Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Վահան Շիրխանյանի խցից հինգերորդ կալանավորին հապճեպ տեղափոխել են, սակայն չեն հասցրել տեղափոխել նրա մահճակալը. Հայկ Ալումյան 03/10/2017   17:34  |  Դատական ռեպորտաժներ

Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստն էլ տեղի չունեցավ՝ դատարան չէր ներկայացվել գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, ինչպես նաև դատարան չէր ներկայացել հինգ պաշտպան:

Չներկայացած պաշտպանների թվում էր նաև պաշտպանը, ում արձակուրդ մեկնելու պատճառով անցյալ դատական նիստը հետաձգվել էր: Պաշտպանը հայտնել էր դատարանին, որ մինչև մարտի 10-ը գտնվելու է արձակուրդում:

Դատական նիստի ավարտին՝ լրագրողների հարցին, թե մինչև ե՞րբ լուծում չի ստանալու Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնելու խնդիրը, նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը նույնպիսին է, ինչպես որ էր նախորդ նիստի ժամանակ, այսինքն՝ եթե ինչ-որ բան փոխվեր, պետք է փոխվեր նրան ներկայացնողների մոտ:

Պաշտպանը հավելեց, որ տարբեր սարքավորումներ կան, որոնց միջոցով շարժունակությունը կորցրած անձին կարելի է տեղափոխել որևիցե ուրիշ տեղ: «Բայց հիմա այստեղ դեռ քարի դարում են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մարդկությունը այս մի քանի հազար տարվա մեջ ահագին առաջ է գնացել այդպիսի տեխնիկական միջոցներ հայտնագործելու հարցում:

Ըստ պաշտպանի, այդպիսի տեխնիկական միջոց չհատկացնելով Վ.Շիրխանյանին դատարան ներկայացնողներն ամեն ինչ անում են, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է Վ.Շիրխանյանի առողջական վիճակի հետ: «Իրականում ինքը չի կարող գալ, թեև շատ ուզում է գալ»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վ.Շիրխանյանն ավելի վաղ ասել է, որ ուզում է գալ դատարան և որ ինքը հայտարարություններ է անելու լրագրողների համար: «Այստեղ եթե կա մի կողմ, որը չի ուզում, որ պրն. Շիրխանյանը հայտնվի այստեղ, ապա դա պետական մարմիններն են»,- ասաց պաշտպանը:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ Վահան Շիրխանյանի դիմումի քննության շրջանակներում Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Վահան Շիրխանյանի հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել, կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ դրանք բոլոր փաստաթղթերն են, մինչդեռ դրանք փաստաթղթերի կեսից ավելի քիչն են: Ըստ Հայկ Ալումյանի, բարեբախտաբար իրենք ունեն դրա ապացույցը և Եվրոպական դատարանին այն ներկայացվել է:
Կառավարությունը փետրվարի 22-ին՝ ՄԻԵԴ հարցերին պատասխանելու վերջնաժամկետի օրը, ներկայացրել է իր պատասխանը: Դրանում կառավարությունը փորձել է հերքել Վ.Շիրխանյանի ներկայացուցիչների մի շարք փաստարկներ, ինչը, կառավարության մոտ, ըստ Հայկ Ալումյանի, լավ չի ստացվել:

Միաժամանակ կառավարությունը ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ «ձևացնելով իբրև թե դրանք բոլոր փաստաթղթերն են, որոնք այս պահի դրությամբ գոյություն ունեն»: Դրանից հետո սովորական ընթացակարգի համապատասխան, կառավարության ներկայացրած փաստաթղթերը ՄԻԵԴ-ը ներկայացրել է դիմող կողմի փաստաբաններին և առաջարկել կառավարության դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, եթե այդպիսիք կան:

«Փաստաբանները ներկայացրել են առարկությունները և այնտեղ շատ պարզ, հիմնավոր ձևով ներկայացրել են բոլոր այն անհամապատասխանությունները, որոնք առկա են կառավարության դիրքորոշումների մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Վահան Շիրխանյանի խուց այցի ընթացքում հերքվել է ՔԿՎ հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե խցում միշտ չորս հոգի է եղել՝ հինգերորդ կալանավորին հապճեպ տեղափոխել են, սակայն չեն հասցրել տեղափոխել նրա մահճակալը:

«Ստի ոտքը կարճ է: Եթե չորս հոգի են եղել, բա մահճակալն ո՞ւմ համար էր»,- ասաց փաստաբանը՝ հիվանդանոցից տեղափոխելուց հետո Վահան Շիրխանյանին այդ խցում տեղավորելը գնահատելով որպես մանր վրեժխնդրություն այն բանի համար, որ ՄԻԵԴ-ին ցույց տալու համար ստիպված են եղել Վ.Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխել: Թեև խուցը պատժախուց չէ սովորական նշանակութամբ, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, ում ուզում են պատժել, տեղավորում են այդ խցում:

Իրար հետ անհամատեղելի դեղերի նշանակման վերաբերյալ իրենց բողոքի հետ կապված Հայկ Ալումյանը նշեց, որ երբ իրենք ապացուցել են դա, ՔԿՀ-ում սկսել են ասել, որ թեև այդ դեղերն իրար հետ համատեղելի չեն, սակայն դրանք Վահան Շիրխանյանին միաժամանակ երբեք չեն տրվել: Իրականում, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, եթե Վ.Շիրխանյանի բժշկական քարտը բերեն դատարան, պարզ կլինի, որ այդ անհամատեղելի դեղերը բոլորն իրար հետ են տրվել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:17 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանին թյուրիմացության մեջ են գցել, և դիտորդները չեն կարողացել ծանոթանալ նրան պահելու պայմաններին
18:11 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի պահման պայմանների առնչությամբ ՄԻՊ-ը դիմել է Արդարադատության նախարարությանը
16:52 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրխանյանն ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի. ՔԿՎ
15:32 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը
11:30 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
20:55 05/03/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է
23:17 03/03/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
11:02 24/02/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
15:42 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔԿՎ-ից պատասխանել են, որ Վահան Շիրխանյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չեն գտնում
15:08 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]