ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիևի կենտրոնում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը 03/23/2017 17:01 | Միջազգային լրահոս
Կիևի կենտրոնում սպանվել է ռուսաստանյան Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, այս պահի դրությամբ հայտնի է, որ նա անհայտ անձի կողմից գնդակահարվել է Շևչենկոյի բուլվարում, Premier Palace հյուրանոցի մոտ, մոսկվայի ժամանակով ցերեկվա ժամը մեկի սահմաններում:
«Հաստատվել է, որ տղամարդը թիկնապահի հետ դուրս է եկել հյուրանոցից՝ անհայտ անձը կրակել է: Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ թիկնապահը ստացել է վնասվածքներ՝ ինքն իր հերթին վիրավորելով հրաձիգին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օկսանա Բլիշչիկը:
Կիևյան ոստիկանությունում հայտնել են, որ հարձակվողը վիրավորվել է:
«Վիրավորները՝ հարձակվողն ու Վորոնենկովի թիկնապահը գտնվում են հիվանդանոցում՝ պահպանության ներքո»,- հաղորդել է կիևյան ոստիկանության ղեկավար Կրիշչենկոն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շտապ իր մոտ է կանչել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին Կիևի կենտրոնում տեղի ունեցած սպանության հետ կապված, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Ըստ կիևյան ոստիկանության ղեկավարի, հարձակման հիմնական շարժառիթ է դիտվում պատվերով սպանությունը: «Պատվիրված, դա առաջին վարկածն է, որը հիմա քննարկվում է, հաշվի առնելով սպանվածի անձն ու նրա գործունեությունը», - հայտարարել է Անդրեյ Կրիշչենկոն:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ սպանությունը կարող է հաշվեհարդար լինել մի մարդու նկատմամբ, ով բացահայտում էր Ուկրայինայի տարածքում ռուսաստանյան իշխանությունների դիվերսիաները:
«Անձամբ ես համոզված եմ, որ դա կարող է լինել ռուսաստանյան հատուկ ծառայությունների ցինիկ ցուցադրական վրեժխնդրություն-մահապատիժ»,-ասել է նա «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ նախկին պատգամավորի սպանությունը կապում է այն բանի հետ, որ Վորոնենկովը Յանուկովիչի գործով որպես վկա էր անցնում:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Դենիս Վորոնենկովի սպանությունը կարելի է Ալեքսանդր Լիտվինենկոյի, Բորիս Նեմցովի և Պավել Շերեմետի սպանությունների հետ մեկ շարքում դնել:
«Դա քաղաքական պատվերով սպանություն է, որը կատարվել է բոլոր այն ռուսաստանյան պատգամավորներին ու չինովնիկներին վախեցնելու համար, որոնք կփորձեն փախչել Ռուսաստանից Արևմուտք կամ Ուկրաինա և պատմել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես է գործում ռուսաստանյան պատժիչ ապարատը»,- գրել է Գերաշչենկոն Ֆեյսբուքում:
Ռուսաստանյան Պետդումայում հայտարարել են, որ Վորոնենկովի սպանությունը ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանք է:
Վորոնենկովը Ուկրաինա էր մեկնել կնոջ՝ նույնպես նախկին պատգամավոր Մարիա Մակսակովայի հետ, այն բանից հետո, երբ չէր կարողացել Պետդումայի պատգամավոր վերընտրվել 2016թ.:
Բնակագիր ստանալուց հետո նա ուկրաինական գլխավոր դատախազությունում ցուցմունքներ էր տվել ուկրաինական նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ:
Նախկին պատգամավորի նկատմամբ Ռուսաստանի կողմից փետրվարի կեսերին դաշնային հետախուզում էր հայտարարվել խարդախության գործի շրջանակներում: Քննության վարկածի համաձայն, Վորոնենկովը դարձել է խարդախության սխեմայի կազմակերպիչը Մոսկվայում Մեժդունարոդնայա փողոցում շենքի վաճառքի ժամանակ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ