Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ. Վարչապետ 02/07/2017   20:10  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարևորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը,  մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:

Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների և երիտասարդների համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում և այլն:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում և նշել. «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է  կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով: Ծախսերի սահուն իրականացման և անհրաժեշտ բյուջետային «բարձիկների» ձևավորման նպատակով բարելավվել է հարկաբյուջետային կարգապահությունը, ինչպես նաև ավելացվել է ներքին շուկայում պետական պարտատոմսերի թողարկման հաշվին լրացուցիչ միջոցների ներգրավումը: Գնումների ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության պայմանները, ձևավորվել է բողոքարկման արտադատական գործունակ և անկախ համակարգ, բարձրացվել է գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանը, մեխանիզմներ են նախատեսվել կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգը օգտագործող պատվիրատուների և էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ ներդնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ստեղծել նախատեսվող և համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:

Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել  հստակ հայտանիշեր: «Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակի վրա կանոնավոր քննարկումների կազմակերպումը:

 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ 2016թ. ընթացքում իրականացվել է Բագրատաշենի և Գոգավանի պետական սահմանի անցման կետերի տեխնիկական մեկնարկը և գործարկումը: Ընթացքում են Բավրայի անցման կետի արդիականացման աշխատանքները: ՊԵԿ-ի կողմից շահագործման է ընդունվել տարանցման հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգը: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով իրականացվել է հարկային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացում՝ 4 տարածքային հարկային տեսչությունների վերակազմավորման արդյունքում հարկային տեսչությունների թվաքանակի նվազեցում՝ նախկին  22-ի փոխարեն կգործի 20 հարկային տեսչություն, կատարելագործվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները, լայնածավալ կերպով կիրառվել է փաստաթղթերի՝ բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ պայմանավորված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների իրականացման և ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգը: Իրականացվել են հարկման առումով  (շրջանառության հարկով հարկվող) փոխկապակցված անձանց հայտնաբերելու նպատակով միջոցառումներ և այլ աշխատանքներ: 2016-ին 2015-ի համեմատ հարկային ստուգումների թիվը նվազել է 10 հազարով:  Համապատասխան միջոցառումներ են իրականացվել մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների ուղղությամբ, հարկային մարմնում տվյալների մշակման և վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացման, մոնիթորինգի հիման վրա ռիսկերի գնահատման ուղղությամբ:

ՊԵԿ նախագահը զեկուցել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայումը՝ հարկային մարմնի կողմից հրապարակվող ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկում առավել ռիսկային հարկ վճարողներ ընդգրկելու նպատակով, երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ավտոմատացման համակարգի ներդրումը, մեկ միասնական հաշվի ներդրման ուղղությամբ ընթացակարգային և ծրագրային աշխատանքների իրականացումը և այլն:

Կարեն Կարապետյանը խոսելով ՊԵԿ-ի առջև դրված խնդիրների մասին՝ ընդգծել է. «Բինզես միջավայրի բարելավման մեջ դուք պետք է կատարեք հիմնական գործառույթը: Առաջին խնդիրը սպիտակ դաշտում աշխատող բիզնեսին լավ վերաբերվելն է, երկրորդը՝ վատ հարկատուի հետ հարաբերությունները կարգավորելը, ոչ թե հակառակը: Մեր շարժիչ ուժը, մեր տնտեսության աճը սպիտակ բիզնեսի լավ զգալն է: Ձեզնից շատ ակնկալիքներ ունեմ, ով մեր խաղի կանոնները չի ընդունում՝ նա անընդհատ ձեր շունչը պետք է զգա»:   

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ  2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը: Աշխատանքները միտված են եղել նաև միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:

 Նալբանդյանը զեկուցել է, որ 2017 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել. «Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջև ո՞ւնեն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն»: Գործադիրի  ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության ադյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առևտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարևորել է նաև սփյուռքի ներուժի օգտագործումը:  

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մշակվել են 150 իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների մասին, հակակառուպցիոն բնույթի և այլն: Ազգային ժողովին է ներկայացվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է  համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին: ԱԺ-ի կողմից ընդունվել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքն և հարակից օրենքների փաթեթը, որն ուղղված է նոր ստեղծվող պրոբացիոն ծառայության կողմից ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կատարմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս վերահսկողության իրականացմանը և վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը: ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, որվ նախատեսվում է ներդնել պատիժների նոր համակարգ: ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ կնախատեսվի քրեաիրավական հարաբերությունների իրավակարգավորման կառուցակարգի համապատասխանեցում ժամանակի պահանջներին: Մշակվել է «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաև իրականացել են մի շարք այլ միջոցառումներ:

  Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների կատարում՝ ապահովելու համար դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման իրավական հիմքերը, Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու և էլեկտրոնային դատական գործ ստեղծելու համար Էլեկտրոնային ծրագրային ապահովման ներդրում, Հարկադիր կատարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց վերացմանն ուղղված բարեփոխումների իրականացում և այլն:

 Վարչապետ Կարապետյանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից հակակոռուպցիոն բնույթի օրենսդրական նախագծերի հետևողական մշակումն ու ներկայացումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունները հասարակությանն էլ ավելի հասանելի դարձնելուն ուղղված քայլերը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:44 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍՁեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում. Վարչապետը` առողջապահության նախարարին
20:52 30/01/2017  |  ԼՐԱՀՈՍՊանրի արտահանման համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական ընկերությունների հետ
19:00 30/01/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությանն առաջարկվում է մասնավորեցնել 47 պետական կազմակերպություն
20:19 26/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱրագածոտն ու Տավուշը ներկայացրել են մարզերը զարգացնող իրենց բիզնես ծրագրերը
23:58 13/10/2016  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում` կառավարությունում
19:02 17/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թվականի ծրագրերը
19:02 11/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել են մարզերում ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը
20:01 21/12/2015  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը
22:41 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրապետությունում ստացվել է խաղողի բարձր բերք
19:08 17/09/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում տեղի է ունեցել FREDA հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]