ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահն ընդունել է Յան Պետերսենին 03/22/2017 13:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ողջունելով դիտորդական առաքելության ղեկավարին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների գործունեությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում: ԱԺ նախագահի խոսքով՝ դրանք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը եւ ընտրական համակարգի կատարելագործմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները եւ փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները»:
ԱԺ նախագահը փաստել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման, ինչպես նաեւ ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ԵՄ կողմից կատարված ներդրումն ընտրությունների կազմակերպման գործում եւ շնորհակալություն հայտնել այն միջազգային կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման հարցում:
Կարեւորելով քաղաքական երկխոսությունն իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ՝ ԱԺ նախագահը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ուղղված է ոչ միայն ընտրական համակարգի կատարելագործմանը, այլեւ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների հետ եւ ակնկալում են մանրակրկիտ եւ անաչառ դիտարկում, ինչպես նաեւ ընտրությունների անկողմնակալ գնահատում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յան Պետերսենը նշել է, որ արդեն չորս շաբաթ առաքելությունն աշխատում է Հայաստանում՝ թիմեր տեղակայելով Երեւանում եւ մարզերում: Յան Պետերսենի հավաստիացմամբ առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահի, ԿԸՀ նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների հետ: Յան Պետերսենը փաստել է, որ դիտարկվող բոլոր երկրներում առաքելությունը դիտարկումն անցկացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ եւ կարեւորում դիտարկման նույն ձեւն ամենուր:
Առաքելության ղեկավարի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը եւ բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ եւ 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յան Պետերսենը նշել է, որ իրենք համագործակցում են բոլոր դիտորդների հետ եւ երկու ամիս հետո կհրապարակվի վերջնական զեկույցը:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ իրենք խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները եւ տալով միասնական գնահատական, սակայն Երեւանում կմնան մինչեւ ապրիլի 14-ը:
Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը հանգամանալից պատասխանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին հետաքրքող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Ընտրական օրենսգրքին, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը եւ ռեյտինգային ընտրակարգին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/10/2019 10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»
- 12/10/2019 10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
- 12/10/2019 10:02 Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:55 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:50 ԼՂ հարցում ՌԴ-ն լուրջ շտապողականություն է դրսևորում. «Իրատես»
- 12/10/2019 09:39 Փաշինյանը հանձնարարել մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքների նախագծերը . «Հրապարակ»
- 12/10/2019 09:36 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. «Առավոտ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
Մեկնաբանություն
- 12/10/2019 15:38 ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն
- 12/10/2019 14:23 Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 6 հազար 565 աշխատատեղ.ՀՀ վարչապետ
- 12/10/2019 13:08 Արշակունյաց պողոտայում աղբաման է այրվում
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը