Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Քնի խանգարումները և դրանց ազդեցությունն առողջության վրա. հարցազրույց Սամսոն Խաչատրյանի հետ 03/19/2017   10:22  |  Առողջություն

Քնի խանգարումներն այսօր բավական մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում: Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն, իսկ 1/3-ը խռմփացնում է քնի ընթացքում:

Կան տեսակետներ, որոնց համաձայն քնի խանգարումները աճ են գրանցում հատկապես քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված:

Փորձելով հասկանալ քնի խանգարումների հիմնական պատճառները և դրանց վտանգները, Doctors.am-ը զրուցեց նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ:

- Բժիշկ Խաչատրյան, մարդիկ հաճախ կարող են ունենալ քնի խանգարումներ և չգիտակցել կամ անուշադրության մատնել դա: Ներկայացրեք, խնդրում եմ՝ քնի ինչպիսի՞ խանգարումներ գոյություն ունեն, և ո՞ր գանգատները կարող են վկայել քնի այս կամ այն խանգարման մասին:

- Ընդհանուր առմամբ, քնի գանգատը դրսևորվում է 3 հիմնական ձևով՝ վատ որակի, ընդհատվող կամ չստացվող քնի տեսքով (քնի պակաս), երբ մարդն ուզում է քնել, ստեղծում է դրա համար նպաստավոր պայմաններ, սակայն քունը չի ստացվում, սա կարող է դրսևորվել նաև քնի հետաձգման ձևով (քնել պառկելուց միայն 1-2 ժամ անց), քունը պահպանելու դժվարության խնդիր, երբ մարդը կարող է հեշտ անցնել քնի, սակայն հաճախակի արթնանալ և չկարողանալ քնել, և քնի ֆրագմենտացիա՝ մակերեսային, անընդհատ ընդմիջվող քուն:

Մյուս գանգատը, որը կարող եմ ավելի անտեսված համարել, քնկոտությունը կամ հիպերսոմնիան է: Այս պարագայում մարդը դառնում է քնկոտ ցերեկային ժամերին: Սովորաբար, սա պայմանավորված է լինում գիշերային ժամերին քնի վատ որակով, կուտակված է լինում «քնի պարտք», որը օրգանիզմը փորձում է վերադարձնել:

Նույնիսկ գոյություն ունի նարկոլեպսիա կոչվող հիվանդություն, երբ մարդու մոտ ցերեկային ժամերին կարող է կտրուկ առաջանալ քնկոտություն, կարող է քնել անհամապատասխան վայրերում և այլն:

Քնի խանգարման երրորդ տարբերակին նպաստում են այլ համակարգում որոշակի առողջական խնդիրները: Օրինակ՝ ուժեղ խռմփացնող մարդկանց մոտ հաճախ հանդիպում է քնի ապնոէ: Սա քնի շնչադադարն է, որն ունի շարունակական բնույթ և կրկնմամբ պայմանավորված, առաջանում են քնի ընդհատումներ՝ «միկրոարթնացումներ», որոնք էապես նվազեցնում են քնի որակը, փոխում կառուցվածքը, վատթարացնում քնի խորը փուլը, որը հենց քնի հիմնական վերականգնող ազդեցության հիմքն է:

Այս մարդիկ հնարավոր է, որ չզգան գիշերվա ընթացքում խեղդոցի զգացումը, սակայն առավոտյան զգում են, որ բավարարված չեն քնով, թեև քնել են 8-9 ժամ: Հաճախ հանդիպող ախտանիշներից են նաև գլխացավերը, բերանի չորությունը:

Այս խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բարդությունների՝ ընդհուպ սրտանոթային և ուղեղ-անոթային խնդիրների, նյութափոխանակության խանգարումների, աճում է շաքարային դիաբետի ռիսկը…

- Քնի խանգարումների դեպքում կա՞ արդյոք սեռային տարբերություն: Ավելի հաճախ կանանց թե՞ տղամարդկանց մոտ են հանդիպում այս խնդիրները:

- Կախված պաթոլոգիայի տեսակից, իհարկե, կա տարբերություն: Անհանգիստ ոտքերի համախտանիշը, անքնությունը ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, սակայն քնի շնչառական խնդիր առավել հաճախ ունենում են տղամարդիկ:

- Իսկ ինչպե՞ս են ախտորոշվում քնի խանգարումները: Ի՞նչ մեթոդներով եք օբյեկտիվացնում պացիենտի նշած գանգատները:

- Առանձնահատուկ կարևոր եմ համարում այս մասին խոսել, քանի որ նույնիսկ շատ բժիշկներ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է իրականացվում քնի խանգարումների ախտորոշումը:

Սկզբում կատարվում է սոմնոլոգիական հարցում, որն իրենից ներկայացնում է ինչպես ընդհանուր բժշկական հարցերի համալիր, այնպես էլ հենց քնի հետ կապված ակտիվ անամնեզավորում: Այս գնահատումը կատարվում է հատուկ հարցաթերթիկներով, որոնք մասնագետին տալիս են ինչպես որակական, այնպես էլ քանակական պատկերացում:

Այնուհետև, իրականացվում է քնի բժշկության մեջ «ոսկե ստանդարտ» համարվող պոլիսոմնոգրաֆիա հետազոտությունը, և արդեն կարող ենք հիմնվել ոչ միայն պացիենտի գանգատների, կողակցի հաղորդած տեղեկատվության վրա, այլ նաև ստանալ մեզ անհրաժեշտ օբյեկտիվ տվյալներ:

Այս հետազոտությունն իրականացնում է մարդու տարբեր ֆիզիոլոգիական ցուցանիշների զուգահեռ գրանցում՝ էլեկտրաուղեղագրություն, էլեկտրաօկոլոգրաֆիա (աչքերի շարժումը), մկանային տոնուսի տատանումները, իհարկե շնչառական ցուցանիշները, մկանագրության շնորհիվ ուսումնասիրում ենք նաև վերջույթների շարժումները և այս ամենը զուգակցված տեսա- և ձայնագրությամբ:

Պոլիսոմնոգրաֆիայի միջոցով մեկ գիշերում կարող ենք հավաքել բավական մեծ ծավալի ինֆորմացիա և հասկանալ խնդրի պատճառը:

Քնաբանության մեջ շատ կարևոր է նաև ախտանշանների արտահայտվածության աստիճանը, դրանից է կախված բուժման մեթոդի ընտրությունը:

- Ի՞նչ մեթոդներով կարելի է մեղմել կամ բուժել քնի խանգարումները:

- Քնի ապնոէի թույլ արտահայտված կամ մեջքային դիրքից կախված տարբերակներում կարող ենք առաջարկել դիրքային թերապիա զուգահեռ մարմնի քաշի կարգավորմանը, ինչպես նաև վիրահատական լուծման տարբերակն է հնարավոր: Իսկ առավել բարդ դեպքերում լուծումը կարելի է ստանալ հատուկ սարքավորման կիրառմամբ (CPAP սարքեր), որն ուղղված է վերին շնչուղիներում օդի բարձր դրական ճնշում ապահովելով շնչադադարները կանխելուն:

Ճարպակալման պարագայում, համապատասխան մասնագետի հետ համատեղ աշխատանքի միջոցով իրականացնում ենք նիհարեցման կուրս, կամ, եթե դա պայմանավորված է վահանաձև գեղձի թերֆունկցիայով՝ հաճախ ուղղորդում ենք անցնել ներզատաբանի խորհրդատվություն:

Քրոնիկ անքնությունը ևս հնարավո՞ր է բուժել:

- Իհարկե: Թյուր պատկերացում կա, որ անքնությունը կարող է լինել որևէ հիվանդության ախտանշան, սակայն պետք է ասեմ, որ սա ինքնին հիվանդություն է: Այս դեպքում կան բուժման արդյունավետ մի քանի միջոցներ՝ դեղորայքային, կոգնիտիվ վարքային թերապիա: Վերջինը հոգեթերապիայի մի խոշոր ուղղություն է, որը կիրառվում է նաև բազմաթիվ հոգեբանա-հոգեբուժական պաթոլոգիաների դեպքում:

Գիտենք, որ քնի հիգիենան ևս մեծ դեր ունի քնի խանգարումների կանխարգելման գործում: Ամփոփելով զրույցը, կիրառելի ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ մարդկանց, ովքեր ուզում են կարգավորել քունը, ունենալ քնից բավարարվածության զգացում, պահպանել կամ վերականգնել աշխատունակությունը և կենսունակությունը:

Կարևոր է զարգացնել քնի հիգիենայի մշակույթը: Սա ուղղված է քնի խանգարումների կանխարգելմանը, իսկ բուժման ընթացքում նաև՝ արագ ապաքինմանը: Ընթերցողին կհորդորեի հիշել քնի հիգիենայի պահպանման մի քանի կանոններ, որոնք վերաբերում են բոլորին՝ անկախ նրանից կա՞ խնդիր, թե՝ ոչ:

Կարևոր է հստակեցնել նաև քնի ռեժիմը. ցանկալի է, որ տատանումները մեծ չլինեն հանգստյան և աշխատանքային օրերին: Շատ կարևոր է քնելուց առաջ, ուշ ժամերին բացառել ակտիվացնող և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլաներ…

Չեն խրախուսվում մարզումները և ֆիզիկական ակտիվությունը երեկոյան ժամերին, քանի որ հանգեցնում են օրգանիզմի ակտիվացմանը: Խորհուրդ չի տրվում երեկոյան ուշ ժամերին գտնվել շատ լուսավոր միջավայրում, քանի որ քնի հորմոնը՝ մելատոնինն արտադրվում է ի պատասխան մթության: Ուշ ժամի սննդի ընդունումը ևս հետաձգում է քունը:

Առողջ քնի համար շատ կարևոր է ննջասենյակն ասոցացնել քնի գործընթացի, այլ ոչ աշխատելու, սմարթֆոն և լափթոփ օգտագործելու, հեռուստացույց դիտելու, ընթերցանության, սնվելու, անկողնում սուրճ խմելու և այլ գործողությունների հետ: Այս ամենը թուլացնում են անկողին-քուն ասոցիատիվ կապը:

Ցավոք, շատ քչերն են պահպանում այս կանոնները: Խորհուրդ կտայի լինել առավել հետևողական և ավելի շատ կարևորել քնի գործոնը առողջ և կենսունակ լինելու համար:

 Doctos.am-ը մասնագետին է ուղղել եւս երկու հարց, որոնք տացել են  ընթերցողների կողմից

- Նոր ծննդաբերած կանանց մոտ, ում երեխան գիշերը հաճախ է արթնանում, գիտենք, որ քնի ընդհատումը և տարատեսակ այլ խանգարումները հազվադեպ երևույթներ չեն: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ: Ինչպե՞ս լրացնել քնի պակասը, որպեսզի այն չանդրադառնա առողջության, կենսունակության վրա:

- Սա իսկապես արդիական հարց է: Այստեղ, իհարկե, խոսքը չի կարող գնալ խնդրի 100% լուծման մասին, սակայն հնարավոր է աշխատել՝ ավելի դրական իրավիճակ ստեղծելու համար: Նոր ծննդաբերած կանանց մոտ վատ քունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ, սկսած ցերեկային արդյունավետության նվազումից, դեպրեսիվ-տագնապային ֆոնի ավելացումից ընդհուպ կաթնարտադրության վատթարացում: Քրոնիկ ընդհատված քունը կարող է բարդացնել նաև հետծննդաբերական դեպրեսիան:

Այս դեպքում միակ խորհուրդս է առավելագույնս կարգավորել երեխայի կերակրման ռեժիմը, պահպանել քնի հիգիենան, փորձել քնի պակասը լրացնել ցերեկային քնի միջոցով: Դեղորայքի և այլ միջոցների օգնությանը դիմելը, այս դեպքում, կարծում եմ, անտեղի է, կամ պետք է իրականացվի շատ հիմնավոր ցուցումներով:

- Մշտապես զարթուցիչով արթնանալը կարո՞ղ է արդյոք որևէ վնաս հասցնել առողջությանը, և ինչպե՞ս վարվել, եթե առանց դրա անհնար է արթնանալ:

- Այս կերպ սովորաբար արթնանում են մարդիկ, ովքեր չեն լրացնում քնի ժամերը: Եթե հնարավոր է արհեստականորեն շատ ուշ չքնել և պահպանել քնելու ժամը, ապա սա բավական կօգնի առավոտյան վաղ արթնանալ: Խնդիրը, որ կոչում ենք քնի հետաձգված ֆազայի համախտանիշ, քնի ժամացույցի շեղման հետևանք է, այս մարդիկ «բուերն» են, ովքեր շատ ուշ քնում են և ուշ էլ արթնանում: Այս դեպքում առկա է նաև գենետիկ նախատրամադրվածություն:

Այսպիսով, եթե ուզում եք հարմարվել սոցիումի պահանջներին, աշխատանքային պայմաններին, ամեն դեպքում պետք է արթնանալ զարթուցիչի օգնությամբ, սակայն եթե անհանգստացնող է, մասնագետի հետ աշխատանքի, տարբեր թերապիաների օգնությամբ հնարավոր է որոշակիորեն շտկել խնդիրը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:31 11/03/2017  |  ԱռողջությունՁվարանի կիստա. ո՞ր գանգատները կարող են վկայել դրա առկայության մասին
13:21 28/02/2017  |  ԱռողջությունՇաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
16:51 18/02/2017  |  ԱռողջությունԻ՞նչ պրոցեդուրաներ պետք է անցնեն կանայք՝ բացառելու համար քաղցկեղով հիվանդանալը և որքան հաճախ
14:33 11/02/2017  |  ԱռողջությունՀղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ
15:26 04/02/2017  |  ԱռողջությունՍովորական հեքիաթը՝ մանկական հոգեթերապիայի ձև
15:23 04/02/2017  |  ԱռողջությունՍնունդը սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ
17:28 31/01/2017  |  ԱռողջությունՀայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ
19:54 30/01/2017  |  ԱռողջությունԱչքի հատակի անոթների թերզարգացումը կարող է հանգեցնել կուրության
11:11 29/01/2017  |  ԱռողջությունՃարպակալում և ավելորդ քաշ. Սահմանափակեք յուղերի եւ շաքարի կիրառությունը
17:45 28/01/2017  |  ԱռողջությունԱռասպելներ և փաստեր հորմոնալ պրեպարատների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]