ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պատասխան նամակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին. ՀՔԱ 02/08/2017 12:10 | ԼՐԱՀՈՍ
2016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ինչպես հայտնում է Գրասսենյակը, «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին և ստորագրվել 2017 թ. հունվարի 14-ին:
Օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպության գնահատականները հրապարակվել են 2016 թ. դեկտեմբերի 5-ին, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ իր Եզրակացությունն ընդունել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստում:
ԵԽ գլխավոր քարտուղարը իր նամակում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները և քարտուղարությունը, որոնց նույնպես ուղարկված է եղել Զեկույցը, «շատ օգտակար են համարել» այն:
Միաժամանակ պարոն Թորբյորն Յագլանդը իր նամակում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի շարք դրույթներ:
Մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովի իր Եզրակացությամբ համարել է, որ «օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարևոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել»:
ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում կարևորում է Վենետիկի Հանձնաժողովի հետևյալ հանձնարարականը. «ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար»:
Պարոն Թորբյորն Յագլանդն իր նամակում ուշադրություն է հրավիրում հաջորդ հանձնարարականի վրա. «օրինագծում ներառել հստակ սահմանված դրույթներ Պաշտպանի, Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի և Կանխարգելման ազգային մեխանիզմի գծով փորձագետների՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ասված կամ գրված խոսքերի, առաջարկությունների, որոշումների և բարեխղճորեն գործած այլ արարքների նկատմամբ պաշտոնեական անձեռնմխելիության վերաբերյալ»:
Ի վերջո, ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հանձնաժողովի մյուս հանձնարարականի կատարումը. «որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հնարավորություն ունենա ազատ մուտք գործել բոլոր մասնավոր և պետական հաստատություններ, որտեղ մարդկանց պահում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններ, և երաշխավորի այդ աշխատանքներում ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունը»:
Այսպիսով՝ ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հասցեագրված նամակում կարևորում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով հետևյալ խնդիրների լուծումը.
- մարդու իրավունքների պաշտպանի ընտրության «թափանցիկ մրցակցային» պահանջը,
- մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական անձեռնմխելիության ապահովումը և
-Կանխարգելման ազգային մեխանիզմում հասրակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ մասնակցության ապահովումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ