Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 18 / 2017
Փոխարժեք
  • 565.97
    EUR
  • 637.89
    GBP
  • 8.40
    RUB
  • 481.35
    USD
+ 15 °C
+ 3 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/18/2017   20:29 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը 10/18/2017   20:24 Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ 10/18/2017   19:26 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին 10/18/2017   19:13 Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ 10/18/2017   19:01 Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները 10/18/2017   18:55 «Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ». Լեհաստանի նախագահ 10/18/2017   18:25 «Կոնվերս բանկ» -ից հափշտակության գործով տաքսու վարորդի տանը զենք ու թմրանյութ է հայտնաբերվել 10/18/2017   18:11 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 10/18/2017   18:08 Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում 10/18/2017   18:04 Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային 10/18/2017   18:01 Շարմազանովը Մամեդյարովին կոչ է արել անհեթեթ հայտարարություններով ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը 10/18/2017   17:49 Դպրոցների տնօրենները չարաշահումներ են կատարել 10/18/2017   17:45 Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/18/2017   17:28 Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը 10/18/2017   17:24 ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը 10/18/2017   17:14 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 10/18/2017   17:08 Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը 10/18/2017   17:04 Նախարարն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին 10/18/2017   17:00 Բակո Սահակյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն 10/18/2017   16:25 Կնոջը դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. վերջինս կալանավորվել է 10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/18/2017   16:05 Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին 10/18/2017   16:02 Բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը 10/18/2017   15:57 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը 10/18/2017   15:40 Պարզվել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, շարժառիթը 10/18/2017   15:26 Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս 10/18/2017   15:14 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում  10/18/2017   15:06 Դի Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ 10/18/2017   15:03 Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ 10/18/2017   14:56 Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին 10/18/2017   14:40 Թերսնուցվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի 10/18/2017   14:31 «Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը 10/18/2017   14:25 Ապօրինի ծառահատման գործով դատապարտվեց պայմանական ազատազրկման 10/18/2017   14:21 ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում 10/18/2017   14:14 Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/18/2017   13:04 Դերիպասկան լրագրողների դեմ գործով ԱՄՆ դատարանում պարտվել է 10/18/2017   12:37 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ 10/18/2017   12:33 Ներսես Պողոսյանը 20 օր է հացադուլի մեջ է 10/18/2017   12:31 ՔԱԳՎ պետն ընդունել է Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը 10/18/2017   12:28 Իրկուտսկի Ծերերի տունը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, անօրինական էր գործում 10/18/2017   12:26 Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալի հետ 10/18/2017   12:20 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է շրջակա միջավայրին հասցված 1,5 միլիոն դրամի վնաս 10/18/2017   12:13 ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը 10/18/2017   12:07 Կյանքից հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանը 10/18/2017   12:02 Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել 10/18/2017   11:56 Հոկտեմբերի 6 -12-ը մայրաքաղաքում ծնվել է 425 երեխա 10/18/2017   11:46 Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար. Աղվան Հովսեփյան 10/18/2017   11:21 «Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու անդամների նկատմամբ անհարգալից ու խտրական վերաբերմունքի դրսևորումները
10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/16/2017   22:35 Եթե մի անգամ էլ շրջվես քեզ կդնեմ Հայկազի կողքին. Գնել Թևոսյանը՝ կուրսանտին, ով շրջվել է տեսնելու պտտաձողից կախված Հայկազին 10/16/2017   21:12 17-ամյա դպրոցական աղջկան երեք անգամ բռնաբարել են մինչ նա ակումբից տուն էր գնում (տեսանյութ) 10/17/2017   20:42 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը 10/18/2017   11:10 Ծղոտներ հյուրանոցի շոգեբաղնիքում երակները կտրած երիտասարդի են գտել 10/17/2017   12:21 Երևանի տարբեր վարչական շրջաններում տերմինալներից գողություն է կատարվել 10/17/2017   11:48 Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով ծեծել է ամուսնու սիրուհուն 10/17/2017   19:57 Բազմազավակ մայրը ողջ-ողջ «տապակել» է որդիներին ջեռոցում 10/17/2017   09:32 Տնօրենը թալանել է Գագիկ Ծառուկյանին ու փախել երկրից. «Ժամանակ» 10/17/2017   20:04 147 կգ-անոց զարմուհին պատժել է 9-ամյա աղջկան՝ նրա վրա նստելով, և նա մահացել է 10/17/2017   12:45 Նախկին կնոջը ծեծի է ենթարկել 10/17/2017   19:42 Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/17/2017   19:13 Հրապարակվել է ՀՀ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նոր կազմը 10/17/2017   18:08 Պավել Մանուկյանի նամակը 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/17/2017   09:09 ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում. «Ժողովուրդ» 10/17/2017   12:23 Նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել. փրկարարները դին հայտնաբերել են (լրացված) 10/18/2017   11:46 Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար. Աղվան Հովսեփյան 10/18/2017   12:02 Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

Ամբաստանյալին ոչ թե ծեծել են, այլ ֆիզիկական ուժ կիրառել. կայացվել է մեղադրական դատավճիռ 03/16/2017   21:09  |  ԳՈՐԾ #

«Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում խուլիգանության վերաբերյալ գործով ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման:

Իսկ Արգիշտի Գոմցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, և դատապարտվել տուգանքի՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը եզրահանգել է, որ քրեական գործում առկա են ամբաստանյալներ Հարություն Մկրտչյանին և Արգիշտի Գոմցյանին մեղադրող ապացույցներ: Դատարանն ամբաստանյալներ Հարութուն Մկրտչյանի և Արգիշտի Գոմցյանի ցուցմունքները գնահատել է որպես անարժանահավատ և իրականությանը չհամապատասխանող:

Դատարանն անդրադարձել է ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանություններին, որ ինքը «Արմենիա» ՀԲԿ-ում խուլիգանություն չի կատարել, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, որևէ մեկին չի հարվածել, որևէ մեկին մարմնական վնասվածք չի պատճառել, հայհոյանքներ չի հնչեցրել, գտնվել է անգիտակից վիճակում, ավելին՝ հիվանդանոցում ինքն է ծեծի ենթարկվել ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստացել է կողոսկրերի կոտրվածքներ: Դրանք, ըստ դատարանի վերլուծությունների, չեն համապատասխանում իրականությանը, անարժանահավատ են, դրանով Հարություն Մկրտչյանը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Դատարանի այս հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի վերոնշյալ պատճառաբանությունները ոչ միայն չեն հաստատվում, այլ նաև հերքվում են տուժողների, վկաների ցուցմունքերով և նախաքննության ընթացքում ձեռք բերված, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով:

Ըստ դատարանի, հատկանշական է նաև այն, որ տուժողները և վկաները նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով նախատեսված սուտ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ, հայտնել են, որ դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, Հարություն Մկրտչյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, հնչեցրել անհասցե հայհոյանքներ: Բացի այդ դատարանը հարկ է համարել նշել, որ Հարություն Մկրտչյանի պատճառաբանությունը, որ ինքը որևէ մեկին չի հարվածել և մարմնական վնասվածք չի պատճառել իր հերթին հերքվում է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, ի լրումն եզրակացություններից մեկի տրված հետևությամբ, դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ, տուժող Արթուր Երեմյանի ոստիկանական համազգեստի զննության, դեպքի վայրի զննության արձանագրություններով և իրեղեն ապացույցներով:

Միաժամանակ դատարանը համադրելով Հարություն Մկրտչյանի՝ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու և դրա հետևանքով կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքները քրեական գործի փաստական տվյալների հետ, դրանց վերլուծության և գնահատման արդյունքում եկել է հետևության, որ Հարություն Մկրտչյանը դեպքի օրը ծեծի չի ենթարկվել, այլ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ վերջինիս ագրեսիվ վարքագիծը կանխելու և նրան հանգստացնելու նպատակով, որպիսի հանգամանքը հաստատվել է տուժողների և վկաների ցուցմունքներով: Կողոսկրերի կոտրվածքներ ստանալու հանգամանքի վերաբերյալ դատարանը հարկ է համարել նշել, որ այդ փաստը որևէ կերպ չի հիմնավորվել ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում: Բացի այդ պաշտպանական կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որն իր հերթին կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքը: Սույն գործի շրջանակներում փաստվում է միայն, որ վերջինիս մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ, որոնք էլ առաջացել են անվտանգության և ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության, քաշքշուկի և նրանց դիմադրություն ցույց տալու ընթացքում:

Դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանությանը, որ ինքը գտնվել է անգիտակից վիճակում, չի հասկացել ինչ է կատարվում և ովքեր են իր դեմ կանգնած եղել: Ըստ դատարանի, այս պատճառաբանությունը նույնպես անհիմն է, մտացածին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ սույն հանգամանքները հերքվում են տուժողների և վկաների ցուցմունքներով: Դրանցով հիմնավորվել է, որ դեպքի օրը ոստիկանության աշխատակիցները եղել են ոստիկանական համազգեստով, իսկ Հարություն Մկրտչյանը չի գտնվել անգիտակից վիճակում: Ավելին՝ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որը կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի անգիտակից լինելու հանգամանքը, վերոնշյալի հետ կապված հատկանշական է նաև վկա Ս. Մակարյանի ցուցմունքը, ով նշել է, որ Հարություն Մկրտչյանը բերվել է հիվանդանոց որպես անգիտակից, սակայն այդպիսին չի եղել, քանի որ նրա մոտ պահպանված են եղել ռեֆլեքսները:

Դատարանն արձանագրել է, որ Արգիշտի Գոմցյանը՝ հանդիսանալով Հարություն Մկրտչյանի ընկերը, տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ դրանով աջակցելով նրան և շահագրգռված լինելով նրա համար քրեական գործի լուծման բարենպաստ ելքով:

Դատարանը միաժամանակ եկել է համոզման, որ վկա Մ. Գաբրիելյանի ցուցմունքում նշված հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը կաթիլայինի երկաթյա ձողով հարվածել է անվտանգության աշխատակցին, անարժանահավատ է՝ այս հետևությունը պայմանավորված է վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասություններով:

Բացի այդ, դատարանը հարկ է համարել նշել, որ նախաքննական մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել այդ կաթիլայինի մետաղյա ձողն առգրավելու, դրա վրա առկա հետքերն հայտնաբերելու և արձանագրելու, այդ մեղադյա ձողը փորձաքննության ուղարկելու, ինչպես նաև անվտանգության աշխատակից Վրեժ Ղուլյանի՝ իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքը արձանագրելու, նրան դատաբժշկական փորձաքննության ուղարկելու ուղղությամբ, ինչի արդյունքում նաև կարող էր որոշվել նրա ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը:

Հետևաբար դատարանը նման պայմաններում, երբ առկա չէ որևէ փորձաքննության եզրակացություն արդյոք այդ մետաղյա ձողը կարող էր հանդիսանալ որպես զենք, ինչպես նաև առկա չէ դրա գործադրման հետևանքով որևէ մարմնական վնասվածք, դատարանը նման պայմաններում չի կարող հաստատված համարել այն հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը որպես զենք օգտագործելով կաթիլայինի համար նախատեսված մետաղյա ձողը, դրանով հարվածել է տուժող Վրեժ Ղուլյանի իրանին:

Այսպիսով դատարանն եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, նախատեսված հանցագործության հատկանիշները:

Դատարանը փաստել է, որ թեև ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը «Արմենիա» ՀԲԿ-ում դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, տվել է սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ, այսինքն՝ կատարել է խուլիգանություն, սակայն տվյալ պարագայում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի գործողությունները փաստացի իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ինչն ըստ էության դրսևորվել է Հարություն Մկրտչյանի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով:
Դատարանը Հարություն Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 258¬րդ հոդվածի 3-րդ մասի 2¬րդ կետով փոփոխելը հնարավոր է համարել, քանի որ մեղադրանքի նման փոփոխությամբ ամբաստանյալի վիճակը չի վատթարանում, ավելին` դրանով ամբաստանյալի վիճակը բարելավվում է: Նման փոփոխությամբ չի խախտվում նաև նրա պաշտպանության իրավունքը, քանի որ արարքի փաստական հանգամանքներն ինքնին ընդգրկված են եղել առաջադրված մեղադրանքի ծավալում, որի դեմ թե՛ գործի նախնական քննության փուլում, թե՛ դատական քննության փուլում ամբաստանյալը պաշտպանվելու իրական հնարավորություն ունեցել է:

Այսպիսով դատարանը գտել է, որ Հարություն Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ից 02:00-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում կատարել է խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով, առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելով իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներ տուժող Արթուր Երեմյանի, Ռուբեն Մխիթարյանի, Արայիկ Գրիգորյանի, Հովհաննես Ղավազյանի նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական գործունեության և պարտականությունները կատարելու հետ, որն արտահայտվել է Արթուր Երեմյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք, Ռուբեն Մխիթարյանի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, Հովհաննես Ղավազյանի առողջությանը՝ թեթև վնաս պատճառելով, Արայիկ Գրիգորյանին՝ քաշքշելով, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելով և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և դիմադրություն ցույց տալով, այսինքն՝ Հարություն Մկրտչյանի կողմից կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի կողմից իր ծառայական գործունեության կամ հասարակական պարտքի հետ կապված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու հետ զուգորդված խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Դատարանը նաև եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:00-ից 02:30-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այսինքն՝ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/18/2017   10:02 Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել

Տեսադարան

10/14/2017   13:47 Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]