Թեմաներ
Ուրբաթ 06 / 18 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/18/2021   13:52 Ուզում ենք մեր արժանապատվությունը բարձրացնել, ապրենք խաղաղ Հայաստանում. «Պատիվ ունեմ» դաշինքը եզրափակեց նախընտրական հանդիպումները Երեւանում 06/18/2021   13:46 Հիշենք՝ ինչ ձեռնարկեց հեղափոխական ուժը, լավագույն դեպքում ավարտվեց ձախողմամբ, առավել հաճախ՝ ողբերգությամբ. Մինասյան 06/18/2021   13:35 Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան 06/18/2021   13:13 Արսեն Թորոսյանի նախկին տեղակալը կաշառքի գործով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 06/18/2021   13:04 Մարդու իրավունքների պաշտպանը կդիմի ՍԴ 06/18/2021   13:01 Այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես իշխանական թևից. Արամ Նավասարդյան 06/18/2021   12:57 Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների.«Երկրապահ» կամավորականների միություն 06/18/2021   12:51 Ըստ «Գելլափ»-ի տվյալների՝ ընտրություններում «Հայաստան» դաշինքն առաջ կանցնի ՔՊ-ից 06/18/2021   12:44 Նիկոլ Փաշինյանը և իր օգնականը անհետ կորած զինվորների վերաբերյալ տարբեր թվեր են հրապարակել 06/18/2021   12:40 Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին.Լևոն-Տեր Պետրոսյանը ուղերձով է հանդես եկել 06/18/2021   12:36 ՀՀ մարզերում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները միասին կհաղթեն «Քաղաքացիական պայմանագրին» 06/18/2021   12:34 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Վազ 21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. «Վազ 21074» մեքենայի վարորդը Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է. հարուցվել է քրեական գործ 06/18/2021   12:33 Ընտրություններին միանշանակ մասնակցողների ցուցանիշը նվազել է. «Գելլափ»-ը ներկայացնում է նոր տվյալներ 06/18/2021   12:30 Երեւանում առաջատարն ընդդիմությունն է. «ՔՊ»-ն կհավաքի ընդամենը 17,4 տոկոս 06/18/2021   12:27 Մասնակցությունը կլինի ակտիվ.ընտրողների 64.3 տոկոսն ասել է, որ կմասնակցեն ընտրություններին 06/18/2021   12:22 Խորհրդարան կանցնի 4 ուժ. գործող իշխանությունը 21.9 տոկոսով կպարտվի ընդդիմությանը 06/18/2021   12:17 Չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ. Սոֆյա Հովսեփյան 06/18/2021   12:12 Բոլոր նախկին ղեկավարները պետք է գնան թոշակի և մեզ խորհուրդներ տան, մենք էլ մեծ սիրով կլսենք, բայց պետք է թողնեն, այս երկիրն ապրի.Մարուքյան 06/18/2021   12:06 Ես ընտրելու եմ նրանց, ովքեր իրենց տգիտությամբ ու անհայրենիք լինելով չեն ստիպելու ինձ թշնամուն թողնել տունս ու այրել գրադարանս. թուրքագետ 06/18/2021   11:58 Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից՝ հանրահավաքին մասնակցելն արգելելը լուրջ չեմ համարում. փաստաբան 06/18/2021   11:49 Վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել. Զոհրաբյան 06/18/2021   11:46 Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մշակույթի կենտրոնի տնօրենը.ՔԿ 06/18/2021   11:43 Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը 06/18/2021   11:36 Սուրենավանում վթարից տուժած տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Դերձյան 06/18/2021   11:33 Մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը. Սարգսյան 06/18/2021   11:26 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 86 նոր դեպք, 1 մարդ մահացել է 06/18/2021   11:22 Պաշտպանի թեժ գծի ահազանգի մանրամասները «Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ. գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն 06/18/2021   10:59 Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները. Գևորգյան 06/18/2021   10:39 Նա կործանել է այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ.Արսեն Ջուլֆալակյանը՝ Փաշինյանի մասին 06/18/2021   10:31 Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է. Ոստիկանություն 06/18/2021   10:02 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը 06/18/2021   09:59 Կրթության ոլորտում ինչ բարեփոխումներ են առաջարկում ընտրություններին մասնակից ուժերը. «Ժողովուրդ» 06/18/2021   09:57 Ավշարցիներն ատամ են ցույց տվել. «Հրապարակ» 06/18/2021   09:55 Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը.«Ժողովուրդ» 06/18/2021   09:53 Անօգուտ տեռոր․ հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար ողջ ռեսուրսը գործի էր դրվել. «Հրապարակ» 06/18/2021   09:51 Արարատ Միրզոյանին տարբեր մարդիկ են հանդիպել. նա շատ կտրուկ փոխվել է.«Ժողովուրդ» 06/18/2021   09:49 «Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը» . «Իրավունք» 06/18/2021   09:46 Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ. «Ժողովուրդ» 06/18/2021   09:44 Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլեւս իշխանության հետ չէ. «Հրապարակ» 06/18/2021   09:41 Ապրանք ներկրողները սարսափով են սպասում ընտրությունների ավարտին. «Ժողովուրդ» 06/18/2021   09:39 Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար. «Իրավունք» 06/18/2021   09:34 Շշի Մելոյի եղբայրը՝ Արամ Զավենիչի ցուցակում. «Հրապարակ» 06/18/2021   00:06 Փաշինյանը գերիների թվի վերաբերյալ երկու տվյալ է հրապարակել 06/17/2021   23:50 Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին. Իշխանյան 06/17/2021   23:37 ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ 06/17/2021   23:30 Մուրճը վերաբերում է քաղաքական այն ուժերին, որոնք բռնության կոչեր են անում. Սերգեյ Բագրատյան 06/17/2021   23:23 Այսօր Հայաստանի սրտում՝ Երևանի Հանրապետության հրապարակում, սատանայի խռխռոցների վերջին ակորդներն էին լսվում. Ղարամյան 06/17/2021   23:15 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումները 06/17/2021   23:09 Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am 06/17/2021   23:02 Արցախի հերոսներին գոնե գերեզմանում հանգիստ թողեք. Լևոն Բաղդասարյան
06/16/2021   14:20 Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում սկսեց ավելի շատ ստել, խախտել էթիկան, ընկնել վերնագրերի հետեւից. Վանեցյան 06/17/2021   11:47 Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է. Արթուր Վանեցյանը՝ հունիսի 21-ին հրապարակում հավաքվելու Փաշինյանի կոչի մասին 06/16/2021   15:19 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը 06/17/2021   17:02 Փաշինյանը կփորձի կեղծել ընտրությունները. Եթե գնա այդ քայլին, ապա ժողովուրդը դուրս կգա փողոց. Արթուր Վանեցյան 06/18/2021   00:06 Փաշինյանը գերիների թվի վերաբերյալ երկու տվյալ է հրապարակել 06/17/2021   21:13 Վարչական ռեսուրսի կիրառմամբ անգամ Փաշինյանին չի հաջողվել լցնել հրապարակի կեսը 06/18/2021   12:22 Խորհրդարան կանցնի 4 ուժ. գործող իշխանությունը 21.9 տոկոսով կպարտվի ընդդիմությանը 06/17/2021   18:02 Խորհրդարան կանցնի 4 քաղաքական ուժ, մյուս կուսակցությունները և դաշինքները 2-3% քվե դժվար թե հավաքեն. Շաքարյանց 06/16/2021   21:50 «Մարտունի» ԲԿ-ում ՊՇՌ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են Norovirus-ներ 06/16/2021   20:37 Էդ ի՞նձ եք արդեն ասֆալտին փռում, ոչ ոք ժողովրդից բացի չի կարա ինձ ասֆալտին փռի. Ներսես Շադունց 06/17/2021   22:18 Պետական ապարատում առնետավազք է սկսվել 06/17/2021   21:51 Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է (լուսանկար). Համբարյան 06/16/2021   22:08 Լաչինում ադրբեջանցի զինվփորներ են վթարի ենթարկվել 06/17/2021   20:54 Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանությունները լծված են վարչական ռեսուրսի կիրառման. Հայտնի են բազմաթիվ փաստեր 06/17/2021   13:58 Այս մանգաղը նվիրում եմ, որ քաղաքական մոլախոտերին հնձեք. Գյուղացին մանգաղ նվիրեց Ռոբերտ Քոչարյանին 06/16/2021   17:30 Փաշինյանի աջակիցները «շպարգալկաներներից» են օգտվում՝ նրան գովելու համար 06/17/2021   15:57 Նիկոլ Փաշինյանն առանց արբանյակ քաղաքական ուժերի կառավարություն չի կարող ձեւավորել. Աշխատում է երկու ուժի վրա, որոնց խորհրդարան անցնելու շանսերը շատ փոքր են 06/16/2021   15:24 Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հազիվ է հաղթահարելու 7 տոկոսի շեմը, ինչի հետեւանքով նրա մոտ ձեւավորվել երկակի զգացողություն. Մադաթյան 06/17/2021   23:09 Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am 06/16/2021   15:51 Հանկարծ չշշկռե՛ք, աշխատանքից կազատվեք, տրցակներով կդատվեք.Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ «Գազպրոմ Արմենիա»-ին սպառնաց

Մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն. Վարչապետ 01/20/2017   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը  համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը  սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև  ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել  աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:       

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ  տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի  ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու  հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ  քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք  ունեն  նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ  կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում  և հետագայում ի՞նչ ծրագրեր կան: «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով  հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝  պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:00 13/01/2017  |  ՔաղաքականԱրտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. Վարչապետ
20:44 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարության թիմի անդամները զգում են իրենց ոլորտների զարկերակները. ՀՀ վարչապետ
20:07 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑանկացած գաղափար պետք է լինի առարկայական. Կարեն Կարապետյան
18:51 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է.վարչապետ
22:07 26/12/2016Վարչապետը` լրագրողներին. Տոներից հետո աշխատանքի վերադառնաք լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ
14:46 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեի ծախսերն ուղղվելուն են մաքսիմալ էֆեկտ խոստացող մինիմալ ծախսով ծրագրերին
14:42 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են. Կարեն Կարապետյան
00:18 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց
00:11 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱմանորյան արձակուրդի օրերը չեն կրճատվի
02:01 04/12/2016  |  ՔաղաքականԵս չեմ կարող բեռ դառնալ, եթե արդյունավետ չլինեմ. ՀՀ վարչապետ

Տեսանյութեր

06/17/2021   11:58 Հրահանգ է իջեցված. դեբոշի ու սադրանքների կգնա իշխանությունը. «Հրապարակ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]