձ էր արվել վրան տեղադրել, նրան բերման էին ենթարկել ոստիկանություն՝ բռնություն կիրառելով:

Մյուս գործով ևս քաղաքացի Լուսինե Հովսեփյանն ու նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում են ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված բարոյական վնասի հատուցում:

Հայցվորը 2013թ. մասնակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ պահվել է օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե:

Այս գործով դատաքննությունն այսօր ավարտվել է, առաջիկայում կհրապարակվի դատական ակտը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:52 18/11/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌուսաստանն ունի որոշակի պարտականություններ, որոնք չի կատարել. քաղհայց Ռուսաստանի դեմ
10:32 23/10/2016  |  Դատական ռեպորտաժներՊերմյակովի գործով վերաքննիչ բողոքները նույնպե՞ս կքննվեն ՌԴ ռազմաբազայի տարածքում
16:33 20/08/2015  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանն արդարացրել է Արգիշտի Կիվիրյանին
15:54 08/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերպետական բոլոր ատյանները սպառելով՝ բողոքարկելու ենք Եվրոպական դատարան. Լուսինե Սահակյան
11:40 12/05/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը՝ ՀՔԾ վարույթում
15:10 28/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿիվիրյանի գործով ոստիկան վկան չգիտեր, թե ո՞ր օրենքով ու ինչի՞ համար են Կիվիրյանին բերման ենթարկել ոստիկանություն
14:32 15/04/2014  |  Քրեական խրոնիկոնԿիվիրյանի գործով հրահանգված է եղել փողոցը «մաքրել» քաղաքացիներից
17:28 04/03/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանը միայն դատարանում «հիշեց», որ Արգիշտի Կիվիրյանը հայհոյել է՝ հակասելով իր իսկ նախաքննական ցուցմունքին
12:04 25/02/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյան. «Գտան տուժողին, այսպես ասած, հիվանդացնելու տարբերակը»
17:16 17/02/2014  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու մասին դատարանի որոշումը

Տեսանյութեր

03/18/2019   13:45 Վրաստանի խորհրդարանում ծեծել են միմյանց

Տեսադարան

03/15/2019   12:23 Ինչպես են ապամոնտաժվում սրճարանները

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]