Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփո՞ւմ է տեղում. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 02/01/2017   14:43  |  ԼՐԱՀՈՍ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ծավալուն հոդված է հարպարակել Երևանում՝ Սարի Թաղում, հուլիսյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք ՀԿ կողմից տարածված հոդվածն ամբողջությամբ.

Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում եւ հարակից տարածքներում  ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության եւ նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական  գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների:

Հուլիսի 30-ին այդ դեպքերի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՔԾ-ն գործն առաջ չի տանում եւ լռություն է պահպանում    

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փոքրիկ հարցախույզ անցկացրեց  տուժած լրագրողների շրջանում՝ պարզելու, թե վեց ամիսների ընթացքում վերջին անգամ նրանք երբ են հանդիպել քննիչներին, ինչ զարգացումներ կան այս գործով: «1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին։

«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանն էլ կմոռանար գործի մասին, եթե միայն ոտքի ցավը չհիշեցներ…Դեպքի օրը նա ոտքերի եւ ուսերի սալջարդեր էր ստացել, իսկ գործածված պայթուցիկներից՝ բեկորային վնասվածքներ։ Քննչական մարմինների հետ առնչվել է սեպտեմբերին, այն էլ փորձաքննության նպատակով՝ պարզելու՝ արդյո՞ք հագուստի վրա իր արյունն է, թե ոչ։ Մարութ Վանյանի խոսքով՝ քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են։ Հետո՝ մեկ ամիս էլ չանցած, սկսեցին լռել…

Հարցաքննության չի հրավիրվել, իսկ ահա բուժման ստիպված է ինտենսիվ կերպով հաճախել։ «Երբ հիվանդանոցում էի՝ ասում էին 10 օրից կանցնի, վեց ամիս է  անցել դեպքերից, ես դեռ շարունակում եմ այցելել ֆիզիոթերապևտի», – նշեց Մարութ Վանյանը։ Ֆիզիկական բռնության ենթարկելուց բացի քաղաքացիական հագուստով անձինք կոտրել էին օպերատորի երկու տեսախցիկները, հափշտակել նրա անձնագիրը։ Վեց ամիսների ընթացքում ոչ տեսախցիկներն են փոխհատուցվել, ոչ անձնագիրն է գտնվել։ Լրագրողն անգամ անձը հաստատող տեղեկանք չունի։ Դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, սակայն պատասխանը քար լռությունն է եղել. «Այսպիսին է նրանց վերաբերմունքը, գոնե ինչ-որ կերպ արձագանքեին։ Դժվա՞ր է ասել՝ մենք ենք զբաղվում կամ մենք չենք զբաղվում այդ հարցով», – իր վրդովմունքը հայտնեց Մարութ Վանյանը։

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, ով վերջին անգամ հենց դեպքի օրը հիվանդանոցում է հարցաքննվել, նշեց, որ չնայած առկա տեսանյութին, ու այն հանգամանքին, որ ուղիղ եթերում է աշխատելիս եղել, երբ բռնության է ենթարկվել, այդուհանդերձ, բացահայտված չեն ոչ իր և օպերատորի ուղղությամբ պայթուցիկներ նետած, ոչ էլ մեքենան կանգնեցրած ու իրենց մասնագիտական աշխատանքը խոչընդոտած ոստիկանները։ «Կադրում երևում է և մեքենան, և անձինք, ովքեր խոչընդոտել են մեր աշխատանքը, ցանկության դեպքում նրանց կհարցաքննեին ու պատասխանատվության կենթարկեին: Վեց ամիսը հաստատ բավարար էր դրա համար», – նշեց Ռոբերտ Անանյանը։

Լրագրողը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ  Հայաստանում նման գործերը չեն բացահայտվում, իսկ Եվրոպական դատարանում հաջողության հասնելու հիմքեր կան։ «Երկու տարի, ամեն ամառ զանգվածային կերպով խախտվում են լրագրողների իրավունքները: 2017 թվականն է, բայց դեռ բացահայտված չեն 2015-ին լրագրողների դեմ բռնություն կիրառած հանցագործները։ Հայաստանյան իրավապահ համակարգի «լավագույն ավանդույթները» շարունակվում են. այս տարի ևս այդ մարմինները շարժվում են գործը կոծկելու նույն տրամաբանությամբ», – նշեց լրագրողը։

Իրավապահ մարմինների դանդաղ գործելաոճն այլևս չի զարմացնում անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանին, ով ևս ՀՔԾ-ից վերջին ծանուցումն ստացել է շուրջ երեք ամիս առաջ։ Լրագրողը նույնիսկ դժվարացավ հիշել՝ ինչի մասին էր ծանուցումը. «Հարցաքննության հրավեր չէր հաստատ։ Կարծեմ գործընկերներիս փորձաքննության արդյունքներին ծանոթանալու էին հրավիրում։ «#ElectricYerevan»-ի գործի քննության սցենարն է. մի քանի հոգու մեղադրանք են առաջադրել ու կանգ առել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի անգամ էլ լրագրողներին ծեծի կենթարկեն, ու դա առիթ կլինի, որպեսզի մի քանի գործ էլ այդ ժամանակ ձևական ուղարկեն դատարան», – նշեց Գևորգ Ղազարյանը։

Դեպքի օրը ոստիկանական շարքերից քաղաքացիական հագուստով անձինք դուրս էին եկել ու հարձակվել ֆոտոլրագրողի վրա։ Նրա խցիկներից մեկը կոտրել էին, մյուսը խլել։ Տեխնիկան մինչ օրս չի փոխհատուցվել։ «Չգիտեմ՝ հետագայում ինչպես են աշխատելու այդ նույն լրագրողների հետ։ Այրում են բոլոր կամուրջները։ Որքանո՞վ կարող ես ոստիկանին լուրջ վերաբերվել, եթե լրագրողի ձեռքից խլում է տեխնիկան ու ապուշ կտրած հայացքով նայում, իբր ոչինչ չի պատահել»,- նշեց Գևորգ Ղազարյանը։

Լրագրողների նկատմամբ բռնության մյուս դեպքերը ևս անտեսվում են

 Հուլիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդին հարող տարածքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ևս մեկ առանձին քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, հուլիսի 17-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակի տարածքում ֆիզիկական բռնության է ենթարկվել «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ոստիկանը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին։ Իսկ հուլիսի 21-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի մոտ ծեծի է ենթարկվել «Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը:

«4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում վերջին անգամ եղել է սեպտեմբերին. ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, դիմում է գրել, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկատվություն չի ստացել։ Անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ։ «Եթե նույնիսկ հիմա հարցնեն՝ ով է ծեծել քեզ, այլևս չեմ հիշի, այնքան ժամանակ է անցել, որ դեմքն էլ եմ մոռացել», – նշեց Արթուր Հայրապետյանը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանը իրեն հարվածողի դեմքը լավ է հիշում. ՀՔԾ-ում քննիչների հետ դիտել է միջադեպի տեսագրությունը, որտեղ ակնհայտ երևում է բռնություն կիրառած ոստիկանը։ Լրագրողը տուժող է ճանաչվել դեռ 2016-ի օգոստոսին։ «Տեսանյութում ամեն ինչ ակնհայտ երևում է։ Պետք է առերեսում լիներ, սակայն տուժող ճանաչվելու օրվանից հետո այլևս ինձ հետ ՀՔԾ-ից կապ չեն հաստատել։ Հաշվի առնելով, թե նման միջադեպերն ինչ ճակատագրի են արժանացել, կարծում եմ՝ այս գործն էլ չի տարբերվի նախորդներից», – նշեց Արտակ Համբարձումյանը։

«Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը հույսը չի կորցրել. սպասում է, որ տեղաշարժ կլինի։ «Իմ գործն այնքանով է առանձնահատուկ, որ տեսագրվել է, ու դրա մեջ առկա անձանց ճանաչում պետք է իրականացվի։ Նախորդ գործերի պրակտիկան ցույց է տալիս, որ իրական մեղավորները, որպես կանոն, չեն պատժվում։ Չի բացառվում, որ այս գործն էլ նույն ճակատագրին արժանանա,  քանի որ կրկին բացակայում է այն բացահայտելու քաղաքական կամքը», – նշեց լրագրողը։

Վեց ամիս անց. ընդամենը 8 մեղադրյալ, այն էլ՝ ոչ ոստիկան

 2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով 6 ամիսների ընթացքում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 8 անձանց, որոնցից 7-ի («Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության եւ «News.am» կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողների) վերաբերյալ քրեական գործից անջատված մասերի նախաքննությունը ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար 4 անձանց (Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան ու Կարեն Գրիգորյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման եւ տուգանվել 200 հազարական դրամով:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան ծեծի ենթարկելու համար մեկ անձ մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 200 հազար դրամ տուգանքով: «News.am» կայքի աշխատակից Խորեն Գրիգորյանի առումով դատավճիռ դեռ չկա, դատական նիստերը շարունակվում են:

Հատկանշական է, որ 8 մեղադրյալները բոլորն էլ քաղաքացիական անձինք են: Տուժած լրագրողների խոսքով՝ գործով կալանավորվածների մեջ չկան տեսանյութերում երևացող և բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց հրաման տվող բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը, ով հարվածներ էր ստացել գլխի եւ պարանոցի շրջանում, ԽԱՊԿ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  պատիժը ենթադրում է հրահանգ տվողների և ոչ թե այդ հրահանգը կատարողների պատասխանատվություն։ «Այնպես չէր, որ քաղաքացիական հագուստով անձինք սեփական նախաձեռնությամբ միանման մահակները վերցրեցին ու որոշեցին ոստիկանների աչքի առաջ ծեծել ցուցարարներին ու լրագրողներին։ Պարզ է, որ այդ ամենը «վերևից» իջեցված հրաման է եղել։ Պարզ է նաև, թե ինչու չէին ոստիկաններն այդ ամենին միջամտում։ Իսկ գործը դանդաղ է տեղից շարժվում, քանի որ չկա այն բացահայտելու կամք, նույն սցենարով են շարժվում, ինչպես «#ElectricYerevan»-ի ժամանակ», – նշում է Կարլեն Ասլանյանը։

«Գործը դանդաղ է տեղից շարժվում» արտահայտությունն այս դեպքում, կարծում ենք, մեղմ է ասված։ 21 լրագրողի ու օպերատորի պաշտոնապես տուժող ճանաչելու պարագայում 8 հոգու մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը գրեթե կանգ է առել։ Այդ մասին է վկայում ոչ միայն ԽԱՊԿ-ի՝ լրագրողների շրջանում կատարած հարցախույզը, այլ հենց ՀՔԾ-ի պաշտոնական կայքը։ Քննչական այս մարմինն իր կայքում գործի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը տարածել է երեք ամիս առաջ՝ 2016 թ. հոկտեմբերի 31-ին։

Փաստորեն, այս ամիսների ընթացքում ոչ առերեսում է եղել, ոչ էլ նոր կասկածյալներ ու մեղադրյալներ են ի հայտ եկել։ Կամ եղել են, ՀՔԾ-ն է լռում՝ այդ տեղեկատվությունը չհայտնելով հանրությանը։

Լիլիթ Հովհաննիսյան

Հ.Գ. Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոդվածը պատրաստելուց առաջ գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը լրանալուց և այդպես էլ պատասխան չստանալուց հետո դիմեցինք ՀՔԾ մամուլի խոսնակին։ Նա խոստացավ հետաքրքրվել ու տեղեկացնել, թե երբ կստանանք գրավոր պատասխանը։ Նրա խոստումը ևս մնաց առկախ։ Սակայն ԽԱՊԿ-ը հետեւողական է լինելու…

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:11 20/01/2017  |  ՄամուլՍարի թաղի դեպքերով կատարվող նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է. «Ժողովուրդ»
18:39 27/12/2016  |  Քրեական խրոնիկոնՀուլիսի 20-ի անկարգությունների գործով երկու մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը
19:00 22/12/2016  |  Դատական ռեպորտաժներԶանգվածային անկարգությունների գործով չորս ամբաստանյալից երկուսը ազատվեցին դատարանի դահլիճից
19:33 09/12/2016  |  Դատական ռեպորտաժներԶանգվածային անկարգությունների գործով մեղադրյալն ընդունեց մեղադրանքը
23:20 02/12/2016  |  Դատական ռեպորտաժներԽորենացիում 46 ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողները զղջում են. armtimes.com
17:56 25/11/2016  |  Դատական ռեպորտաժներԶանգվածային անկարգությունների գործով ամբաստանյալը միջնորդեց գործը քննել արագացված կարգով
18:49 24/11/2016  |  Քրեական խրոնիկոնԱրեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագյոզյանն ազատվեցին դատական նիստերի դահլիճից
09:05 24/11/2016Անի Զախարյանին 4-10 տարվա պատիժ է սպառնում՝ սադրիչ գործողություններ հրահրելու համար. «Ժողովուրդ»
11:22 14/11/2016  |  Քրեական խրոնիկոն«Սարի թաղ»-ում զանգվածային անկարգությունների իրականացումը նախապես ծրագրված է եղել
11:17 11/11/2016  |  Քրեական խրոնիկոն«News.am» կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործը դատարանում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]