Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնել էր, թե Կարենը տունը նվիրել է իրեն ծննդյան օրվա կապակցությամբ 03/17/2017   23:01  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի դատաքննությունը. հարցաքննվեցին Կարենի ընկերը, հարևանուհին, իսկ փորձագետի սպանության մեջ մեղադրվողի եղբայրը՝ դատակոչված վկա Արթուր Զոհրաբյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց:

Դատակոչված վկա, «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը, ով սպանված Կարեն Վարդանյանի ընկներ է, հայտնեց, որ Կարենին ճանաչում է 2009թվականից, իսկ 2015թվականից նա իրե կազմակերպությունում աշխատել է որպես գլխավոր փորձագետ:

Ըստ ընկերոջ՝ Կարենը միամիտ է եղել և չի կարծել, որ մարդիկ ունակ են խաբելու, նա հակված էր նրան, որ մարդիկ ազնիվ են:

Վկայի խոսքով՝ Կարենն իրեն տեղեկացրել է, որ ցանկանում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ՝  բիզնեսի հետ կապված շուկային ծանոթանալու, իսկ ինքը փորձել է նրան համոզել, որ բիզնես Կարենինը չէ։  Ուստիեւ բիզնես ծրագրի հետ կապված մանրամասներին Կարենը ընկերոջը չի իրազեկել՝ տեղյակ լինելով դրա վերաբերյալ ընկերոջ դիրքորոշմանը:

Եվ ահա հայտնել է, որ մարտի 17-ին 1 շաբաթով մեկնում է Դուբայ, իսկ կազմակերպության հետ կապի մեջ լինելու համար Կարենի հեռախոսահամարը ռոմինգին է միացվել,  սակայն վերջինս մարտի 17-ից հետո անհասանելի է դարձել։ Ընկերները նախ կարծել են, որ տեխնիկական խնդիր կա և սպասել են, որ նա, այդուհանդերձ,  կզանգի:

2016թ. մարտի 19-ին Կարեն՝ ֆեյսբուքյան էջում նրա Դուբայում գտնվելու վայրի մասին նշում է կատարվել, ինչը տեսել են ընկերները, բայց նա շարունակել է անհասանելի լինել:

Ընկերոջն այդ փաստը անհանգստացրել է, զանգահարել է Կարենի ընկերուհուն՝ Տաթևիկ Բեգլարյանին, որպեսզի որևէ տեղեկություն իմանա, սակայն նրանից մեկ այլ նորություն է իմացել, թե  Գևորգ Զոհրաբյանը եկել է և ասել, որ Կարենի բնակարանը վաճառված է և խնդրել է բնակարանն ազատել Կարենի իրերից:

Իրավիճակը պարզելու համար Դանիել Իոնիսյանը և ևս մի քանի ընկերը գնացել են Կարենի տուն և հենց այնտեղ էլ տեսել Գևորգ Զոհրաբյանին, ով  ասել է, թե Կարենն իր այդ բնակարանը նվիրել է իրեն ծննդյան կապակցությամբ, իսկ ինքն էլ վաճառել է այն:

Ընկներները Կարենի տանից վերցրել են համակարգիչը, բջջային հեռախոսները և հեռացել՝ փորձելով սեփական ուժերով պարզել, թե իրականում ինչ է կատարվել:

Ի վերջո Դանիելին հաջողվել է Կարենի համակարգչով մուտք գործել նրա ֆեյսբուքյան էջը, և հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրա՝ ենթադրյալ Դուբայում լինելու մասին  ֆեյսբուքյան նշումն իրականում կատարվել է Երևանի Աջափնյակ թաղամասից:

Մի շարք հարցերի պարզաբանման համար, իրենց ընկերոջ անհետանալու մասին հաղորդում է ներկայացվել  ոստիկանություն:

Մինչ իրավապահները գործի կանցնեին՝ Դանիել Իոնիսյանը իր իսկ կազմակերպության անունով վերցված Կարենի հեռախոսազանգերի վերաբերյալ քաղվածքներն է ստանում, ինչի շնորհիվ հայտնի է դառնում նաև այն անձը, ում հետ Կարենը վերջին անգամ զրուցել է։  Այդ անձի անունը վկան դժվարացավ մտաբերել, սակայն նշեց, որ նրա հետ զրույցում տեղեկացել է, որ Կարենը երկաթգծի կայարանում ինչ-որ մեկ այլ անձի է սպասելիս եղել: Վկան նաև նշեց, որ Կարենի ընկերուհին ֆեյսբուքով նամակ է ստացել, որտեղ իբրև Կարենը նրանից ներողություն է խնդրում եւ  ասում, որ նրան կտա  բնակարանի վարձակալության գումար, իսկ վերադառնալուց հետո կգնեն այլ բնակարան:

Վկան պարզել է նաև, որ այդ գրառումը ևս կատարվել է Հայաստանից և ոչ թե Դուբայից: Ավելի ուշ իմացել են նաեւ, որ Կարենի տունը գրավադրված է:

Վկան վստահաբար նշեց, որը ընկերոջ սպանությունը կատարվել է, որպեսզի հետ չպահանջվի Կարենի բնակարանի գրավադրված գումարը. «չկա Կարենը, չկա գումար հետ վերադարձնելու պահանջ»:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչու է վկան համոզված, որ սպանությունը կատարվել է իր պաշտպանյալի կողմից, ինչին ի պատասխան վկան ասաց, որ Կարենը բնակարանը գրանցել էր Գևորգի անունով, որպեսզի կարողանա վարկ վերցնի բիզնես սկսելու համար, իսկ սպանությունը կատարվել է այն պատճառով, որ այդ գումարը հետ չպահանջվի:

Պաշտպանը նկատեց, թե  վկայի մոտ են գտնվում Կարենի համակարգիչը, բջջային հեռախոսները, ապա հետաքրքրվեց, թե վկան կարո՞ղ էր Կարենի անունից նամակներ գրել, ինչին անմիջապես վկան հակադարձեց` փաստելով, որ այդ համակարգիչն իր մոտ է հայտնվել Կարենի ֆեյսբուքյան էջից նամակներ գրվելուց 6-7 օր անց, ուստիև տեխնիկապես էլ դա անհնար է:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Տաթևիկ Բեգլարյանը, ով սպանված Կարենի հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ և նրա սպանությունից մոտ կես տարի առաջ տեղափոխվել և բնակվել է նրա տանը:

Վկան հայտնեց, որ Երևանում բնակվելու տեղ չի ունեցել, իր մշտական բնակության վայրը գտնվում է Մոսկվայում, իսկ Երևանում ցանկացել է բնակարան վարձել, սակայն Կարենն իր մոր մահից հետո առաջարկել է բնակվել իր տանը:

Վկայի խոսքով Կարենի տանը բնակվելու ժամանակ այնտեղ պարբերաբար հաճախել է Գևորգը, նրա հարցին, թե ինչու է Գևորգը հաճախակի այցելում` Կարենն ասել է, որ ԲՈւՀ-ի հետ կապված հարցերով օգնում է նրան:

Վկան նաև հայտնեց, որ Կարենը Դուբայ մեկնելու մասին իրեն տեղեկացրել է դրանից մեկ  օր առաջ  և ասել է, որ մեկ շաբաթով է գնում:

2016թ. մարտի 17-ին Կարենը հավաքել է ճամպրուկը, հրաժեշտ տվել Տաթևիկին և տաքսի ավտոմեքենայով ուղևորվել օդանավակայան, իսկ երբ ֆեյսբուքում գրառում է կատարել, որ Դուբայում է` Տաթևիկը գրել է նրան՝ հարցրել է, թե արդյոք նրա մոտ ամեն ինչ կարգին է, ինչին Կարենը դրական է պատասխանել:

Կարենի ուղարկած նամակները Տաթևիկին կասկածելի են թվացել, քանի որ սխալներով են գրված եղել, ինչը Կարենին բնորոշ չի եղել, սկսել է անհանգստանալ,  նորից հաղորդագրություն գրել Կարենին,  ինչին նա չի պատասխանել:

Կարենի մեկնելուց 2 օր անց էլ Գևորգը գնացել է Կարենի տուն և Տաթևիկին ասել, որ բնակարանը վաճառել է և պետք է իրերը տեղափոխեն, իսկ ինքն էլ լքի տունը: Այդ ժամանակ ևս Տաթևիկը ֆեյսբուքով՝ գրել է Կարենին: Ապա նաեւ  որոշել, որ Կարենի տան բանալիները Գևորգին չի տալու, այլ` Կարենի մորաքրոջը:

Այսօր հարցաքննվեց նաև Կարեն Վարդանյանի հարևանուհին` Մարգարիտա Կարսլյանը, ով ճանաչում է և՛ Կարենին և նրա սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանին. նրանք բնակվել են նույն շենքում:

Վկայի խոսքով ՝2016թ. մարտի 17-ին Կարենը խնդրել է արդուկել իր հագուստները և ասել է, որ 1 շաբաթով Դուբայ է գնում՝ գործուղման:

Հարևանուհին էլ արդուկել է, որից հետո Կարենը գնացել է: Կարճ ժամանակ անց, երբ հարևանուհին դուրս է եկել տանից` իր մայրիկի տուն գնալու,  Կարենին տեսել է դրսում, միմյանց ժպտացել են ու բաժանվել: Դա է եղել նրանց վերջին հանդիպումը:

Կարենին էլ բնութագրելիս, վկան հայտնեց, որ նա փորձում էր օգնել բոլորին, սակայն չէր սիրում իր տուն մարդկանց հրավիրել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]