Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության բացառիկ մանրամասներն առաջին աղբյուրից. Բացառիկ հարցազրույց ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանի հետ 03/23/2017   13:24  |  Հարցազրույց

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ  Խաչատրյանի  սպանությունից շուրջ երկու տասնամյակ է անցել, սակայն մինչև այսօր էլ շատ հարցեր անպատասխան են մնում, որոշ հարցերի պատասխաններ էլ թերահավատությամբ են ընդունվում: Այդ հարցերի պատասխանները ստանալու  ակնկալիքով «Փաստինֆո»-ի լրագրողը զրուցեց  գործի վերաբերյալ ամենաիրազեկված անձի՝ նախաքննություն իրականացրած, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ  Ալբերտ Մարգարյանի հետ:

Վերջինս տարիներ առաջ թոշակի է անցել եւ բնակվում է  Մոսկվայում͵ որտեղ նաեւ մասնավոր ընկերության իրավաբանական խորհրդատվությունն է համակարգում։

Զրույցի ժամանակ ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանն իր զարմանքը հայտնեց͵ որ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ավելի շատ խոսում են գործի հանգամանքներին բացարձակ անծանոթ անձինք։ «Դեպքից անցել է 18 տարուց ավելի: Քրեական գործի նախաքննությունը իրականացվել է իմ կողմից, նախաքննությունն ավարտելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո առ այսօր որևէ լրատվամիջոց կամ լրագրող նման հարցադրումով ինձ չէր դիմել, չնայած այն բանի, որ ներկայացված հարցադրումներից երևում է, որ, իբր, մինչև այժմ էլ որոշակի թերահավատություն կա քրեական գործի նախաքննությամբ հիմնավորված վարկածի նկատմամբ»͵- ասաց մեր զրուցակիցը͵ ապա նաեւ նկատեց. «Զարմանալին ու զավեշտալին այն է, որ երբեմն այդ դեպքի առնչությամբ  հարցազրույց են վերցնում գործի հետ չառնչված և հետևաբար գործով ձեռք բերված հիմնավորումներից բացարձակապես անտեղյակ անհատներից, ինչի հետևանքով էլ պատասխանները լինում են ասեկոսեների ու բամբասանքների մակարդակով»:

ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին եւ ստորեւ ներկայացնում ենք բացառիկ հարցազրույցը։

Լուսանկարում՝ Ալբերտ Մարգարյանը

Հարց.  – Պարոն Մարգարյան͵ 1998թ. օգոստոսի 6-ին տեղի  ունեցավ աննախադեպ  հանցագործություն` երկրի գլխավոր դատախազի սպանություն՝ իր իսկ աշխատասենյակում։ Ըստ պաշտոնական վարկածի ` նրա սպանությունն իրականացրել էր տրանսպորտի դատախազի տեղակալ Արամ Կարապետյանը, ապա ինքնասպանություն գործել: Այս վարկածի նկատմամբ առ այսօր որոշակի թերահավատություն կա:  Իհարկե͵ շատ տարիներ են անցել͵ բայց  հարցերի հարցը հետևյալն է . ինչպե՞ս էր զինված Կարապետյանը հայտնվել դատախազի աշխատասենյակում և ո՞րն էր սպանության շարժառիթը:

Ա.Մարգարյան.  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար  Ժ. Խառատյանի կողմից կազմված քննչական խմբի կողմից: Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, կատարվել է բազմակողմանի և խորացված քննություն, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, կատարվել են բազմատեսակ և բազմաբնույթ քննչական ու դատավարական գործողություններ , կատարվել է մեծածավալ աշխատանք:

Ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծությամբ հիմնավորվել է, որ, իրոք,  Հ. Խաչատրյանի սպանությունը կատարել է Արամ Կարապետյանը գլխավոր դատախազի աշխատասենյակում, որից հետո նույն աշխատասենյակում և նույն հրազենով Ա. Կարապետյանը ինքնասպան է եղել:

Մի քանի խոսք սպանության շարժառիթի մասին: Նախ նշեմ, որ Արամ Կարապետյանը ոչ թե տրանսպորտի դատախազի տեղակալն էր, այլ` ՀՀ գլխավոր դատախազության`դատարաններում քրեական գործերի դատական քննության և դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ: Իսկ դրանից առաջ մի քանի տարի աշխատել էր ՀՀ տրանսպորտի դատախազ:

Հ. Խաչատրյանի և Ա. Կարապետյանի փոխհարաբերությունները մինչև դեպքը եղել են նորմալ, կոռեկտ և պաշտոնական: Դեպքին նախորդած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ /ներկայիս` ՀՀ ոստիկանության / Տրանսպորտի վարչության քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել էր , որ ՀՀ տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով նախկինում հարուցված և վարույթը կասեցված մեկ քրեական գործ անհետացել է: Ընդ որում, տրանսպորտի դատախազությունում խարդախության փաստով հարուցված և վարույթը կասեցվելուց հետո չպարզված հանգամանքներում անհայտացած քրեական գործով անցնող մեղադրյալը եղել է այն նույն անձը, ում վերաբերյալ արդեն նոր քրեական  գործ է քննվելիս եղել ՀՀ ՆԳՆ տրանսպորտի ՆԳ վարչության քննչական բաժնում: 

Հ. Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվեց , որ տրանսպորտի դատախազությունում  Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթը կասեցված  հիշյալ քրեական  գործը  «անհայտացել է»  այն ժամանակահատվածում, երբ տրանսպորտի դատախազը հանդիսացել է Արամ Կարապետյանը: Գլխավոր դատախազի կողմից Ա. Կարապետյանի առջև հստակ հարց է դրվել`  կամ գտնել «անհայտացած» քրեական գործը, կամ դիմում գրել և ազատվել ՀՀ դատախազության համակարգից:

 Ա. Կարապետյանը ոչ միայն դիմում գրելու և համակարգից ազատվելու մտադրություն չի ունեցել, այլ ավելին, հույսեր էր փայփայել, որ դեպքից մի քանի ամիս հետո / 1999 թ. հունվարին/ դատախազության մարզային կառույցներ ձևավորվելուց հետո աշխատանքի կնշանակվի որևէ մարզի դատախազությունում, ուստի խնդրանքով նույնիսկ դիմել էր այնպիսի անձանց /անգամ մոսկվայաբնակ/,  ովքեր կարող էին միջնորդել և իր համար բարեխոսել Խաչատրյանին: Եվ նրանցից ոմանք Հ. Խաչատրյանի հետ խոսել էին, սակայն դրական արդյունքի չէին հասել:

 Դեպքի օրը Ա. Կարապետյանը որոշել է անձամբ մտնել ՀՀ գլխավոր դատախազի մոտ և բացատրել իրավիճակը:

Սակայն, ինչպես պարզվեց քրեական գործի հետագա քննությամբ, նրանց միջև զրույցը ոչ միայն պատշաճ հունով և կոռեկտ չէր ընթացել, այլ ընթացել ու զարգացել էր փոխադարձ հանդիմանություններով, կշտամբանքներով և վիրավորանքներով: Այդ զրույցի ընթացքում Ա. Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի հետ մի քիչ ավելի «ազատ» և «անկաշկանդ» խոսելուն նպաստել էր նաև այն հանգամանքը , որ դեռ 1980-ական թթ. վերջերին և 90-ական թթ. սկզբներին նրանք եղել են գործընկերներ, քանի որ Հ. Խաչատրյանը աշխատել է Էրեբունու, իսկ Ա. Կարապետյանը` Արաբկիրի շրջանի դատախազ, և այդ ճակատագրական զրույցի ժամանակ Ա. Կարապետյանը իրեն իրավունք է վերապահել խոսել այսպես կոչված երբեմնի հավասարը հավասարի իրավունքով:

 Ա. Կարապետյանի կողմից զենքը հանելն ու գործադրելը նույնպես միանգամից չի տեղի ունեցել, այլ` աստիճանական զարգացումով, փոխադարձ վիրավորանքներով պայմանավորված͵ ինչը վկայում էր նաեւ դեպքի վայր զննությունը͵ արձակված կրակոցների հաջորդականությունը։

Երբ զրույցը վերածվել է փոխադարձ կշտամբանքի, այնուհետև` վիրավորանքի, Հ. Խաչատրյանը ծխամորճը շպրտել է Ա. Կարապետյանի վրա: Կարապետյանը այդ պահին հանել է ատրճանակը: Խաչատրյանն՝ զգալով, որ հարցը շատ ավելի լուրջ շրջադարձ է ստանում` ձեռքը մեկնել է «բազմահամար» հեռախոսային սելեկտորին` հավանաբար օգնականին կամ թիկնազորի աշխատակիցներին կանչելու նպատակով, սակայն Կարապետյանը կրակել է ուղիղ սելեկտորի վրա ` դրանով արգելելով գլխավոր դատախազին իրագործելու իր մտադրությունը:

Հ. Խաչատրյանը կանգնել է նստած տեղից եւ փորձել  դուրս գալ գրասեղանի և աթոռի արանքից ու մոտենալ Կարապետյանին: Այդ պահին Կարապետյանը կատարել է երկրորդ կրակոցը դարձյալ ոչ թե Խաչատրյանի ուղղությամբ, այլ ակնհայտորեն նրա աջ կողմով, և գնդակը մխրճվել էր դռան շրջանակի ուղղահայաց  ձողի մեջ:

Դեպքի տեսարանը և աստիճանական զարգացումը պարզ և պատկերավոր արտահայտելու համար մի միջանկյալ միտք ասեմ: Ակնհայտ է, որ զրույցի ընթացքում Կարապետյանը նստած է եղել գլխավոր դատախազի դեմ դիմաց` դիմադիր սեղանի մոտի առաջին աթոռին: Նրանց երկուսի միջտարածությունը հազիվ թե մեկ –մեկուկես մետրից ավել եղած լիներ: Կարապետյանին մոտիկից ճանաչողները գիտեին, որ նա տիրապետում է զենքի օգտագործման կանոններին և հրաշալի կրակող է: Նման պայմաններում և նման իրավիճակում նրա կողմից առաջին կրակոցը, որ կատարվել է հեռախոսի ապարատի վրա, որի գնդակը դիպել ու ջարդուփշուր էր արել սելեկտորը, իսկ երկրորդ կրակոցի գնդակը, անցնելով Խաչատրյանի աջ կողմով, մխրճվել էր հանգստի սենյակի դռան փայտե շրջանակի մեջ, միանշանակ վկայում է այն մասին, որ այդ 2 կրակոցներով Կարապետյանը Խաչատրյանի վրա կրակելու կամ նրան սպանելու նպատակ չի ունեցել, այլապես այդքան մոտիկ տարածությունից և այն էլ գերազանց կրակողի համար վրիպելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Այդ կրակոցներով նա ցանկացել է հարկադրել գլխավոր դատախազին մնալ իր տեղում և շարունակել թեկուզ արդեն վիրավորանքի և վեճի վերածված զրույցը, այսինքն, ենթարկվել իր թելադրած «խաղի կանոններին»:

Ցանկացել է հասկացնել , որ իր ձեռքին լիցքավորված զենք կա, որից նույնիսկ արդեն կրակում է, ուստի ցանկության դեպքում կարող է նաև սպանել նրան:

Սակայն Խաչատրյանը չի ենթարկվել նրա թելադրած պահանջներին և փորձել է պաշտպանվել: Այն է` դուրս գալով նստած տեղից և մոտենալով Կարապետյանին` ձեռքով բռնել է Կարապետյանի ատրճանակի փողը:

Կարելի է ենթադրել, որ նման հանկարծակի զարգացում ստացած իրավիճակից Խաչատրյանը շփոթված է եղել:

Դեպքի վայրի զննությամբ և դիազննությամբ արձանագրվել է , որ գլխավոր դատախազի աջ ձեռքում գրիչ կար բութ մատի, ցուցամատի և միջնամատի արանքում, այսինքն` գրելու համար նախատեսված դիրքում:

Ահա այդ երկու հանգամանքները վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակից գլխավոր դատախազը այնքան է շփոթված եղել, որ հրազենով իր վրա կրակոցներ կատարողին դիմադրելու կամ հակաքայլեր ձեռնարկելու համար անգամ գրիչը ձեռքից չի գցել, որպեսզի կարողանա երկու ձեռքով բռնել ատրճանակը, այլ միայն ձախ ձեռքով է բռնել ատրճանակի փողը` աջ ձեռքում շարունակելով բռնած պահել գրիչը:

Այդ իրավիճակում, փոքր քաշքշոցից հետո Կարապետյանը կատարել է երրորդ կրակոցը`գլխավոր դատախազի ձախ ձեռքին` ընդհուպ վիճակում:  Երրորդ կրակոցի գնդակը դիպել և պատռել էր գլխավոր դատախազի ձախ ձեռքի բութ մատը սնող զարկերակը, որի հետևանքով վերջինս զգալիորեն արյուն էր կորցրել, թուլացել, դադարեցրել դիմադրությունը և իր կամքից անկախ չոքել կամ կիսանստել:

Այդ պահին Կարպետյանը կատարել էր չորրորդ ճակատագրական մահացու կրակոցը Խաչատրյանի գլխի գագաթային շրջանին` նրա մարմնի նկատմամբ ուղղահայաց դեպի ներքև ուղղությամբ:

Գնդակը, անցնելով գանգի, ապա ողնաշարի և ողնուղեղի միջով, եթե հիշողությունս չի դավաճանում, 37 սմ տարածությունը ու մնացել էր հենց ողնաշարի մեջ` վայրկենապես պատճառելով մահ: Քրեական  գործով նշանակված դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննությամբ հիմնավորվել է, որ վերջին մահացու կրակոցի պահին Կարապետյանը գտնվել է կանգնած, իսկ Խաչատրյանը չոքած, կիսանստած կամ նստած վիճակում, և ատրճանակի փողը ուղղված է եղել նրա գլխի գագաթային շրջանին, իսկ գնդակի ուղղությունը եղել է ուղղաձիգ դեպի ներքև:

Գիտակցելով իր կատարածի ողջ ծանրությունը, գլխավոր դատախազի թիկնազորի անդամների վրա հասնելու դեպքում ենթադրվող հետևանքները կամ թեկուզ իրեն սպասվող պատիժը` Կարապետյանը նույն պահին ատրճանակի փողը մտցրել էր իր բերանի խոռոչ և կատարել մեկ կրակոց, որի գնդակը մխրճվել էր նրա ողնուղեղի և ողնաշարի մեջ` նույնպես վայրկենապես պատճառելով մահ:

Այս բոլորը աներկբայորեն հիմնավորված է քրեական գործով կատարված քննությամբ ձեռք բերված ծանրակշիռ, լիարժեք ու հիմնավոր ապացույցներով:

Նկարագրածս գուցե լրագրողական հոդվածի շրջանակների համար մի քիչ ավելի երկար ստացվեց, սակայն այդ քայլին գնալով ես փորձեցի պատկերավոր ձևով արտահայտել տեղի ունեցածի իրական նկարագիրը ու զարգացման հաջորդականությունը:

Հարցի այն մասին , թե Ա. Կարապետյանը ինչպե՞ս է զինված վիճակում մուտք գործել գլխավոր դատախազի աշխատասենյակ, պատասխանեմ շատ համառոտ: Դեպքը տեղի է ունեցել 1998թ. օգոստոսի 6-ին, երբ գլխավոր դատախազի աշխատասենյակ մուտք գործելու համար մետաղորսիչ սարքավորումներ տեղակայված չէին: Նման ստուգումներ առհասարակ չէին իրականացվում: Գլխավոր դատախազության ցանկացած աշխատակից իրավունք ուներ և կարող էր ունենալ և կրել հաշվեցուցակային զենք:

Ա. Կարապետյանն էլ, որպես ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, նույնպես ուներ իրեն ամրացված և իր անվամբ գրանցված «Մակարով» մակնիշի հաշվեցուցակային ատրճանակ:

ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակ մտնելուց առաջ ոչ ոք, առավել ևս գլխավոր դատախազության աշխատակիցները որևէ կարգի ստուգման չէին ենթարկվում:

Հարց.  Մինչև օրս շրջանառվում են լուրեր առ այն, որ Ա. Կարապետյանի տաբելային /հաշվեցուցակային/ ատրճանակը կորել էր, այսինքն` կասկածի տակ է դրվում նրա կողմից սպանություն և ինքնասպանություն կատարելը:

Ա.Մարգարյան.   Նշված հարցի առնչությամբ քրեական գործով ոչ միայն որևէ ապացույց կամ ապացույցի նշույլ ձեռք չի բերվել, այլ քրեական գործի նախաքննության ամբողջ ընթացում այդ մասին առհասարակ որևէ կարգի խոսակցություն չի էլ եղել /քրեական գործի նախաքննությունը տևել է ավելի քան երեք ամիս/: Հաշվեցուցակային ատրճանակը այն առարկան չէ, որ նրա կորչելը, անհետանալը կամ գողանալը առանց քննության կամ առանց հետևանք առաջացնելու անցնի, գնա, քանի որ հենց  միայն հաշվեցուցակային զենքը անփութորեն պահելը ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է:

Ինչպես ՀՀ դատախազության ցանկացած աշխատակից, այնպես էլ Ա. Կարապետյանը, եթե անգամ զենքը կորցրած լիներ, րոպե առաջ պատշաճ կարգով հայտարարություն կտար այդ մասին, որպեսզի կորցրած կամ գողացված զենքով հանցագործություն կատարվելու դեպքում ինքը մեղսակից կամ մասնակից չհամարվեր:

 Ինչ վերաբերում է հարցում  առաջադրված այն հանգամանքին, որ «մինչև  այժմ լուրեր են շրջանառվում  այն մասին, որ իբր Ա. Կարապետյանի  հաշվեցուցակային զենքը կորած  է եղել և նրա կողմից ՀՀ  գլխավոր դատախազի սպանությունը  և ապա ինքնասպանություն կատարելը կասկածի տակ է դրվում», ապա այդ մասին ավելի ճիշտ կլինի առհասարակ ոչինչ չասել, քանի որ դրանք անհեթեթ ապատեղեկատվությունից ավելին չեն:

Եթե ինչ-ինչ անձինք կասկածի տակ են դնում Ա. Կարապետյանի կողմից գլխավոր դատախազի սպանության ու դրան հետևած ինքնասպանության կատարումը, կնշանակի ընդունում են, որ մի երրորդ անձ Ա. Կարապետյանի հաշվեցուցակային զենքով հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում հատկապես այն պահին, երբ գլխավոր դատախազի ու Ա. Կարապետյանի միջև տհաճ միջադեպ է տեղի ունենում , այնուհետև առաջին հարցի պատասխանում նկարագրված հաջորդականությամբ ու հերթականությամբ արձակել է հիշյալ կրակոցները,  սպանել գլխավոր դատախազին, այնուհետև նաև` Ա. Կարապետյանին և դարձյալ անհայտ տեղով հեռացել այնտեղից: Եթե շարունակելու լինենք այդ անհեթեթությունը , ապա այդ նույն երրորդ անձը պետք է խնդրած լինի Ա. Կարապետյանին` լայն բացել բերանը, որպեզի կարողանա ատրճանակի փողը շուրջ 8 սմ չափով, ինչպես հիմնավորվել էր փորձաքննությամբ, մտցնել նրա բերանի խոռոչ և առանց նրա ատամներից որևէ մեկը վնասելու ընդհուպ կրակոցով տեղում սպանել նաև նրան:

 Նման անհեթեթ լուրեր ու կասկածներ տարածողները ամենայն հավանականությամբ տեղյակ չեն Ա. Կարապետյանի ինքնասպանության մանրամասներին , այլապես գոնե պետք է ստիպված լինեին ինչ-որ ձևով պատասխանել նաև այն հարցին, թե բավականին թիկնեղ և հաղթանդամ / ասել է  թե տղամարդկային մեծ ուժի տեր/ Ա. Կարապետյանը ինչու պետք է առանց դիմադրության նշույլ ցույց տալու կամ փորձ անելու լայն բացեր բերանը և թույլ տար, որպեսզի իր բերանի խոռոչի խորքում մահացու կրակոց կատարվի, նորից եմ կրկնում, այնպես որ ատամներից ոչ մեկը փոքր-ինչ անգամ չվնասվի:

Ես կարող էի ավելի լրջորեն վերլուծել և ավելի ծանրակշիռ ապացույցներով ու փաստարկներով հերքել հիշյալ անհեթեթությունները, սակայն պատկերավոր, արտահայտիչ ու տպավորիչ լինելու համար ընտրեցի սույն եղանակը:

Հարց.  Ինչպե՞ս իմացաք սպանության մասին և ովքե՞ր են առաջինը մուտք գործել գլխավոր դատախազի աշխատասենյակ, որո՞նք են եղել առաջին գործողությունները:

Ա.Մարգարյան. Նշված քրեական գործով քննչական խումբը հարցաքննել է  ՀՀ գլխավոր դատախազության գրեթե ողջ օպերատիվ անձնակազմին: Նրանց ցուցմունքներում մանրամասն նշված է, թե ով ինչպես է տեղեկացել դեպքի մասին: Կոնկրետ ես դեպքին նախորդող պահին իմ աշխատասենյակում ինչ-որ գործով դատավարական փաստաթուղթ էի կազմում:

Միջանցքում անսովոր մարդկային շարժում, անցուդարձ, երթևեկ, քայլերի ու խոսակցությունների ձայներ լսեցի: Դուրս գալով միջանցք` տեսա, որ դատախազության շենքի միջանցքներում աժիոտաժ է, բոլոր աշխատողները կամ գրեթե բոլորը դուրս են եկել միջանցք և գնում են դեպի երրորդ հարկաբաժինը, որտեղ գտնվում է գլխավոր դատախազի աշխատասենյակը: Երբ մոտեցա ընդունարանին, այնտեղ արդեն բավականին աշխատակիցներ էին հավաքվել: Այնտեղ էին նաև գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը, քննչական վարչության պետ Ա. Հովսեփյանը և ղեկավար անձնակազմի այլ աշխատկիցներ:  Գլխավոր դատախազի ընդունարանի աշխատող- օգնական Ա.Չիթչյանի կցկտուր պատմածից հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի աշխատասենյակ է մտել Ա. Կարապետյանը: Մտնելուց որոշ ժամանակ անց լսել է, որ գլխավոր դատախազն ու Ա. Կարապետյանը խոսում են անսովոր բարձր տոնայնությամբ, կարծես թե վիճաբանում են, քիչ հետո էլ կրակոցների ձայն է լսել: Չի հանդգնել ներս մտնել գլխավոր դատախազի աշխատասենյակ և պարզել` ինչ է կատարվում , այլ հարկ է համարել գնալ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանի աշխատասենյակ և կատարվածի մասին հայտնել նրան:

Գլխավոր դատախազի աշխատասենյակ մուտք ենք գործել չորս հոգով միաժամանակ͵ որոնց թվում  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը, քննչական վարչության պետ Ա. Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր երկու ՀԿԳ ավագ քննիչ͵ նրանց թվում ես:

  2  դիակն էլ ընկած էր հատակին. գլխավոր դատախազի դիակը` աշխատասենյակի կենտրոնում, իսկ Ա. Կարապետյանինը` մուտքի մոտ: Գլխավոր դատախազին սպանելուց հետո մինչև ինքնասպանություն կատարելը Ա. Կարապետյանը, հավանաբար, փորձել էր դուրս գալ հանգստի սենյակից կոլեգիաների փոքր դահլիճ տանող դռնով , սակայն տեսնելով, որ դուռը փականով փակ է և դուրս գալն ու թաքնվելը անհնար է, հենց հանգստի սենյակի մուտքի դռան մոտ ինքնասպանություն էր գործել: Անձամբ ես ստուգել և տեսել եմ, որ հանգստի սենյակից կոլեգիաների դահլիճ տանող դուռը փականով փակ էր:

Մուտք գործելով աշխատասենյակ և տեսնելով կատարվածը` մենք հրավիրել ենք համապատասխան մասնագիտությամբ փորձագետներ, այդ թվում` դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլն, կատարել ենք դեպքի վայրի զննություն, դիազննություններ, առգրավել և քր. գործին ենք կցել այն բոլոր իրերն ու առարկաները, որոնք կարող էին ապացուցողական նշանակություն ունենալ, այդ թվում` կրակված երեք գնդակները, որոնցից երկուսը հատակից, մեկը` հանգստի սենյակի դռան փայտյա շրջանակի միջից: Մեկական գնդակ էլ հետագայում հանվել է Հ. Խաչատրյանի և Ա. Կարապետյանի մարմիններից` դիահերձման ժամանակ: Առգրավվել է նաև Ա. Կարապետյանի հաշվեցուցակային ատրճանակը, որն ընկած էր հատակին՝  Ա. Կարապետյանի դիակի մոտ: Ատրճանակի պահունակում առկա էր երեք փամփուշտ, իսկ հինգը, ինչպես նշել եմ, կրակվել էին:

Մանրակրկիտ զննվել է գլխավոր  դատախազի աշխատասենյակը, հանգստի  սենյակը, մետաղյա չհրկիզվող պահարանը, գրասեղանների դարակներն ու գզրոցները, առգրավվել և հետագայում մանրամասն զննվել ու ուսումնասիրվել են մետաղյա պահարանում և գրասեղանների դարակներում եղած բոլոր փաստաթղթերը:

Հարց.  Ճի՞շտ է, արդյոք, որ սպանության օրը գլխավոր դատախազի թիկնազորը փոխված է եղել, եթե այո, արդյոք դա որքանո՞վ  է ազդել գլխավոր դատախազի անվտանգության ապահովման վրա և ընդհանրապես, նրա անվտանգության ապահովման ուղղությամբ քննությունն ի՞նչ բացթողումներ է ի հայտ բերել:

Ա.Մարգարյան.  Դեպքի օրը կամ դրանից օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազի թիկնազորը փոխված չի եղել:

Թիկնազորին հատկացված աշխատասենյակը գտնվում էր նույն հարկաբաժնում, միջանցքի մյուս կողմում, ընդունարանի մուտքի դռանը գրեթե դեմ դիմաց:

Ինչպես նշել եմ, դեպքը կատարվել էր գլխավոր դատախազի աշխատասենյակում, աշխատանքային սովորական ռեժիմի պայմաններում:  Գլխավոր դատախազի անվտանգության ապահովման ուղղությամբ քրեական գործի քննությամբ թերություններ կամ բացթողումներ չեն հայտնաբերվել:

Հարց.  Ըստ տեղեկությունների`բաց է եղել նրա հանգստի սենյակի դուռը, որտեղ կարելի էր մուտք գործել կոլեգիայի նիստերի դահլիճից և շրջանառվող վարկածի համաձայն` ենթադրյալ մարդասպանը հենց այս դռնով է ներս մտել:

Ա.Մարգարյան.  Ինչպես արդեն նշեցի, գլխավոր դատախազի հանգստի սենյակից կոլեգիայի նիստերի փոքր դահլիճ տանող դուռը փակ էր, այդ բանը ստուգել ենք ինչպես ես, այնպես էլ գլխավոր դատախազի աշխատասենյակ առաջինը մուտք գործած և դեպքի վայրի զննությանը մասնակցած հիշյալ աշխատակիցները:

Այդ դուռը բաց վիճակում չէր էլ թողնվում:  Ինչպես միջանցքից կոլեգիայի նիստերի դահլիճ տանող, այնպես էլ գլխավոր դատախազի հանգստի սենյակից նույն դահլիճ տանող դռները միշտ էլ լինում էին փակ վիճակում, իսկ բանալիները գտնվում էին համապատասխան աշխատակցուհու մոտ, ով այդ դռնով սուրճ կամ թեյ էր մատուցում գլխավոր դատախազին, որից հետո նորից փակում էր:

Հարց.  Ճի՞շտ է , որ փաստաթղթեր են անհետացել գլխավոր դատախազի չհրկիզվող պահարանից:

Ա.Մարգարյան. Դեպքի վայրի զննությունն ավարտելուց անմիջապես հետո զննվել է նաև գլխավոր դատախազի չհրկիզվող պահարանը և նրանում եղած բոլոր փաստաթղթերը ամբողջությամբ առգրավվել, զննվել և հետագայում հանձնվել են գլխավոր դատախազի պաշտոնակատարին:

Պատասխանել այն հարցին, թե մետաղյա պահարանից որևէ փաստաթուղթ կամ փաստաթղթեր բացակայել են, թե` ոչ, իհարկե, հնարավոր չէ, քանի որ գոյություն չունի նախապես կազմված ցանկ կամ ցուցակ այն մասին, թե մինչև դեպքը կոնկրետ ինչ փաստաթղթեր են գտնվել պահարանում: Սակայն կարող եմ հավաստել, որ գործի քննության ընթացքում և դրանից հետո ՀՀ դատախազության համակարգի որևէ ծառայության որևէ աշխատակցի, և թե համակարգից դուրս որևէ այլ մարմնի որևէ ծառայության ներկայացուցչի կամ  պաշտոնատար անձի կողմից երբևէ հարց չի բարձրացվել այն մասին, թե այս կամ այն փաստաթուղթը, փաստաթղթերը կամ նյութերը տրվել են գլխավոր դատախազին և հետ չեն վերադարձվել կամ ընթացք չեն ստացել:

 Ի վերջո` բոլորին է հայտնի, որ գլխավոր դատախազին տրվող յուրաքանչյուր փաստաթուղթ կամ նյութ պատշաճ կարգով մուտք ու ելք է արվում համապատասխան գրանցամատյաններում: Չի եղել նման բան, որ որևէ փաստաթուղթ կամ նյութ հանձնված լինի ՀՀ գլխավոր դատախազին և վերադարձված չլինի:

 Հարց.  Որպես գործը քննած քննիչ` ի՞նչ եք կարծում, իսկապես Ձեզ հաջողվե՞լ է այն բացահայտել ամբողջությամբ:

 Ա.Մարգարյան.  Վստահաբար կարող եմ հայտնել, որ քր. գործով բացահայտվել է ողջ ճշմարտությունը, լիարժեքորեն պատասխանվել են քր. գործով քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերին ու հարցադրումներին: Այդ մասին ի լուր ՀՀ զանգվածային լրատվության միջոցների ես հայտնել եմ քրեական գործի նախաքննությունն ավարտելուց և գործով վերջնական որոշում կայացնելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հաշվի առնելով կատարված դեպքի հասարակական մեծ հնչեղությունը,  ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ պաշտոնատար անձանց ու քաղաքացիների լայն շրջանակի հետաքրքրասիրությունը, դրանց հնարավորինս բավարարում տալու անհրաժեշտությունը, քրեական գործի նախաքննությունն ավարտելուց և համապատասխան որոշում ընդունելուց հետո  ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որին հրավիրվել են ՀՀ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ավելի քան երեք- երեքուկես ժամ տևած ասուլիսի ժամանակ ես պատասխանել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուզող և հետաքրքրող բոլոր հարցերին: ՀՀ գլխավոր դատախազը, քր. գործի հատորները բաժանելով դրանց ծանոթանալու ցանկություն հայտնած լրագրողներին,  հորդորել է հենց տեղում ծանոթանալ և հնչեցնել իրենց հուզող կամ հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

Անպատասխան կամ թերի պատասխանված  որևէ հարց չի մնացել: Ասուլիսին  մասնակցած լրատվամիջոցներից շատերը ասուլիսին հաջորդած  օրերին իրենց հրապարակումներում անդրադարձել էին այդ ասուլիսին:   Թեև անցել է ավելի քան 18 տարի, սակայն այդ դեպքի առնչությամբ երբեմն-երբեմն հնչեցվող բացարձակապես հիմնազուրկ, անհեթեթության հասնող կասկածներին ու ասեկոսեներին վերջ դնելու համար ես պատրաստ եմ հեռուստատեսությամբ   ուղիղ եթերով լիարժեք կերպով վերստին պատասխանել դեպքին առնչվող բոլոր հարցերին, ում կողմից էլ, որ դրանք հնչեցվեն:

Մեկ անգամ ևս հավաստիացնում եմ, որ քր. գործով կատարվել է մեծ ծավալի աշխատանք, իրականացվել է խորացված ու բազմակողմանի քննություն,  բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները:

 

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]