ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված 03/23/2017 13:38 | ԼՐԱՀՈՍ
Սևանա լիճը և հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճին և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակը ու կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Այդ նպատակով վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և բոլոր շահագրգիռ գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020 թթ. զարգացման ռազմավարությունների նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական բաղադրիչի
բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես, «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան, իսկ ՀՀ բնապահպանության նախարարին էլ հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ու
ներկայացնել Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով:
«Պետք է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի տարածքում կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ»,-ինչպես փոխանցում է «Արմննպրես»-ը, ասաց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտեվորման նախագիծը:
Մեկնաբանելով իր այս հանձնարարականը՝ Կարեն Կարապետյանը հավելեց. «Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում, դրա համար հատուկ հարկային գոտի ենք ստեղծելու, որտեղ պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց, որպեսզի գործ անեն: Բացի այդ, գոտիավորելու ենք բոլոր խնդիրները Սևանում հանգստյան ժամկետը երկարացնելու նպատակով և որպես ուղեցույց տրամադրելու ենք պոտենցիալ ներդրողներին»:
Նա նաև հանձնարարեց կարգավորել վարձատրությամբ տրված բոլոր այն տարածքների հարցը, որոնք յուրաքանչյուրն, իր քմահաճույքից կամ ճաշակից ելնելով, ցանկապատում է: Վարչապետը Բնապահպանության նախարարին հանձնարարեց՝ եթե «Սևան» ազգային պարկի տնօրենն այդ բեռը չվերցնի, ներկայացնել նոր տնօրեն նշնակելու առաջարկություն:
«Իրականում ամբողջը նայել եմ, մեծ ներուժ ունենք: Բազմաթիվ շենքեր կան, նորմալ ներդրողներ կան, նորմալ պայմաններ է պետք ստեղծել, որ այդ աﬔնն աշխատի»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ