ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողի դիրքորոշումը Իշխան Բարսեղյանի պաշտպանի մոտ ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար հանրամատչելի դասախոսություն թվաց 02/03/2017 18:44 | Դատական ռեպորտաժներ
Դատարանն այսօր բավարարեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործում եղած մի շարք փաստական նյութեր նրանց տրամադրելու վերաբերյալ:
Այսպիսով, դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց դատարանին իրենց տրամադրել գործի մի շարք նյութեր, մասնավորապես՝ քրեական գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը հայտնաբերել է, որ մի շարք փաստական նյութեր իրենց չեն տրամադրվել և քանի որ գտնում են, որ գործով նախաքննությունն իրականցվել է ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, այդ փուլում հրաժարվել են որևէ միջնորդությամբ հանդես գալուց:
Մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ դատավոր իշխան Բարսեղյանին մեղսագրված ենթադրյալ մեղադրանքը հիմնավորող փաստական տվյալներ են նշվել Բարսեղյանի, Էլզա Զաքարյանի և Նորիկ Հակոբյանի բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները, բացի այդ, Իշխան Բարսեղյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտումը, ինչպես նաև՝ կաշառք տալու նմանակում օպերատիվ միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակները և Շենգավիթ դատարանում տեղադրված տեսագրող թվային սարքի՝ հոկտեմբերի 29-ի վերաբերյալ տեսաձայնագրությունների լազերային սկավառակները:
Պաշտպանական կողմը նշում է, որ իրենց չի տրամադրվել այդ բոլոր փաստական նյութերի օրինակները, ուստիև՝ միջնորդեց դատարանին իրենց ևս տրամադրել:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն առարկեց միջնորդության դեմ՝ գտնելով որ այն անհիմն է:
Մեղադրողը, դիրքորոշում հայտնելով, նշեց, որ պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում զրկված չի եղել գործով նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդությամբ տեսանյութերին և ձայնագրառումներին ծանոթանալու հնարավորությունից:
Ճիշտ և բարոյական կլիներ, որ Իշխան Բարսեղյանի գործը քննվեր այլ դատարանում. Վարդուհի Էլբակյան
Սակայն պաշտպանական կողմը նախաքննական մարմնին մեղադրում է, որ պարտականությունը չի կատարել: Մեղադրողը հակադարձելով նշեց, որ պաշտպանության կողմն ինքն է սայթաքել, համապատասխան միջնորդություն չի ներկայացրել՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու ժամանակ, ինչն այժմ փորձ է արվում ներկայացել որպես նախաքննական մարմնի կողմից իր պարտականությունների թերացում: Այնինչ նման պարտականություն նախաքննական մարմինը չունի:
Ուստիև՝ մեղադրողը գտավ, որ միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման, քանի որ տվյալ փուլում կողմը նման միջնորդությամբ հանդես գալու իրավունքի չունի: Բացի այդ, ժամանակին կողմին քրեական գործի նյութերը տրամադրվել են՝ ծանոթանալու համար, սակայն նրանք միջնորդությամբ հանդես չեն եկել, և երրորդ՝ գործի քննությունը հրապարակային է ընթանում, բոլոր փաստական տվյալները հրապարակային հետազոտման առարկա են դառնալու, և կողմը որևէ կերպ զրկված չէ տվյալ փաստական տվյալների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու կամ դրանց թույլատրելիությունը վիճարկելու հնարավորությունից:
Մեղադրողին հակադարձելով՝ Իշխան Բարսեղյանի պաշտպան, նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ մեղադրողը հանիրավի բազմիցս խոսեց պաշտպանական կողմի սայթաքումների մասին և իր մոտ տպավորություն ստեղծվեց, որ հարգելի մեղադրողը գաղափար չունի պաշտպանական կողմի մարտավարություն հասկացողությունից և նրա խոսքն ավելի շատ ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար հանրամատչելի դասախոսություն էր, քան մեղադրողի դիրքորոշում:
Ըստ պաշտպան Վլադիմիր Գրիգորյանի՝ խոսքը վերաբերում մարդու հիմնարար իրավունքներին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և Դատավարական նորմերով և հենց այս նպատակով էլ պաշտպանական կողմը միջնորդում է գործում առկա բոլոր նյութերը տրամադրել իրենց:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և ընդգծեց, որ անկախ նրանից նախաքննական մարմինը տրամադրել է, թե՝ ոչ, պաշտպանական կողմն այս պահի դրությամբ ցանկանում է ծանոթանալ դրանց և նկատի ունենալով, որ լազերային ձայնասկավառակները կնքված են, որոշում կայացրեց դրանք բացել և դատական նիստի կարգով պաշտպանական կողմին տրամադրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել