ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվել է 187 անձ 02/07/2017 12:49 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատարանների կողմից կայացվել է 160 դատական ակտ 187 անձի (187:3764*100=5%) վերաբերյալ, որից 140 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (8 դատական ակտ` 10 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձինք ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ:
Հիշյալ 160 դատական ակտերից 71 դատական ակտ (59-ը լրիվ, 12-ը մասնակի)` 76 անձի վերաբերյալ (63-ը լրիվ, 13-ը մասնակի), 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:
Համեմատության կարգով նշվում է, որ 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացվել է 136 դատական ակտ 157 անձի վերաբերյալ, որից 110 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:
Այսինքն, 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին արդարացվածների քանակն աճել է 30-ով (19.1%):
Հիշյալ 187 անձանցից 174-ը (93.1%) արադարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, իսկ 13-ը (6.9%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Բացի այդ, հարկ է նշել, որ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից 18 անձի նկատմամբ կայացված լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 18 թիվը ներառված չէ վերը նշվեծ լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ):
1) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործություններըª ըստ ծանրության աստիճանի.
Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 41 անձ (21.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով` 84 անձ (44.9%), ծանր հանցագործության մեղադրանքով` 38 անձ (20.3%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով` 4 անձ (2.2%):
Բացի այդ, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններով` 3 անձ, ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործություններով` 1 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործություններով` 4 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով` 1 անձ:
Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.
- ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքովª ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը)` 4 անձ, 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)` 3 անձ,
- միջին ծանրության հանցագործության մեղադրանքովª ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը)` 9 անձ, 177-րդ հոդվածի 2-րդ մասով (Գողությունը)` 8 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)` 8 անձ,
- ծանր հանցագործության մեղադրանքովª ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)` 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)` 8 անձ,
- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքովª ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը)` 1 անձ, 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը)` 1 անձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանությունը)` 1 անձ և 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը)` 1 անձ:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 11 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով:
2) Արդարացվածների տարիքը և սեռը.
Լրիվ և մասնակի արդարացված 187 անձանցից 185-ը (98.9%) հանդիսացել են չափահասներ, իսկ 2-ը (1.1%)` անչափահաս:
Արդարացվածներից 169-ը (90.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 18-ը (9.6%)` իգական:
3) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ և մասնակի արդարացված 187 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Այսպես.
Վերը նշված 187 անձանցից 121-ի (64.7%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.7%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 2-ի (1.1%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 11-ի (5.9%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 48-ի (25.6%) նկատմամբ կալանքը, որից 6-ի (3.2%) նկատմամբ կիրառվել է գրավ:
Այսինքն, փաստացի 42 (22.4%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 140 անձանցից ընդամենը 14-ի (10%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել