Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Ամբաստանյալին ոչ թե ծեծել են, այլ ֆիզիկական ուժ կիրառել. կայացվել է մեղադրական դատավճիռ 03/16/2017   21:09  |  ԳՈՐԾ #

«Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում խուլիգանության վերաբերյալ գործով ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման:

Իսկ Արգիշտի Գոմցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, և դատապարտվել տուգանքի՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը եզրահանգել է, որ քրեական գործում առկա են ամբաստանյալներ Հարություն Մկրտչյանին և Արգիշտի Գոմցյանին մեղադրող ապացույցներ: Դատարանն ամբաստանյալներ Հարութուն Մկրտչյանի և Արգիշտի Գոմցյանի ցուցմունքները գնահատել է որպես անարժանահավատ և իրականությանը չհամապատասխանող:

Դատարանն անդրադարձել է ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանություններին, որ ինքը «Արմենիա» ՀԲԿ-ում խուլիգանություն չի կատարել, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, որևէ մեկին չի հարվածել, որևէ մեկին մարմնական վնասվածք չի պատճառել, հայհոյանքներ չի հնչեցրել, գտնվել է անգիտակից վիճակում, ավելին՝ հիվանդանոցում ինքն է ծեծի ենթարկվել ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստացել է կողոսկրերի կոտրվածքներ: Դրանք, ըստ դատարանի վերլուծությունների, չեն համապատասխանում իրականությանը, անարժանահավատ են, դրանով Հարություն Մկրտչյանը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Դատարանի այս հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի վերոնշյալ պատճառաբանությունները ոչ միայն չեն հաստատվում, այլ նաև հերքվում են տուժողների, վկաների ցուցմունքերով և նախաքննության ընթացքում ձեռք բերված, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով:

Ըստ դատարանի, հատկանշական է նաև այն, որ տուժողները և վկաները նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով նախատեսված սուտ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ, հայտնել են, որ դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, Հարություն Մկրտչյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, հնչեցրել անհասցե հայհոյանքներ: Բացի այդ դատարանը հարկ է համարել նշել, որ Հարություն Մկրտչյանի պատճառաբանությունը, որ ինքը որևէ մեկին չի հարվածել և մարմնական վնասվածք չի պատճառել իր հերթին հերքվում է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, ի լրումն եզրակացություններից մեկի տրված հետևությամբ, դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ, տուժող Արթուր Երեմյանի ոստիկանական համազգեստի զննության, դեպքի վայրի զննության արձանագրություններով և իրեղեն ապացույցներով:

Միաժամանակ դատարանը համադրելով Հարություն Մկրտչյանի՝ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու և դրա հետևանքով կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքները քրեական գործի փաստական տվյալների հետ, դրանց վերլուծության և գնահատման արդյունքում եկել է հետևության, որ Հարություն Մկրտչյանը դեպքի օրը ծեծի չի ենթարկվել, այլ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ վերջինիս ագրեսիվ վարքագիծը կանխելու և նրան հանգստացնելու նպատակով, որպիսի հանգամանքը հաստատվել է տուժողների և վկաների ցուցմունքներով: Կողոսկրերի կոտրվածքներ ստանալու հանգամանքի վերաբերյալ դատարանը հարկ է համարել նշել, որ այդ փաստը որևէ կերպ չի հիմնավորվել ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում: Բացի այդ պաշտպանական կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որն իր հերթին կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքը: Սույն գործի շրջանակներում փաստվում է միայն, որ վերջինիս մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ, որոնք էլ առաջացել են անվտանգության և ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության, քաշքշուկի և նրանց դիմադրություն ցույց տալու ընթացքում:

Դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանությանը, որ ինքը գտնվել է անգիտակից վիճակում, չի հասկացել ինչ է կատարվում և ովքեր են իր դեմ կանգնած եղել: Ըստ դատարանի, այս պատճառաբանությունը նույնպես անհիմն է, մտացածին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ սույն հանգամանքները հերքվում են տուժողների և վկաների ցուցմունքներով: Դրանցով հիմնավորվել է, որ դեպքի օրը ոստիկանության աշխատակիցները եղել են ոստիկանական համազգեստով, իսկ Հարություն Մկրտչյանը չի գտնվել անգիտակից վիճակում: Ավելին՝ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որը կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի անգիտակից լինելու հանգամանքը, վերոնշյալի հետ կապված հատկանշական է նաև վկա Ս. Մակարյանի ցուցմունքը, ով նշել է, որ Հարություն Մկրտչյանը բերվել է հիվանդանոց որպես անգիտակից, սակայն այդպիսին չի եղել, քանի որ նրա մոտ պահպանված են եղել ռեֆլեքսները:

Դատարանն արձանագրել է, որ Արգիշտի Գոմցյանը՝ հանդիսանալով Հարություն Մկրտչյանի ընկերը, տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ դրանով աջակցելով նրան և շահագրգռված լինելով նրա համար քրեական գործի լուծման բարենպաստ ելքով:

Դատարանը միաժամանակ եկել է համոզման, որ վկա Մ. Գաբրիելյանի ցուցմունքում նշված հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը կաթիլայինի երկաթյա ձողով հարվածել է անվտանգության աշխատակցին, անարժանահավատ է՝ այս հետևությունը պայմանավորված է վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասություններով:

Բացի այդ, դատարանը հարկ է համարել նշել, որ նախաքննական մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել այդ կաթիլայինի մետաղյա ձողն առգրավելու, դրա վրա առկա հետքերն հայտնաբերելու և արձանագրելու, այդ մեղադյա ձողը փորձաքննության ուղարկելու, ինչպես նաև անվտանգության աշխատակից Վրեժ Ղուլյանի՝ իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքը արձանագրելու, նրան դատաբժշկական փորձաքննության ուղարկելու ուղղությամբ, ինչի արդյունքում նաև կարող էր որոշվել նրա ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը:

Հետևաբար դատարանը նման պայմաններում, երբ առկա չէ որևէ փորձաքննության եզրակացություն արդյոք այդ մետաղյա ձողը կարող էր հանդիսանալ որպես զենք, ինչպես նաև առկա չէ դրա գործադրման հետևանքով որևէ մարմնական վնասվածք, դատարանը նման պայմաններում չի կարող հաստատված համարել այն հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը որպես զենք օգտագործելով կաթիլայինի համար նախատեսված մետաղյա ձողը, դրանով հարվածել է տուժող Վրեժ Ղուլյանի իրանին:

Այսպիսով դատարանն եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, նախատեսված հանցագործության հատկանիշները:

Դատարանը փաստել է, որ թեև ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը «Արմենիա» ՀԲԿ-ում դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, տվել է սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ, այսինքն՝ կատարել է խուլիգանություն, սակայն տվյալ պարագայում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի գործողությունները փաստացի իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ինչն ըստ էության դրսևորվել է Հարություն Մկրտչյանի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով:
Դատարանը Հարություն Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 258¬րդ հոդվածի 3-րդ մասի 2¬րդ կետով փոփոխելը հնարավոր է համարել, քանի որ մեղադրանքի նման փոփոխությամբ ամբաստանյալի վիճակը չի վատթարանում, ավելին` դրանով ամբաստանյալի վիճակը բարելավվում է: Նման փոփոխությամբ չի խախտվում նաև նրա պաշտպանության իրավունքը, քանի որ արարքի փաստական հանգամանքներն ինքնին ընդգրկված են եղել առաջադրված մեղադրանքի ծավալում, որի դեմ թե՛ գործի նախնական քննության փուլում, թե՛ դատական քննության փուլում ամբաստանյալը պաշտպանվելու իրական հնարավորություն ունեցել է:

Այսպիսով դատարանը գտել է, որ Հարություն Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ից 02:00-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում կատարել է խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով, առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելով իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներ տուժող Արթուր Երեմյանի, Ռուբեն Մխիթարյանի, Արայիկ Գրիգորյանի, Հովհաննես Ղավազյանի նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական գործունեության և պարտականությունները կատարելու հետ, որն արտահայտվել է Արթուր Երեմյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք, Ռուբեն Մխիթարյանի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, Հովհաննես Ղավազյանի առողջությանը՝ թեթև վնաս պատճառելով, Արայիկ Գրիգորյանին՝ քաշքշելով, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելով և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և դիմադրություն ցույց տալով, այսինքն՝ Հարություն Մկրտչյանի կողմից կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի կողմից իր ծառայական գործունեության կամ հասարակական պարտքի հետ կապված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու հետ զուգորդված խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Դատարանը նաև եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:00-ից 02:30-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այսինքն՝ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]