ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՊՀ դիտորդական պատվիրակությունը բարձր է գնահատում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները 03/15/2017 14:50 | Ընտրական իրավունք
Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 2-ին կդիտարկի Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները:
Մարտի 15-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին նաև լրագրողների հետ:
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մարտի 14-ին Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը:
«Քիչ առաջ մենք ավարտեցինք նաև Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումը: Մենք նրան տեղեկացրինք առաքելության աշխատանքի մասին, ինչպես նաև ծանոթացանք Հայաստանում ընտրական օրենսդրությանը, որն ընդունվել է սահմանադրական հանրաքվեից հետո: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր կարծիքով Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները հեղափոխական են, քանի որ բարձրացնում են քաղաքացու ընտրական իրավունքի ժողովրդավարականությունը, բարձրացնում են արդար մրցակցության երաշխիքները և ընդհանրապես ընտրական գործընթացի ժողովրդավարականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գումինսկին:
Նա հավելեց, որ իրենք Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու առաջարկ ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից:
«Մենք մեծ սիրով ընդունել ենք առաջարկը: Իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՊՀ մյուս երկրների հետ: Այսօր ես ցանկանում եմ նշել, որ դիտորդական առաքելությունն արդեն ձևավորված է: Առաքելության կազմում կաշխատի 150-180 դիտորդ ԱՊՀ անդամ երկրներից: Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը` կարճաժամկետ, ովքեր Հայաստան կայցելեն ընտրություններից 2-4 օր առաջ: Մեր գրասենյակի առաջադրանքն է անցկացնել իրավական, տեղեկատվական ու կազմակերպչական միջոցառումներ` դիտորդների հաջող աշխատանքն ապահովելու համար, բոլոր աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- ընդգծեց Գումինսկին:
Նրա խոսքով` իրենց հիմնական սկզբունքներն են քաղաքական չեզոքությունը, ընտրական գործընթացին և երկրի ներքին կյանքին չմիջամտելը:
«Մեր դիտորդների գնահատականները բխելու են բացառապես այն ամենից, թե մեր դիտորդները ինչ կտեսնեն նախապատրաստական աշխատանքների և ընտրությունների ընթացքում: Միայն այս եղանակով ենք տալու մեր գնահատականը Հայաստանում կայանալիք ընտրություններին»,- նշեց Վիկտոր Գումինսկին:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը կղեկավարի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ-ն Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրել է 9 անգամ: Վիկտոր Գումինսկին ընդգծում է, որ իրենք բավականաչափ փորձ ունեն և հույս հայտնում, որ այս անգամ էլ առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնի իր պարտականությունները: Դիտորդական առաքելությունը ՀՀ-ում կայանալիք ընտրություններին գնահատական կտա ապրիլի 3-ին, երբ կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որոնցից կախված է լինելու Հայաստանի ապագան: Մենք եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք, որ ընտրեն այնպիսի ճանապարհ, որը կապահովի կայունություն հասարակության մեջ և Հայաստանի Հանրապետության առաջընթացը»,- եզրափակեց Վիկտոր Գումինսկին:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 9 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք են, 5-ը` կուսակցություն: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ