ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը բարձրացնում է հիփոթեքային վարկեր ստացողների իրավունքների և պահերի պաշտպանության մակարդակը 02/07/2017 13:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը նախատեսում է բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոններ սահմանել, որը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը:
«Նպատակն է բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ներսես Երիցյանը:
Նա հավելեց, որ օրենքի նախագծով առաջարկում է կարգավորել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:
Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիփոթեքային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիփոթեքային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միաuնական տեղեկատվական ամփոփագրում`պայմանով, որ միաuնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ oրենքով uահմանված տեղեկատվությունը:
«Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում կրեդիտառուին վաղօրոք տեղեկացնել անվանական տոկոսադրույքների և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխություն պայմանագրի գործողության ընթացքում»,- մանրամասնեց Ներսես Երիցյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված հիփոթեքային կրեդիտի հետ կապված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է պարունակի նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ