Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Պահանջում են պատասխանատվության ենթարկել 3 դատավորի 02/05/2017   11:11  |  Քաղաքացիական իրավունք

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3 դատավորի  կարգապահական տույժի ենթարկելու նպատակով փաստաբան Եղիշե Բազոյանը դիմել է Արդարադատության խորհրդին:

Ըստ փաստաբանի՝  քաղաքացիական գործով դատավորներ Մ.Հարթենյանի (նախագահող), Ն. Բարսեղյան և Լ.Գրիգորյան կազմի կողմից թույլ է տրվել ակնհայտ կոպիտ դատական սխալ՝ շրջանցվել է դատարանների նախագահների խորհրդի համապատասխան որոշմամբ  սահմանված պարտադիր վարքագիծ դրսևորելու կանոնները, ինչի հետևանքով սահմանափակվել է անհատ ձեռներեց Թամարա Սահակյանի արդար դատաքննության և դատարան դիմելու իրավունքը:

Այսպիսով, գործի նախաքննության անդրադառնալով նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Ա/Ձ Թամարա Սահակյանի «Վարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ` Անահիտ Նալբանդյանի  գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել դատարան, որի շրջանակներում  հակընդդեմ հայց  է ներկայացրել  Ա/Ձ Թամարա Սահակյանը՝ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված վնասի հատուցման և պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Ա/Ձ Թամարա Սահակյանը  ձեռնարկատիրական գործունեություն է  իրականացրել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հետ, սակայն երկար տարիներ միասին աշխատելուց հետո ինչ-ինչ պատճառներով «Կոկա-Կոլա»-ն դադարեցրել է պայմանագիրը, այդ պայմանագրային հարաբերությունների ժամանակ առաջացած մատակարարման գումարը ընկերությունը ժամանակից շուտ պահանջել է Ա/Ձ Թամարա Սահակյանից:

Պայմանագրի դադարեցման հետ միասին «Կոկա-Կոլա»-ն իր վստահորդից պահանջել է այդ պայմանագրով մատակարարված տարաժամկետ վճարման պայմանագրով մատակարարված ապրանքատեսակների գումարը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ա/Ձ Թամարա Սահակյանի ներկայացուցիչ Եղիշե Բազոյանը նշեց, որ հայցի առարկայի հետ համաձայն չլինելով Թամարա Սահակյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝  պայմանագրային հարաբերությունները ժամանակից շուտ դադարեցնելու, ինչպես նաև՝ «Կոկա-Կոլա» ընկերության կողմից Թամար Սահակյանի գործունեությանը պատճառված վնասի՝ այսինքն ժամկետից շուտ դադարեցված պայմանագրի խզման պատճառով:

Փաստաբանը վստահեցնում է, որ իրենք առաջին ատյանի դատարանին ներկայացրել են ահռելի քանակությամբ ապացույցներ՝ գրավոր ապացույցների,  հաշվապահական փաստաթղթերի և դատավարական փաստաթղթերի կարգով,  որոնք որ ըստ իրենց՝ ապացուցում են Թամարա Սահակյանի՝ «Կոկա-Կոլա» ընկերության ներկայացրած պարտքի գումարի չափը չի համապատասխանում հաշիվ-ապրանքագրերով ներկայացված թվին և որ այդ գումարն ամբողջությամբ վճարվել է «Կոկա-Կոլա»-ին:

Ողջամիտ ակնկալիք են ունեցել,  որ առաջին ատյանի դատարանը ներկայացված այդ բոլոր ապացույցները և փաստաթղթերը օբյեկտիվ բազմակողմանի քննության կենթարկի, սակայն շուրջ 1,5 տարի քննությունից հետո դատարանը Թամար Սահակյանի կողմից ներկայացված ապացույցներից 3-ը ընդհանրապես վճռում չի հիշատակել, այդ ապացույցները քննության չի ենթարկել և չի ուսումնասիրել, «ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի նորմն ամբողջությամբ խախտվել է»,- ասում է փաստաբանը:

Բացի այդ՝ ևս երկու կարևորագույն ապացույցների դատարանը վճռում չի անդրադարձել եւ վճռել՝ ամբողջությամբ բավարարել «Կոկո կոլա» ընկերության հայցը:

Առաջին ատյանի դատարանի վճիռը Ա/Ձ Թամարա Սահակյանի ներկայացուցիչ փաստաբան Եղիշե Բազոյանի կողմից վերաքննիչ դատարան է բողոքարկվել՝ պահանջով բեկանել, փոփոխել այն եւ բավարարել Թամար Սահակյանի հակընդդեմ հայցը: Կողմը լիահույս է եղել, որ եթե անգամ չբեկանվի և փոփոխվի՝ առնվազն թերի քննություն իրականացնելու հիմքով պետք վճիռը բեկանվի և նոր քննության ուղարկվի առաջին ատյանի դատարան:

Ըստ փաստաբանի՝ ներկայացված բոլոր ապացույցները ողջամտորեն տալիս են նման հնարավորություն, սակայն երբ առաջին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացվել եղել են 2 ձևական սխալներ, որոնք դատարանը մատնանշել է սահմանված երկշաբաթյա ժամկետում վերացնելուց հետո կրկին ներկայացնելու համար:

Մասնավորապես,  այդ երկու սխալը կայացել է նրանում, որ »Կոկա Կոլա» ընկերության անվանումը ոչ ամբողջությամբ է գրված եղել՝ այսինքն պետք է գրվեր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»  ՓԲԸ, սակայն բողոքում  բացակայել է «Հելլենիկ» եզրը, իսկ մյուս սխալը եղել է այն, որ   կողմին ուղարկվող վերաքննիչ բողոքի պատճենը հավաստող անդորրագիրը վերաքննիչ բողոքում  չի եղել:

Սխալները շտկվել են և սահմանված երկուշաբաթյա ժամկետից շուտ Ա/Ձ Թամարա Սահակյանի ներկայացուցիչը փոստի միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոքը:

Սակայն օրեր անց 2016թ հոկտեմբերի 13-ին վերաքննիչ դատարանը կայացրել է ևս մեկ որոշում՝ բողոքը վերադարձնելու մասին, որի մեջ նշել է, որ ոչ բոլոր սխալներն են վերացվել:

Այսպիսով դատարանը բողոքն այս անգամ վերադարձրել է վերջնական:

Դատարանը երկրոդ անգամ բողոքը վերադարձնելով արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին չեն կցվել կողմերից մեկի հակընդդեմ հայցով համահայցվոր Թամար Սահակյանի պարտավորությունների համար երաշխավոր «Վարդ» ՍՊԸ-ին վերաքննիչ բողոքը ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը:

Փաստաբան Եղիշե Բազոյանը նշում է, որ այդ փաստն ամրագրված չի դատարանների նախագահների խորհրդի 2007թ. թիվ 23Լ որոշման 3-րդ բաժնի կանոնների պահպանմամբ սահմանված փոստային առաքումների միջոցով ստացված դատարաններում գործավարության կանոնների բաժնում:

Նշված նորմը ենթադրում է, որ փոստի միջոցով դատարան մուտքագրված փաստաթղթերի մեջ թերություն, պակասություն հայտնաբերվելու դեպքում դատարանի գրասենյակի աշխատակիցը պարտավոր է տվյալ պահին արձանագրել այդ թերությունը՝ կազմել 3 օրինակից բաղկացած արձանագրություն, որը պետք է ստորագրի ինքը և դատարանի գրասենյակի պետը:

Այդ 3 օրինակներից մեկն անհապաղ փոսով ուղարկվում է բողոքաբերին, մյուս օրինակը պահվում է  դատարանի գրասենյակում, իսկ 3-րդ օրինակը կարվում է  գործին՝ վերաքննիչ գործին կից:

Եվ հենց երկշաբաթյա ժամկետը նախատեսված և սահմանված է այն բանի համար, որ եթե առկա են թերություններ՝  կողմը շտկի:

Սակայն փաստաբանն ընդգծում է, որ գործ որևէ այդպիսի ակտ չի հայտնաբերել, գործում չկա վերաքննիչ բողոքին կցված արձանագրությունը, բողոքաբերի ներկայացուցչին չի ուղարկվել ակտի մեկ օրինակը, ավելին,  չկա ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը, ինչը նշանակում է, որ դատարանը իր պարտավորությունները իրավական ակտով սահմանված կարգով չի կատարել:

Փաստաբանի դիտարկմամբ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանն այս դեպքում երկու հակասող վարքագիծ է դրսևորել, 2016թ. հոկտեմբերի 7-ին դատարան մուտք եղած վերաքննիչ բողոքի վրա դատարանի կողմից կնիք է դրվել առ այն, որ փաստաթղթերի կազմն ամբողջական է, և ընդամենը 6 օր անց նույն դատականի կազմը տրամաբանորեն հակառակ որոշում է կայացնում:

Կողմն այս բոլորը վերհանելով մատնանշել է, որ դատարանը սխալ է վարվել, խախտել է նշված իրավական ակտերը, ըստ էության սահմանափակել է Թամար Սահակյանի ստորադաս դատարանի կողմից վերադաս դատարանի միջոցով իր վերաբերյալ ոչ ճիշտ դատական ակտը վերանայելու սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիաներով հաստատված իրավունքը՝ դատարանն այդ բողոքին նորից ուշադրություն չի դարձել իր նկատառումների մեջ և երկրոդ անգամ վերադարձրել է բողոքը՝ չարձագանքելով ըստ էության ճիշտ փաստարկումներին, իրավական ակտը սխալմամբ կայացնելու մատնանշումներով:

Երկրոդ անգամ նույն կերպ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է բողոքը:

Այս անգամ կողմը միջնորդել է  հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետները և խնդրել է ըստ էության քննության առնելուց հետո որոշել Թամարա Սահակյանի բողոքի հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքը:

Այսպիսով, Ա/Ձ Թամարա Սահակյանի կողմից վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացվել՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ ակտը վերացնելու պահանջով:

Միևնույն ժամանակ փաստաբանը իր վստահորդի անունից վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը կայացրած դատավորներ՝ Մ. Հարթենյանի, Ն. Բարսեղյանի, Լ. Գրիգորյանի կողմից թույլ տրված ակնհայտ կոպիտ դատական սխալի պատճառով՝ շրջանցելով դատարանների նախագահների կողմից սահմանված պարտադիր վարքագիծ դրսևորելու կանոնները՝  Արդարադատության խորհրդին  է դիմել խնդրանքով՝ կարգապահական տույժի ենթարկել նրանց Թամարա Սահակյանի արդար դատաքննության և դատարան դիմելու իրավունքը ըստ էության սահմանափակելու համար:

Բողոք է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին խնդրանքով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խախտում արձանագրելու փաստի վրա ուշադրություն դարձնել:

ՄԻՊ-ի կողմից փաստաբանին ուղարկված պատասխանը չի ուշացել՝ պատասխանում նշվել է, որ գրությունն ուղարկվել է Դատարանների նախագահների էթիկայի հանձնաժողով և Արդարադատության խորհուրդ՝ հիշյալ դատավորների առերևույթ կատարած սխալը քննության ենթարկելու համար:

Փաստաբանը լիահույս է,  որ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատական եռաստիճան համակարգի իր կարևորագույն նշանակությունը կամրագրի իրենց կողմից սպասվող և նպաստավոր որոշմամբ՝ կկայացվի վերաքննիչ դատարանի միջանկյալ ակտը վերացնելու մասին որոշում:

«Հավատում եմ, որ Հայաստանում արդարադատությունը պետք է հաղթանակի և տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը կվերացնի վերաքննիչ դատարանի որոշումը:

Կողմի պահանջն այն է, որ թույլ տրվի Թամար Սահակյանի գործը ըստ էության վերաքննիչ դատարանում քննվի, վերաքննիչ դատարանը որոշի արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է, թե ոչ:

Փաստաբանի մտահոգությունն այն է, որ սա կարող է վատ նախադեպ դառնալ, իսկ մտահոգվելու հիմքն այն է, որ Վճռաբեկ դատարան բողոք բերելիս պետք է լինի այդ գործի հանման հանգամանքներով Վճռաբեկ դատարանի առնվազն երկու նախադեպային որոշում: Այս գործով վճռաբեկ բողոք ներկայացնելիս փաստաբանի փորձերը նման որոշումներ գտնելու՝ չի արդարացել, չի գտնվել ոչ մի գործ, որ վերաքննիչ դատարանը ակնհայտորեն շրջանցելով է իր մատնանշած որոշումը:

Իսկ գործի ճակատագրական ելքի պատճառով Ա/Ձ Թամարա Սահակյանը և նրա երաշխավորը ըստ էության որպես տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն դադարում են գոյություն ունենալուց, այլև գումարի չափը մեծ լինելու պատճառով երկու ընտանիք կորցնում է ողջ ունեցվածքը:

«Եվ սա այն պատճառով, որ վերաքննիչ դատարանը ձևական պահանջով առաջնորդվելով՝ անդորրագրի բացակայությունը պատճառ բերելով գործը չի ցանկացել լսել»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ անդորրագիրը դատարանում չի հայտնվել իրենցից անկախ պատճառներով, քանի որ ինքն անդորրագիրը ուղարկել է և հասցեատիրոջ կողմից այն ստանալու վերաբերյալ փոստային ապացույցը տրամադրել է վերաքննիչ դատարանին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]