Թեմաներ
Հինգշաբթի 08 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2019   16:34 Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ 08/22/2019   16:29 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019   16:23 Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ 08/22/2019   16:22 Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար 08/22/2019   16:18 ՊՎԾ-ն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» իրականացվող ուսումնասիրությունը 08/22/2019   15:57 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 08/22/2019   15:12 Եթե կարծիքս ծախելու լինեի, վաղուց ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 08/22/2019   15:05 Ինձ տալիս եք հարց, որի հասցեատերը ես չեմ. Ֆիննախը՝ գորգերի լվացման համար 5 մլն ծախսելու մասին 08/22/2019   14:50 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/22/2019   14:45 Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019   14:30 ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է. ԻԱԿ 08/22/2019   14:25 Հստակ չէ՝ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսությունն ինչ վնասներ կկրի. Ֆինանսների նախարար 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   14:20 Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը. Աշոտյան 08/22/2019   14:12 Բժիշկների հետ աշխատանքը շատ պարտավորեցնող է․ AIC տնօրեն 08/22/2019   14:07 Ֆինանսների նախարարը պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ չի կանխատեսում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:04 Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն» 08/22/2019   13:57 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 08/22/2019   13:52 Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողի հարցը համակարգված մոտեցում է պահանջում. ԱԳ նախարար 08/22/2019   13:47 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 08/22/2019   13:45 ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակում է. ԱԳ նախարար 08/22/2019   13:40 Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ 08/22/2019   13:35 Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը 08/22/2019   13:28 Պահանջում եմ ինձ օրեր առաջ բերման ենթարկելու իրավական հիմքերը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 08/22/2019   13:25 Գործադիրը բնակարան նվիրաբերեց զոհված զինծառայողի մորը 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   12:45 Շոգ եղանակը կպահպանվի 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   12:34 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է. «Ազգային Օրակարգ» կուսակցություն 08/22/2019   12:23 Զինծառայողներին կտրամադրվի անտոկոս վարկ. Պետությունը կփոխհատուցի նաև կանխավճարը 08/22/2019   12:16 Կարևոր պարզաբանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 08/22/2019   12:11 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում 08/22/2019   12:08 Ինչ կախվածություն ունի բյուջեն հանքարդյունաբերությունից 08/22/2019   11:57 Որպեսզի հարցեր չմնան. Բաբկեն Թունյան 08/22/2019   11:51 Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/22/2019   11:45 «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի 08/22/2019   11:42 «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը կառավարությունից գումար կստանան 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   11:31 Կառավարության որոշմամբ երեք ընկերություն ազատվեց ներմուծման մաքսատուրքից. կստեղծվեն նոր աշխատատեղեր 08/22/2019   11:27 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/22/2019   11:22 Կառավարությունը 77.3 մլն դրամ հատկացրեց Սոցապ նախարարությանը 08/22/2019   11:11 Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 08/22/2019   11:05 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/22/2019   11:02 Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՊԾ 08/22/2019   10:46 518 միլիոն դրամի պահանջ. Ով է զբաղվում Մայր Աթոռի պաշտպանությամբ. «Հրապարակ» 08/22/2019   10:39 Նիկոլի ընտրությունը. Երկիր Ծիրանի 08/22/2019   10:24 Հնդկաստանի՝ հետախուզման մեջ գտնվող երկու քաղաքացի կալանավորվել է. ԱԱԾ (տեսանյութ) 08/22/2019   10:16 Մասիվցի Անդիկի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու
08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/21/2019   19:15 Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019   11:27 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի 08/21/2019   15:03 «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են 08/21/2019   09:31 Կանևսկոյի զանգը գեներալին. Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ» 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   09:18 Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը. «Ժամանակ» 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/21/2019   09:49 Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. «Ժամանակ» 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/21/2019   10:27 «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով՝ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի. Հայկ Մարտիրոսյան 08/21/2019   09:51 Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին 08/21/2019   14:07 Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/21/2019   10:36 Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019   11:50 Տևական ջրանջատում՝ պայմանավորված «Հյուսիս-Հարավի» շինաշխատանքներով 08/21/2019   21:12 Խաչատրյան քույրերի փաստաբաններին կասկածում են սպանության կազմակերպման մեջ 08/21/2019   18:39 Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քիչ չեն դեպքերը, երբ փաստաբանների հետ հանդիպումներից հետո կալանավորների մոտ հեռախոսներ են հայտնվում.ՔԿՀ 02/16/2017   20:27  |  ԼՐԱՀՈՍ

Կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից 14.02.2017 թվականին արգելված իրերի մուտքը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշման մասամբ ոչ ամբողջական լինելու և մասամբ դրա դրույթների տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի համաձայն` «ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ... այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված և կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, .... կարգը, .... և սույն օրենքից բխող այլ հարաբերություններ»:

ՔԿՀ պարզաբանման համաձայն` նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:»

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1. մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր … օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով:

Նշվածից ելնելով, որպես քննարկվող իրավահարաբերությունը կանոնակարգող իրավական ակտեր են հանդիսանում նաև ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) և ՀՀ արդարադատության նախարարի 21.11.2011 թ.-ի թիվ 195-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգ»-ը (այսուհետ՝ Կարգ):

  Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ... չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:

Կարգի 68-րդ կետով սահմանված է, որ յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:

Նշված նորմերի ընդհանուր վերլուծությամբ և վկայակոչված իրակարգավորումից, մասնավորապես բխում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող ցանկացած անձ ինչպես նաև նրա իրերը, անկախ առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի և/կամ անարգել տեսակցելու իրավունքներից օգտվելու հանգամանքից՝ կարող է կամ պարտադիր ենթակա է զննության:

Այսպես՝ Կանոնակարգի 97-100-րդ կետերի համաձայն. կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումն իրականացվում է պարտադիր կարգով, իսկ հագուստը ենթակա է զննության, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վերջինիս կողմից փորձ է արվում արգելված իր կամ առարկա անցկացնելու:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված իրերի ու առարկաների ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` ... անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ` ..... 9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով:

Վկայակոչված իրակարգավորումից և առկա փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվում է, որ քննարկվող իրավիճակում կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի իր վստահորդի հետ անարգել տեսակցելու իրավունքը չի խախտվել, այլ արգելված իրերի հնարավոր ներթափանցումն ու կալանավորված անձին փոխանցումը կանխելու նպատակով, պաշտպան Մ.Շուշանյանին առաջարկվել է ներկայացնել ներկայացնել իր մոտ առկա պոլիէթիլային տոպրակի պարունակությունը, որում ըստ պաշտպանի հայտարարության, եղել են փաստաթղթեր, որոնք վերջինս հրաժարվել է ներկայացնել:

Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ քրեակատարողական ծառայողների աչալրջության արդյունքում կանխվել են պաշտպանների կողմից քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի (այդ թվում բջջային հեռախոսներ, թմրանյութեր և այլն) ապօրինի ներթափանցման մի շարք փորձեր:

Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո օրենքով սահմանված կարգով խուզրկության ենթարկված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոս կամ այլ արգելված իրեր այն դեպքում, երբ մինչև տեսակցությունը կալանավորված անձի մոտ արգելված իր հայտնաբերված չի եղել:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:45 09/02/2017  |  ԼՐԱՀՈՍԿբացառվեն ՔԿՀ-ներում պահվող անձանց տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները
15:36 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներում միջանձնային խնդիրները դեռևս առկա են. Ռևազյան
18:16 27/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարսահարդարման դասընթացներ՝ կին ազատազարկվածների համար
18:08 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներում աշխատանքներ են տարվում սննդի բարելավման ուղղությամբ
13:05 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումներում ընդլայնվել է քաղաքացիական ծառայության ինստիտուտը
10:38 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿալանավորվածներին և դատապարտյալներին ծանրոցներ ուղարկելը կարելի է կազմակերպել նաև առցանց
10:19 28/11/2016  |  ԼՐԱՀՈՍԼուծվել է քրեակատարողական հիմնարկներում սննդամթերքն անհիմն թափելու խնդիրը
13:36 13/10/2016  |  ԼՐԱՀՈՍ160 ծառայողական քննություն՝ 9 ամիսների ընթացքում
09:18 04/10/2016  |  ՄամուլՈ՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները. «Իրատես»
08:59 13/08/2014  |  ՄամուլԹեժ մրցակցություն՝ ՔԿ վարչության պետի պաշտոնի համար

Արխիվ

[]