Թեմաներ
Կիրակի 09 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/15/2019   11:06 Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն. Երվանդ Վարոսյան 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   13:28 Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել, չգիտենք , թե մարդու առողջության վրա այն ինչ ազդեցություն կթողնի. Նազելի Վարդանյան 09/14/2019   13:23 Ջերմուկ քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով շարժվել են դեպի մայրաքաղաք 09/14/2019   13:00 Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում. Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   10:18 Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. Սասնա Ծռեր 09/14/2019   09:58 Ուզում եմ բացահայտել հայ մարդուն 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   09:47 Հարցաքննության կհրավիրվի Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը. «Հրապարակ» 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/14/2019   09:14 «Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. «Փաստ» 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/13/2019   23:30 Սնդիկ պարունակող դեմքի քսուքը կնոջը հասցրել է կոմայի 09/13/2019   23:15 Քոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են 09/13/2019   23:09 Վրաստանում սպանվել է Ռուսաստանից թոշակառու 09/13/2019   22:23 Երկու կին ծեծի են ենթարկել ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար (տեսանյութ) 09/13/2019   21:43 Թրամփը բացատրել է իր մաշկի նարնջագույնը 09/13/2019   21:10 Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել ժողովրդին կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա 09/13/2019   19:54 Եթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը 09/13/2019   19:27 «Եթե խնդիրն արձանագրելը գործ տալն է, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»․ Սիսակ Գաբրիելյան 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/13/2019   18:40 Ամուլսարի շահագործման դեմ սեպտեմբերի 14-ին Երևանում քայլերթ տեղի կունենա միանգամից մի քանի ուղղություններով 09/13/2019   18:32 Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ) 09/13/2019   18:26 Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը 09/13/2019   18:12 Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ 09/13/2019   18:03 Քննություն է տարվում՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները 09/13/2019   17:58 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութուն 09/13/2019   17:50 Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան 09/13/2019   17:48 Բանտախցերից դուրս եկած զինված տղաներին ցանկացած պատվեր կարելի է իջեցնել. Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստվում է պլան Բ-ին (տեսանյութ) 09/13/2019   17:39 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից 09/13/2019   17:37 Խորհրդակցություն 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ 09/13/2019   17:32 Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ. ԿԲ 09/13/2019   17:21 Կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի կամ՝ բարձր մանիպուլյացիայի հետ. Ռուբեն Մելիքյանը՝ բանկային գաղտնիքի ստացման սահմանափակումը վերացնող նախագծի մասին 09/13/2019   17:16 Մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ առաջարկներ, որոնք այդպես էլ քննարկման առարկա չեն դառնում․ ՀԲՃ 09/13/2019   17:08 IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտով» ակցիան մինչև տարեվերջ 09/13/2019   17:03 Լիտվայի հետ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժ ունենք. նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը 09/13/2019   16:52 Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
09/13/2019   15:46 Ինքնասպանություն գործած 21-ամյա զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր 09/13/2019   14:55 Արշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից 09/13/2019   17:48 Բանտախցերից դուրս եկած զինված տղաներին ցանկացած պատվեր կարելի է իջեցնել. Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստվում է պլան Բ-ին (տեսանյութ) 09/13/2019   13:31 Դատական համակարգում խուճա՞պ է. դատավորները նախընտրում են աշխատել մարզերում 09/13/2019   17:21 Կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի կամ՝ բարձր մանիպուլյացիայի հետ. Ռուբեն Մելիքյանը՝ բանկային գաղտնիքի ստացման սահմանափակումը վերացնող նախագծի մասին 09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 7 ավտոմեքենա 09/13/2019   11:53 «Արմենիա TV-ն» տուգանվել է սերիալում մկրատով կնոջ դեմքը վնասելու դրվագի համար 09/13/2019   16:06 Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ»

Յոթ տարվա վաղեմության մեկուկես մլրդ հարկային պարտքը մինչև այժմ չի գանձվել 03/23/2017   14:45  |  Վարչական իրավունք

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության նկատմամբ դեռևս 2009թ. հարկային ակտով նշանակվել է շուրջ մեկուկես մլրդ դրամի տուգանք, սակայն այն մինչև այժմ չի գանձվել:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում կազմակերպության արդեն նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը ներկայացրեց կազմակերպության աննախադեպ վերելքի ու անկման պատմությունը:

Ըստ մեր զրուցակցի, իր ուժերով համարյա թե զրոյից ստեղծել է «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը շատ մեծ, երևի աննախադեպ աճ է ապրել մինչև մոտավորապես 2010թ., շատ հաջողակ կազմակերպություն է եղել մինչև այն պահը, երբ որ հանկարծ հարկային տեսչության կողմից ակտ է կազմվել այն մասին, որ վարկային կազմակերպությունը իբրև թե պարտք է պետական բյուջեին շուրջ մեկուկես մլրդ դրամ, որը բավական է եղել, որպեսզի այդ ընկերությունը հասնի գրեթե սնանկության աստիճանի:
Գագիկ Վարդանյանը գտնում է, որ իրականում կազմակերպությունը պետական բյուջեի նկատմամբ պարտք չունի, նա վիճարկել է այդ հարկային ակտը դատական կարգով, հաջողության չի հասել, և այդ մեկուկես մլրդ դրամի պարտքը մնացել է այդ վարկային կազմակերպության ուսերին:

Գագիկ Վարդանյանը նշեց, որ հենց այդ ժամանակ էր, որ իրեն պարտադրվել է կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նոր կազմ, խորհրդի նախագահ է դարձել այն ժամանակ Ֆինանսների փոխնախարար, իսկ այժմ նախարար Վարդան Արամյանը: Վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են նրա կողմից որոշված անձինք:

Կանոնադրությամբ կրճատվել են տնօրեն Գագիկ Վարդանյանի լիազորությունները, նա նաև դե յուրե կախման մեջ է հայտնվել հոգաբարձուների խորհրդից և խորհրդի նախագահից և գրեթե ոչինչ չի որոշել՝ կադրային, ընկերության կառավարման հարցերում:

Եվ ընկերությունը սկսել է կտրուկ անկում ապրել, իսկ իր կողմից ստեղծված կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը Գագիկ Վարդանյանին այս տարվա փետրվարի 27-ին ազատել է զբաղեցրած պաշտոնից:

Մեր հետ զրույցում Գ.Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ գործի նյութերի և նախապատմության ուսումնասիրությունից հետո իր համար տարօրինակ ու մի փոքր անհասկանալի է թվացել, որ դեռևս 2009թ. հարկային տեսչության կողմից արձանագրված այդ մեկուկես մլրդ պարտքը մինչև հիմա պետությունն ընկերությունից չի գանձել:

Եթե անգամ իրենց բարձրաձայնումից հետո հիմա մեկուկես մլրդը գանձվի, ապա յոթ տարի առաջ այդ գումարն այլ գումար էր, հիմա՝ այլ, այսինքն՝ առկա է տարբերություն, ինչի հետևանքով բյուջեն վնաս կկրի, ուստի պետք է գտնել այն մեղավորին կամ մեղավորներին, ում պատճառով առաջացել է այդ տարբերությունը:

«Եթե այդ պարտքն արձանագրվել է, մենք ապրիորի պետք է ընդունենք, որ այդ պարտքը գոյություն է ունեցել, քանի դեռ այլ բան ապացուցված չի: «Կամուրջ»-ի կամ նրա իրավանախորդի կողմից բոլոր դատական ատյանների կողմից վիճարկվել է, և դատարանները հայցերը մերժել են, ըստ էության վերահաստատելով, որ այդ պարտքը գոյություն ունի: Ինձ համար տարօրինակ թվաց, թե այդ դեպքում մինչև այսօր 7-8 տարվա ընթացքում ինչո՞ւ պետությունը այդ մեկուկես մլրդ դրամի պարտքը չի գանձում կազմակերպությունից»,- ասաց փաստաբանը՝ արձանագրելով, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը նույն մարդն է, ով պետության անունից պետք է այդ կազմակերպությունից այդ գումարը պահանջի, այսինքն՝ ներկայիս Ֆինանսների նախարարը:

«Ուրիշ ժամանակ հինգ կամ երեք հազար դրամ ես պարտք մնում՝ արագաչափի պատճառով տուգանքի ձևով, կգան ամբողջ տանդ, հաշիվներիդ վրա արգելանք կդնեն, հարկադիր կատարողը մի քանի որոշում կկայացնի՝ էլ պարտապանին հետախուզում հայտարարելու, կատարողական վարույթ հարուցելու, գույքի վրա արգելանք դնելու, գույքը հետախուզելու, երեք հազար պարտք ես մնացել պետությանը, քեզ կգան ամեն տեղ կգտնեն, իսկ այստեղ մեկ և կես միլիարդ պարտք է»,- նկատեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն առայժմ նախնական տպավորություն ունի, որ այստեղ կա շահերի բախում, պրն. Արամյանը մի կողմից հանդես է գալիս պահանջատիրոջ կողմից, իսկ մյուս կողմից՝ պարտապանի կողմից, և առայժմ յոթ տարի է հաղթում է պարտապանը:
«Եթե կա շահերի բախում պաշտոնատար անձի, այն էլ՝ այդ աստիճան բարձրաստիճան պաշտոնատար անձի, երկու տարբեր կարգավիճակների միջև, ապա նա, իմ կարծիքով, չպետք է զբաղեցներ այդ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Այն դեպքում եթե սա ապացուցվի, ավտոմատ կերպով կապացուցվի, որ Գագիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու որոշումը կայացվել է ոչ իրավասու անձանց կողմից»,- ասաց Հ.Ալումյանը:

Եվ որպեսզի միակողմանի, միայն իր ենթադրությունների վրա չհիմնվի փաստաբանը մի շարք հարցեր է ուղղել նախարարին: Մասնավորապես, 03.07.2010թ. Վարչական դատարանի վճիռը ուժի մեջ մտնելուց հետո մինչև օրս ինչո՞ւ ՀՀ ֆինանսների նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել 03.02.2009թ. ակտում նշված տուգանքի գումարը Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամից («Կամուրջ» վարկային կազմակերպության իրավահաջորդ) գանձելու համար: Արդյոք կա՞ այդ հարկային ակտը վերացնող, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչող մեկ այլ վարչական ակտ:

Այդյոք փոխնախարարի, ապա նաև նախարարի պաշտոնը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի հետ համատեղումը չի՞ նպաստել այդ պարտքի վերացմանը, մարմանը կամ անտեսմանը: Արդյոք չկա՞ շահերի բախում երկու կարգավիճակների միջև:

Նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի բարձրացված հարցերը մեծամասամբ հասցեագրված են ՀՀ քաղաքացի Վարդան Արամյանին, ուստի առաջարկել են հարցերն ուղարկել վերջինիս բնակության հասցեով: Բացի այդ պատասխանում նշվում է, որ դիմումն ու դրան կցված փաստաթղթերը թույլ չեն տալիս նույնականացնել և հասկանալ, թե «ինչ հանգամանքների հիմքով է ոմն Գագիկ Վարդանյան կապված պահանջվող տեղեկատվության հետ», որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարությունը իր հերթին գոնե կարողանա հիմնավորել պահանջվող փաստաթղթերի տրամադրումը (առկայության դեպքում) կամ մերժումը:

Հայկ Ալումյանը նշեց, որ նույն հարցերն ինքը պատրաստվում է ուղղել նաև վարչապետին, եթե հանկարծ վարչապետն էլ համարի, որ ինքն այդ իրավունքը չունի, այդ ժամանակ նույն գրությունը մամուլի միջոցով կհրապարակի՝ հասցեագրելով հանրապետության նախագահին և բոլոր նրանց, ովքեր պետք է այդ հարցով հետաքրքրություն դրսևորեն: Հետո էլ ասում են՝ բանակում փող չկա, ավտոճանապարհների համար փող չկա, այդ դեպքում այդ մեկուկես միլիարդը ինչո՞ւ չեք գանձում, նշեց Հայկ Ալումյանը:

Հարց է ծագում նաև՝ արդյոք շա՞տ կան այսպիսի կազմակերպություններ, որոնց պարտքերը չեն գանձվում, թե այն միակն է:

«Փաստինֆո»-ն դիմել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը և առաջիկայում պատրաստակամ է անդրադառնալ նաև նախարարության տեսակետին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/13/2019   19:29 Դատարանն ազատ է արձակել «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանին

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]