ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետության ճանաչումը դառնում է պարտադիր. Անդրիաս Ղուկասյան 03/09/2017 13:35 | Ընտրական իրավունք
ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավին մասնակցում է քրեակատարողական հիմնարկից՝ կոչ անելով սատարել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին։
Անդրիաս Ղուկասյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքները միացնել Հայաստանին, սակայն չի արգելում արցախցիներին` այդ տարածքներում ընդգրկել իրենց ստեղծած ժողովրդական պետության կազմում, նախկին բնակիչներին հավասար իրավունքներ շնորհելու դեպքում: Այս երկու լուծումները հայ ժողովրդի շահերի համար ունեն տարբեր հետեւանքներ։
Հայաստանին միանալու դեպքում Արցախը կդառնա մարզ, մեր երկրի բնակչությունը կավելանա մոտ 150 հազարով, տարածքը՝ 5 հազար քառակուսի կիլոմետրով, իսկ ներքին համախառն արդյունքը՝ 4-5 տոկոսով։ Այս լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ Արցախի մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն պարտադիր է արցախցիների համաձայնությունը՝ Ադրբեջանին վերադարձնել պատերազմի ժամանակ ձեռք բերված 7,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաեւ հօգուտ Հայաստանի հրաժարվել 1991թ․ հռչակված ինքնիշխանությունից։ Այս դեպքում չճանաչված Արցախի Հանրապետությունը դադարեցնելու է իր գոյությունը, իսկ նրա հսկողության տակ գնվող 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։
Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվող հանրաճանաչ «մադրիդյան սկզբունքները» հնարավորություն են տալիս Արցախը Հայաստանին միացնել անցումային շրջանի ընթացքում` օգտվելով միջազգային հանրության անվտանգության երաշխիքներից եւ ստանալով նրա տնտեսական աջակցությունը։
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին ժամանակ եւ բացառիկ հնարավորություններ ունեին համոզել մեր հանրությանը` ընդունել «մադրիդյան սկզբունքները», սակայն նրանք չկարողացան անկեղծ լինել ժողովրդի հետ։
Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը հրահրեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, ձևավորեց Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու լայն քաղաքացիական շարժում։ Այսօր, այդ ամենից հետո, «միջազգային կարգավիճակ», «փոխզիջումներ» բառերը մարդկանց կարող են համոզել միայն այն դեպքում, եթե օգտագործվում են խնդիրը պարզաբանելու, այլ ոչ թե կրկին քողարկելու նպատակով։ Իրականում, Արցախի ինքնորոշման հարցում տեսականորեն հնարավոր երկու լուծումներից նախընտրելին միայն մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի ժողովրդի կամքը՝ ունենալ ինքնիշխան պետություն, հերթական անգամ վերահաստատվել է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի միջոցով։ Ընդ որում, Արցախում հաստատված սահմանադրական նոր կարգը էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակված սահմանադրական կարգից։ Հայաստանը պարտավոր է հարգել Արցախի դիրքորոշումը եւ իր արտաքին քաղաքականությունը վարել դրան համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը տվյալ դեպքում դառնում է պարտադիր, ընդսմին, Ադրբեջանին զրկելով տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից:
Այսպիսի լուծման պարագայում Արցախը կարող է դառնալ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունեցող, 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ինքնիշխան պետության։ Կարծում եմ, սա է հայ ժողովրդի միակ ակնկալիքը։ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջ է քաշել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որի քննարկումը խորհրդարանում ամեն անգամ բոյկոտվել է ՀՀԿ-ի կողմից։
Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Իմ խորին համոզմամբ, մեր քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ ղարաբաղյան կարգավորումը լուծվի ոչ թե Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու միջոցով։ Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` կոպիտ ձեւով խախտելով միջազգային իրավունքը, Սերժ Սարգսյանի սահմանադրական պարտականությունն է եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ»։
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
9 մարտի, 2017թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ