Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Ամբաստանյալին ոչ թե ծեծել են, այլ ֆիզիկական ուժ կիրառել. կայացվել է մեղադրական դատավճիռ 03/16/2017   21:09  |  ԳՈՐԾ #

«Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում խուլիգանության վերաբերյալ գործով ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման:

Իսկ Արգիշտի Գոմցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, և դատապարտվել տուգանքի՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը եզրահանգել է, որ քրեական գործում առկա են ամբաստանյալներ Հարություն Մկրտչյանին և Արգիշտի Գոմցյանին մեղադրող ապացույցներ: Դատարանն ամբաստանյալներ Հարութուն Մկրտչյանի և Արգիշտի Գոմցյանի ցուցմունքները գնահատել է որպես անարժանահավատ և իրականությանը չհամապատասխանող:

Դատարանն անդրադարձել է ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանություններին, որ ինքը «Արմենիա» ՀԲԿ-ում խուլիգանություն չի կատարել, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, որևէ մեկին չի հարվածել, որևէ մեկին մարմնական վնասվածք չի պատճառել, հայհոյանքներ չի հնչեցրել, գտնվել է անգիտակից վիճակում, ավելին՝ հիվանդանոցում ինքն է ծեծի ենթարկվել ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստացել է կողոսկրերի կոտրվածքներ: Դրանք, ըստ դատարանի վերլուծությունների, չեն համապատասխանում իրականությանը, անարժանահավատ են, դրանով Հարություն Մկրտչյանը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Դատարանի այս հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի վերոնշյալ պատճառաբանությունները ոչ միայն չեն հաստատվում, այլ նաև հերքվում են տուժողների, վկաների ցուցմունքերով և նախաքննության ընթացքում ձեռք բերված, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով:

Ըստ դատարանի, հատկանշական է նաև այն, որ տուժողները և վկաները նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով նախատեսված սուտ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ, հայտնել են, որ դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, Հարություն Մկրտչյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, հնչեցրել անհասցե հայհոյանքներ: Բացի այդ դատարանը հարկ է համարել նշել, որ Հարություն Մկրտչյանի պատճառաբանությունը, որ ինքը որևէ մեկին չի հարվածել և մարմնական վնասվածք չի պատճառել իր հերթին հերքվում է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, ի լրումն եզրակացություններից մեկի տրված հետևությամբ, դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ, տուժող Արթուր Երեմյանի ոստիկանական համազգեստի զննության, դեպքի վայրի զննության արձանագրություններով և իրեղեն ապացույցներով:

Միաժամանակ դատարանը համադրելով Հարություն Մկրտչյանի՝ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու և դրա հետևանքով կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքները քրեական գործի փաստական տվյալների հետ, դրանց վերլուծության և գնահատման արդյունքում եկել է հետևության, որ Հարություն Մկրտչյանը դեպքի օրը ծեծի չի ենթարկվել, այլ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ վերջինիս ագրեսիվ վարքագիծը կանխելու և նրան հանգստացնելու նպատակով, որպիսի հանգամանքը հաստատվել է տուժողների և վկաների ցուցմունքներով: Կողոսկրերի կոտրվածքներ ստանալու հանգամանքի վերաբերյալ դատարանը հարկ է համարել նշել, որ այդ փաստը որևէ կերպ չի հիմնավորվել ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում: Բացի այդ պաշտպանական կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որն իր հերթին կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի կողոսկրերի կոտրվածք ստանալու հանգամանքը: Սույն գործի շրջանակներում փաստվում է միայն, որ վերջինիս մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ, որոնք էլ առաջացել են անվտանգության և ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության, քաշքշուկի և նրանց դիմադրություն ցույց տալու ընթացքում:

Դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև Հարություն Մկրտչյանի այն պատճառաբանությանը, որ ինքը գտնվել է անգիտակից վիճակում, չի հասկացել ինչ է կատարվում և ովքեր են իր դեմ կանգնած եղել: Ըստ դատարանի, այս պատճառաբանությունը նույնպես անհիմն է, մտացածին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ սույն հանգամանքները հերքվում են տուժողների և վկաների ցուցմունքներով: Դրանցով հիմնավորվել է, որ դեպքի օրը ոստիկանության աշխատակիցները եղել են ոստիկանական համազգեստով, իսկ Հարություն Մկրտչյանը չի գտնվել անգիտակից վիճակում: Ավելին՝ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որը կարող էր հիմնավորել Հարություն Մկրտչյանի անգիտակից լինելու հանգամանքը, վերոնշյալի հետ կապված հատկանշական է նաև վկա Ս. Մակարյանի ցուցմունքը, ով նշել է, որ Հարություն Մկրտչյանը բերվել է հիվանդանոց որպես անգիտակից, սակայն այդպիսին չի եղել, քանի որ նրա մոտ պահպանված են եղել ռեֆլեքսները:

Դատարանն արձանագրել է, որ Արգիշտի Գոմցյանը՝ հանդիսանալով Հարություն Մկրտչյանի ընկերը, տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ դրանով աջակցելով նրան և շահագրգռված լինելով նրա համար քրեական գործի լուծման բարենպաստ ելքով:

Դատարանը միաժամանակ եկել է համոզման, որ վկա Մ. Գաբրիելյանի ցուցմունքում նշված հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը կաթիլայինի երկաթյա ձողով հարվածել է անվտանգության աշխատակցին, անարժանահավատ է՝ այս հետևությունը պայմանավորված է վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասություններով:

Բացի այդ, դատարանը հարկ է համարել նշել, որ նախաքննական մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել այդ կաթիլայինի մետաղյա ձողն առգրավելու, դրա վրա առկա հետքերն հայտնաբերելու և արձանագրելու, այդ մեղադյա ձողը փորձաքննության ուղարկելու, ինչպես նաև անվտանգության աշխատակից Վրեժ Ղուլյանի՝ իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքը արձանագրելու, նրան դատաբժշկական փորձաքննության ուղարկելու ուղղությամբ, ինչի արդյունքում նաև կարող էր որոշվել նրա ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը:

Հետևաբար դատարանը նման պայմաններում, երբ առկա չէ որևէ փորձաքննության եզրակացություն արդյոք այդ մետաղյա ձողը կարող էր հանդիսանալ որպես զենք, ինչպես նաև առկա չէ դրա գործադրման հետևանքով որևէ մարմնական վնասվածք, դատարանը նման պայմաններում չի կարող հաստատված համարել այն հանգամանքը, որ Հարություն Մկրտչյանը որպես զենք օգտագործելով կաթիլայինի համար նախատեսված մետաղյա ձողը, դրանով հարվածել է տուժող Վրեժ Ղուլյանի իրանին:

Այսպիսով դատարանն եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, նախատեսված հանցագործության հատկանիշները:

Դատարանը փաստել է, որ թեև ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը «Արմենիա» ՀԲԿ-ում դիմադրություն է ցույց տվել և հարվածներ հասցրել ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին, տվել է սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ, այսինքն՝ կատարել է խուլիգանություն, սակայն տվյալ պարագայում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի գործողությունները փաստացի իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ինչն ըստ էության դրսևորվել է Հարություն Մկրտչյանի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով:
Դատարանը Հարություն Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 258¬րդ հոդվածի 3-րդ մասի 2¬րդ կետով փոփոխելը հնարավոր է համարել, քանի որ մեղադրանքի նման փոփոխությամբ ամբաստանյալի վիճակը չի վատթարանում, ավելին` դրանով ամբաստանյալի վիճակը բարելավվում է: Նման փոփոխությամբ չի խախտվում նաև նրա պաշտպանության իրավունքը, քանի որ արարքի փաստական հանգամանքներն ինքնին ընդգրկված են եղել առաջադրված մեղադրանքի ծավալում, որի դեմ թե՛ գործի նախնական քննության փուլում, թե՛ դատական քննության փուլում ամբաստանյալը պաշտպանվելու իրական հնարավորություն ունեցել է:

Այսպիսով դատարանը գտել է, որ Հարություն Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ից 02:00-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում կատարել է խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդված իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով, առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելով իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներ տուժող Արթուր Երեմյանի, Ռուբեն Մխիթարյանի, Արայիկ Գրիգորյանի, Հովհաննես Ղավազյանի նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական գործունեության և պարտականությունները կատարելու հետ, որն արտահայտվել է Արթուր Երեմյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք, Ռուբեն Մխիթարյանի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, Հովհաննես Ղավազյանի առողջությանը՝ թեթև վնաս պատճառելով, Արայիկ Գրիգորյանին՝ քաշքշելով, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելով և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և դիմադրություն ցույց տալով, այսինքն՝ Հարություն Մկրտչյանի կողմից կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի կողմից իր ծառայական գործունեության կամ հասարակական պարտքի հետ կապված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու հետ զուգորդված խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Դատարանը նաև եկել է եզրահանգման, որ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:00-ից 02:30-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այսինքն՝ ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]