ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարսը ցույց է տվել սկեսուրի առանձնատուն ներխուժելու ճանապարհը՝ ավազակային հարձակում կատարելու համար 03/03/2017 14:25 | Քրեական խրոնիկոն
Ծանոթ տղամարդու միջոցով սկեսուրի տան վրա ավազակային հարձակման գործով Արագածոտնի մարզային դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ:
Ծանոթը՝ Մհեր Շահվերդյանը, մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն, և դատապարտվել ազատազրկման` 6 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Իսկ հարսը՝ Տաթևիկ Գրիգորյանը, մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակությանն օժանդակելը, և դատապարտվել ազատազրկման` 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Ըստ մեղադրանքի, Մհեր Շահվերդյանը 2016թ. օգոստոսի 1-ին նախնական համաձայնության է եկել իր ծանոթ, Թալին քաղաքի բնակիչ Տաթևիկ Գրիգորյանի հետ վերջինիս ամուսնու մորից վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով զգալի չափի՝ 500.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու և այդ արարքը կատարելու նպատակով Տաթևիկ Գրիգորյանի կողմից իրեն օժանդակելու հարցում:
2016թ. օգոստոսի 2-ին ժամը 02.30-ի սահմաններում գնացել են ամբաստանյալի սկեսուրի առանձնատան մոտ և փորձել փողոցի կողմից մուտքի դռնով ապօրինի մուտք գործել առանձնատուն, սակայն դուռը փակ լինելու պատճառով չեն կարողացել մուտք գործել: Ապա հարսի խորհրդով գնացել են սկեսուրի առանձնատան հետևում գտնվող հողամասի մոտ, որտեղ Տաթևիկ Գրիգորյանի մատնացույց արած դռնակով, այնուհետև մուտքի բաց դռնով ապօրինի մուտք են գործել սկեսուրի առանձնատուն: Հարսը սպասել է առանձնատան ավտոտնակի դռան մոտ, իսկ Մհեր Շահվերդյանը, մտել է կնոջ ննջարան ու հարձակվել է անկողնում գտնվող կնոջ վրա:
Վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով փակել է բերանը և սեղմել պարանոցին, որի հետևանքով դիտավորությամբ կնոջը պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշեր չպարունակող մարմնական վնասվածքներ աջ և ձախ թշային շրջանների արյունազեղումների ձևով: Հարձակման ընթացքում Մհեր Շահվերդյանը սպառնացել է աղմուկ բարձրացնելու դեպքում կյանքից զրկել կնոջն ու նրա ամուսնուն, ննջարանից վերցրած հաղորդալարերով կապկպել է կնոջը, նույն վայրից վերցրած հագուստով կապել է նրա դեմքը, ննջարանում եղած պահարանից և սառնարանի վրայից հափշտակել է 345.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի 205.000 ՀՀ դրամ և 20.000 ՌԴ ռուբլի գումար: Ապա կատարելով հանցակցության սահմանազանցում, առանձնատնից վերցրած, որպես զենք օգտագործվող առարկա հանդիսացող տնտեսական դանակի գործադրմամբ՝ պահելով այն կնոջ պարանոցին, փորձել է հափշտակել նաև կնոջ ձեռքին եղած, 33.000 ՀՀ դրամ արժեքի ոսկյա մատանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել, քանի որ չի կարողացել մատանին հանել կնոջ մատից և հեռացել է:
Դատաքննությունը ամբաստանյալների միջնորդությամբ անց է կացվել արագացված կարգով՝ ամբաստանյալները հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում, մեղադրողն ու տուժողը չեն առարկել արագացված կարգ կիրառելու դեմ:
Դատարանն որպես Մհեր Շահվերդյանի անձը բնութագրող տվյալներ հաշվի է առել, որ նա դատվածություն չունի և զղջում է կատարածի համար, իսկ որպես Տաթևիկ Գրիգորյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել, որ նա նախկինում դատված չի եղել, խնամքի տակ են գտնվում 14 տարին չլրացած երեք երեխաները, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ