ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիդերլանդների դատախազությունը պահանջում է պատժել հակահայ արտահայտություններ արած թուրքին 03/04/2017 12:53 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հոլանդիայի Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Այս մասին է գրում «Արմենպրես»-ը:
Ինչպես տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։
2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶՊԾ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվել է ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Իլհամ Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ հավաքվածները կրկնում են այդ արտահայտությունը։
Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան Բալասանի հետ։ Աշկինը պատասխանել է դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարել է, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արյունահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյոք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ իր տեսակետը չի փոխվել։
Դատախազը մանրակրկիտ ներկայացրել է գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջել է մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ Աշկինը գործին չի ցուցաբել «խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ»։
Դատավճիռը հրապարակվելու է 2017 թ. մարտի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/10/2019 10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»
- 12/10/2019 10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
- 12/10/2019 10:02 Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:55 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:50 ԼՂ հարցում ՌԴ-ն լուրջ շտապողականություն է դրսևորում. «Իրատես»
- 12/10/2019 09:39 Փաշինյանը հանձնարարել մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքների նախագծերը . «Հրապարակ»
- 12/10/2019 09:36 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. «Առավոտ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
Մեկնաբանություն
- 12/10/2019 15:38 ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն
- 12/10/2019 14:23 Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 6 հազար 565 աշխատատեղ.ՀՀ վարչապետ
- 12/10/2019 13:08 Արշակունյաց պողոտայում աղբաման է այրվում
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը