Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Դատարանը Պերմյակովի գործով թույլ է տվել ոչ էական խախտում, այն դատավճիռը բեկանելու հիմք չէ. Վերաքննիչ դատարան 01/30/2017   13:24  |  Դատական ռեպորտաժներ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը, Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով մերժվել են նրանց վերաքննիչ բողոքները և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել անփոփոխ:

Հիշեցնենք, որ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:

Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էին բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մ.Արղամանյանի նախագահությամբ և դատավորներ Ս.Չիչոյանի ու Մ.Պապոյանի մասնակցությամբ, անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր տուժող կողմի ներկայացուցիչների բողոքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանում` պատշաճ իրավական ընթացակարգի պահանջների պահպանմամբ հետազոտված ապացույցները բավարար են Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելը և նրա մեղքը քրեական գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորված համարելու համար, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ-ի օգոստոսի 23-ի դատավճիռը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է:

Ավելին, ըստ վերադաս դատարանի, գործով կատարվել է բազմածավալ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունների բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ապահովելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ, Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների կյանքի նկատմամբ վտանգը կանխելու պարտականությունն անառարկելիորեն հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունը, ինչը բնականաբար վերաբերում է ինչպես պարտադիր ժամկետային զինծառայողներին, այնպես էլ նրանց կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ վտանգը կանխելուն, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ, այդուհանդերձ, եթե որոշակի հանգամանքների պատճառով Պետությանը չի հաջողվում կատարել իր պոզիտիվ պարտականությունը` կանխել մարդկանց կյանքի նկատմամբ վտանգը, նման դեպքերում առաջ է գալիս Պետության նեգատիվ պարտականությունը` ապահովելու կատարված հանցագործության փաստով պատշաճ, անկողմնակալ քննություն:

Այս կապակցությամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական հետապնդման մարմինները ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված շրջանակներում ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործության բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը (ըստ որի քաղաքացիական հայցը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ, 158-րդ և 162-րդ հոդվածների դրույթներին, այսինքն՝ այն կոնկրետ քրեական գործի հետ միասին քննության ենթակա չէ), հիմնավորված ու պատճառաբանված է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին և չի հակասում նաև միջազգային պայմանագրերով ճանաչված նորմերին:

Ըստ Վերաքննիչ դատարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելով` ոչ թե տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին, Անդրանիկ Պողոսյանին և Նարինե Պողոսյանին զրկել է իրենց հարազատների կյանքի իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից, ինչպես պատճառաբանվում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում, այլ միայն փաստել է քրեական գործի շրջանակներում նման հայցի քննության ոչ ենթակա լինելը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի մայիսի 27-ի դատական նիստում ներկայացված քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու կապակցությամբ որոշում չի կայացրել, սակայն որոշում է կայացրել քաղաքացիական հայցվոր և պատասխանող ճանաչելու մասին, ինչով էլ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը: Սակայն Վերաքննիչ դատարանը գտել է, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է վարույթ չընդունվեր, հետևապես առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումը չի կարող համարվել էական և հիմք հանդիսանալ դատավճիռը բեկանելու համար:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամեն դեպքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը սույն քրեական գործի շրջանակներում ըստ էության քննության, հետևաբար և բավարարման ենթակա չէ, ուստի և, եթե նույնիսկ ընդունենք, որ դատարանը ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ, ապա այդ դեպքում այն պետք է մերժվեր, ինչը տվյալ դեպքում տուժողների իրավահաջորդների համար կառաջացներ անբարենպաստ հետևանք:

Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել քրեական գործով ձեռք բերված ապացույցներին և Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը քննելիս և լուծելիս թույլ չի տվել ՀՀ քրեադատավարական օրենսդրության որևէ խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Գործը քննելիս և լուծելիս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջների խախտում թույլ չի տրվել, պահպանվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջները:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]