ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանի ու փորձագետի նույնանուն ձեռնարկները նո՞ւյնն են. փորձագետը կներկայանա իր ձեռնարկով 02/16/2017 16:28 | Քրեական խրոնիկոն
Անչափահասի կողմից անչափահասի սպանության գործով այսօրվա դատական նիստում փորձագետ հոգեբանի հարցաքննությունն անավարտ մնաց: Պատճառն այն է, որ փորձագետը հայտարարեց, որ ինքը եզրակացության հանգելիս չի առաջնորդվել պաշտպանի վկայակոչած ու ներկայացրած ձեռնարկով:
Դատական նիստը հետաձվեց՝ հաջորդ դատական նիստին փորձագետն իր հետ դատարան կբերի այն գրականությունը, որից նա օգտվել է եզրակացության հանգելիս:
Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա դատարանի կողմից նշանակված Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ ամբաստանյալը մեղսունակ էր ճանաչվել:
Ըստ փորձաքննության հոգեբանական մասի եզրակացության, ամբաստանյալ Սուրեն Մուրադյանը մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է խիստ լարված հոգեվիճակում, որն էապես ազդել է նրա գիտակցության ու հոգեկան գործունեության վրա՝ նվազեցնելով վարքի գիտակցված կառավարման հնարավորությունը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ամբաստանյալ Սուրեն Մուրադյանի պաշտպան, փաստաբան Արտակ Ոսկանյանը նշեց, որ եզրակացություն տալու ժամանակ փորձագետ հոգեբանը առաջնորդվել է 14 փորձագիտական մեթոդական ձեռնարկներով, որոնցից մեկը՝ թիվ 12-րդի ներքո նշված «Մեղադրյալի մոտ աֆեկտի ախտորոշման դատահոգեբանական փորձագիտական չափանիշները» մեթոդական ձեռնարկն է:
Պաշտպանը հարցեր ուղղեց իր կողմից ձեռք բերված Քրիստոմատիայում ներառված հիշյալ ձեռնարկից, սակայն փորձագետը նշեց, որ ինքը դրանով չի առաջնորդվել, թեև, ըստ պաշտպանի, անվանումներն ամբողջությամբ համընկնում են, դա նույն ձեռնարկն է:
Փորձագետի կողմից նույնպիսի պատասխան հնչեց նաև, երբ պաշտպանը փորձագետին ցույց տվեց նաև ինտերնետից արտատպած ձեռնարկը:
Ուստի հարց առաջացավ՝ փորձագետը կարո՞ղ է ներկայացնել իր ձեռնարկը, որպեսզի հասկանալի լինի՝ պաշտպանն ու փորձագետը նույն ձեռնարկի մասի՞ն են խոսում, թե՞ ոչ:
«Ես համոզված եմ, հաջորդ դատական նիստին Դուք դա կտեսնեք, որ դա նույն ձեռնարկն է: Ես հարցեր կտամ հենց փորձագետի կողմից ներկայացված ձեռնարկից»,- ասաց պաշտպանը:
Արտակ Ոսկանյանը նշեց նաև, որ խնդիրը վերաբերվում է ոչ թե աֆեկտին, այլ օրենքով նախատեսված հոգեկան խիստ հուզմունքին: «Եվ հարցս հենց սկզբից վերաբերվում էր նրան, որ փորձագետները ղեկավարվում են Ռուսաստանի Դաշնության կողմից երաշխավորված փորձագիտական ձեռարկներով և ահա այդ երաշխավորված ձեռնարկներով՝ այնտեղ նշված է, որ հոգեկան խիստ հուզմունքի վիճակը գնահատելու համար կան մի շարք էմոցիոնալ վիճակներ, որոնք կարող են օգնել իրավապահ մարմիններին որոշելու, թե արդյոք մեղադրյալի մոտ առկա՞ է եղել հոգեկան խիստ հուզմունքի վիճակ, թե՞ ոչ: Ես ուզում էի ճշտել, թե արդյոք այս մեթոդական ձեռնարկից, որից օգտվել է փորձագետը, եզրակացության մեջ գրված ձևակերպումը այդ մեթոդական ձեռնարկում նշված այդ նույն ձևակերպո՞ւմն է, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ձեռնարկում նշվում է երեք փորձաքրեագիտական հասկացություն, որոնք բնութագրում են աֆեկտը որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակ: Դրանք են՝ ֆիզիոլոգիական աֆեկտը, կոմուլյատիվ աֆեկտը և հոգեկան խիստ լարվածությունը, որն էապես ազդել է գիտակցության ու վարքի վրա:
«Հիմա հաջորդ նիստին, ես Ձեզ վստահեցնում եմ, փորձագետն իր ձեռնարկը կբերի, ես հարցեր կտամ, Դուք կտեսնեք, որ փորձագետի և իմ կողմից ներկայացված ձեռնարկները նույնն են՝ պարզապես տարբեր հրատարակություններ են, տարբեր գրքի շապիկներ, տարբեր կազմեր, բովանդակությունը նույնն է»:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Ս.Մուրադյանը 06.01.2016թ. կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և ստացած մարմնական վնասվածքներից Խաչիկ Ղազանչյանն առանց գիտակցության գալու 09.02.2016թ. հիվանդանոցում մահացել է:
Ըստ գործում առկա ցուցմունքների, որպես սպանության դրդապատճառ նշվում է, որ ամբաստանյալը աթեիստ է, այդ մասին խոսակցություն է գնացել, և դա նրան դուր չի եկել:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել