ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում պատերազմի «հանրային պահանջ» է ստեղծվում. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 02/17/2017 15:12 | Վերլուծություններ
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրականացնել Ջոջուկ Մարջանլու գյուղի բնակեցման շուրջ քարոզչական գործողությունները, ինչը իր մեջ պարունակում է մի շարք խորքային վտանգներ: Այս թեմայով վերլություն է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, որը ներկայացնում ենք ստորև:
Ինչպես հայտնի է, Բաքվում հայտարարում են թե ազատագրել են Ջեբրաիլի շրջանի Ջոջուկ Մարջանլու գյուղը և ակտիվորեն փորձում են այն բնակեցնել: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ իրականում Ադրբեջանը չի ազատագրել այդ գյուղը, այլ ընդամենը հնարավոր է դարձել դրա բնակեցումը հայտնի Լելե Թեփե բարձունքի գրավման շնորհիվ՝ արձանագրենք, որ Բաքուն ողջ այդ գործընթացն ուղեկցում է բարձր աղմուկով, որի թիրախում են գտնվում ինչպես ներքին լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը:
Փետրվարի 15-ին, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների այցը դեպի վերոնշյալ գյուղ, որպեսզի ցույց տան, թե ինչպես է այն վերաբնակեցվում փախստականներով, կառուցապատվում և շենանում: Ջոջուկ Մարջանլու այցելեցին Ադրբեջանում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները, իսկ ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը նույնիսկ նկատեց, որ մասնագիտականից զատ, այդ այցը նաև էմոցիոնալ կողմ ունի և որ Մոսկվան շարունակելու է ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բացառություն էր կազմում ԱՄՆ դեսպանը, որը բաց էր թողել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած այցը (ինչը որոշ հակաամերիկյան տրամադրություններ զարգացրեց Բաքվում): Ջոջուկ Մարջանլու այցելելուց զերծ էր մնացել նաև Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը:
Մեսիջ համար մեկ
Իրականում, սակայն, Բաքուն իր կազմակերպած «վերաբնակեցմամբ» փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ բանակցային գործընթացի բացակայության պարագայում ռազմական ճանապարհով հնարավոր է հասնել հաջողությունների և նույնիսկ հասնել տեղային կարգավորման ու փախստականների հարցի լուծման: Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ներկայացումը ոչ այլ ինչ է, քան ուղիղ ցուցադրություն այն բանի, որ իրենք կարող են հասնել ռազմական հաջողությունների և վերաբնակեցնել «արյունարբու հայերի զավթած ու ավերած բնակավայերերը» ադրբեջանցի փախստականներով:
Իր մեջ Բաքվի այս ուղերձը կրում է վտանգ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հող է նախապատրաստում հերթական ռազմական արկածախնդրության համար և լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է ակնկալել միջազգային հանրության համեմատաբար լոյալ արձագանքը, քանի որ իրենք «ազատագրում են ու վերաբնակեցնում»:
Մեսիջ համար երկու
Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունների «վերաբնակեցում» օպերացիան ուղղված է սեփական ներքին լսարանին: 1994 թվականից հետո ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել իրենց վրա կրել պարտված կողմի հոգեբանության հետևանքները, իսկ հասարակությունը, կրելով նույն այդ հոգեբանությունը՝ մշտապես թերահավատ է եղել սեփական բանակի ուժերի նկատմամբ, չնայած իշխանությունների կատաղի քարոզչությանը:
Այժմ, սակայն, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը կարողացավ վերահսկողություն հաստատել Լալե Թեփեի նկատմամբ, ադրբեջանական իշխանությունները հնարավորություն ստացան դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ:
Սա կարևորագույն գործոն է հակամարտության ընթացիկ փուլում: Ստանալով թեկուզ խիստ պայմանական ու վիճելի հաղթանակ՝ Ադրբեջանի հասարակությունը այսուհետ փոխելու է իր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ և Բաքվի քարոզչության շնորհիվՙ համակվելու է համոզվածությամբ, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում:
Մեսիջ համար երեք
Ադրբեջանի այս քայլը, անշուշտ, ուղղված է նաև Հայատանի հասարակությանը: Նման կերպ փորձ է արվում որոշակի հոգեբանական ճնշում գործադրել, քանզի ստացվում է, որ ապրիլյան բախումներից հետո արցախյան կողմը ստիպված եղավ տարհանել Թալիշի բնակչությունը, իսկ ադրբեջանական կողմը, փաստացի, բնակեցնում է Ջոջուկ Մարջանլուն:
Համադրելով այս երեք ադրբեջնական ուղերձները՝ ստացվում է, որ Բաքվում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել նոր ռազմական առճակատման։ Ավելին, դրանք կարող են հանգեցնել ադրբեջանական հանրության շրջանում պատերազմի կողմնակիցների թվի աճին և «ռազմական լուծման» հանրային պահանջին:
Ադրբեջանի իշխանությունները ստեղծված իրավիճակում կարող են տեսնել նոր պատերազմ սանձազերծելու համար բոլոր նախադրյալները․ բանակցային գործընթացի փաստացի բացակայություն, միջազգային հանրությանն ուղղված ցուցադրություն, սեփական հանրության վստահություն և հակառակ կողմի ենթադրյալ ընկճվածություն:
Նման պարագայում անհրաժեշտ է ոչ միայն ուղիներ գտնել բանակցային գործընթացը տեղից շարժելու համար, այլև անհրաժեշտ է հրավիրել հակամարտության կարգավորմանը ներգրավված կողմերի և ընդհանրապես միջազգային հանրության ուշադրությունը տվյալ խնդիրի վրա՝ հերթական արնահեղությունը թույլ չտալու համար:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ