ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրիխանյանը ներկայացրեց «Ալյանս»-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառը 01/23/2017 15:03 | Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մանրամասնել է, թե ինչու է հրաժարվել «Ալյանս» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ուրիխանյանն ընդգծեց, որ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվել է, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում կուսակցությունը չի կարողացել լուծել շատ կարևոր մի խնդիր` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի հաջողվել արձանագրել ցանկալի արդյունք:
«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ քաղաքականության մեջ ցանկացած անձ, ով տեսնում է, որ իր պաշտոնավարումը չի տալիս ցանկալի արդյունք, պետք է հեռանա: Ես հենց այդ սկզբունքով էլ հրաժարվեցի կուսակցության նախագահի պաշտոնից, քանի որ մեզ չհաջողվեց ցանկալի արդյունք ապահովել ՏԻՄ ընտրություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորը մեծ ցանկություն ունի, որ կուսակցության մեջ լինի իրական ժողովրդավարություն, դրա համար նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո փորձում է որքան հնարավոր է քիչ միջամտել ներսում ընթացող գործընթացներին:
«Եթե «Ալյանս»-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է ինքնակազմակերպվել առանց ինձ, ուրեմն կարելի է ինձ շնորհակալություն հայտնել նրա համար, որ ես հիմնադրել եմ մի քաղաքական ուժ, որը նույնիսկ իր հիմնադիրի պաշտոնավարումից հետո շարունակում է իր գործունեությունը: Սա կլինի կարևոր ներդրում Հայաստանի քաղաքական իրականության մեջ: Եթե ոչ` ես պատրաստ եմ լսել կուսակցության ցանկացած առաջարկ: Համենայնդեպս, ես հիմա այդ կուսակցության վարչության անդամ եմ և բոլոր օբյեկտիվ հնարավորություններս կներդնեմ կուսակցության առաջընթացի համար».- նշեց պատգամավորը:
Ուրիխանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու հետ մեկտեղ նաև պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին ու նորից հետ վերցրել այդ դիմումը:
«Իրական խնդիրը եղել է հետևյալի մեջ: Ես այլևս չեմ տեսել խորհրդարանում այդ ծանր, անշնորհակալ, խնդիրներով, կոնֆլիկտներով լի գործունեությունը շարունակելու նպատակահարմարություն արդյունավետության իմաստով: Որովհետև մեկ մարդը առանձնացված քաղաքական կուրս իրականացնելու ընթացքում չի կարող հասնել հաջողության համար: Մանդատը ինձ համար եղել է աշխատանք, խնդիր և ոչ դիվանագիտական կարգավիճակ, սեփական բիզնեսներն ամրապնդելու գործոն կամ իշխանության տիրույթում շրջելու հնարավորություն: Սակայն հետագայում քաղաքական բանակցությունների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ հնարավոր է ջանքերի մեկտեղում, որ քաղաքական դաշտում հնարավոր են փոփոխություններ: Այդ բանակցություններն առիթ դարձան պատգամավորական գործունեությունս շարունակելու համար: Մեծ հաշվով, դա ոչինչ չի փոխում, որովհետև հաշված ամիսներ են մնացել այս գումարման խորհրդարանի գործունեությանը»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:
2016թ. հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել կուսակցության վարչությանը` շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում: Միևնույն ժամանակ, Ուրիխանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Տիգրան Ուրիխանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել