Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Արմավիրում գրանցվել է 919 տեխնածին արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 12 մարդ 01/19/2017   18:02  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 19-ին Արմավիրի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արմավիրի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները:

2016թ.-ի ընթացքում Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետևանքով զոհվել է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ):

Այսպիսով, 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով, տուժածների թիվը՝ աճել 104-ով: 2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն և ուժեղ քամու 9 դեպք, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ և ջերմոցային տնտեսություններ: Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արևիկ համայնքները, հուլիսի 06-ին, 10-ին և 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Տարվա ընթացքում ճշգրտվել են Արմավիրի մարզի համայնքներում տեղադրված տարատեսակ շչակների առկայությունը և սարքինությունը: Այն համայնքներում, որտեղ առկա են ազդարարման սարքավորումներ, դրանք համայնքապետերի կողմից վերցվել են հաշվառման և դրանց հետագա պահպանության նպատակով նշանակվել են պատասխանատուներ:

2016 թ.-ի հնարավոր գարնանային վարարումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ, իրականացվել են մարզի գետերի և հեղեղատարների ուսումնասիրման աշխատանքներ և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:

Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Արմավիրի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:

Զեկույցի ավարտին Հ. Մարգարյանն առանձնացրեց, որոշ թերացումներ և բացթողումներ՝ նշելով, որ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս անելիքներ կան միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները բարեխղճորեն են իրականացրել իրենց առաջև դրված խնդիրները:

Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Խ. Ավագյանը: Զեկույցի համաձայն՝ տեսչության աշխատակիցների կողմից մարզային ԶԼՄ-ների միջոցով իրականացվել է հակահրդեհային քարոզչություն: Լայնածավալ բացատրական աշխատանքներ են տարվել մարզում գործող օբյեկտների ղեկավարների և պատասխանատու անձնանց շրջանում՝ օբյեկտները ինքնաշխատ համակարգով կահավորելու ուղղությամբ: Ոլորտի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվել նաև չգրանցված կամ հերթական փորձաքննություն չանցած արտադրական վտանգավոր օբյեկտների(ԱՎՕ) հայտնաբերման և համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախևառաջ ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման տեսանկյունից: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Ս. Մուրադյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ոլորտում առկա խնդիրներից Ս. Մուրադյանն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ: Մասնավորապես, ցածր ցուցանիշներ են գրանցվել ամբարձիչների ոլորտի ԱՎՕ-ներում:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արմավիրի օդերևութաբանական կայանի պետ Ռ. Հարությունյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Կայանում կատարվել են տարբեր պտղատու ծառերի և մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ, ինչը թույլ է տալիս որոշել պտղատուների կենսունակությունը, գնահատել բույսի և հողի վիճակը: 2016 թ. ընթացքում մարզում տեղադրված 206 հակակարկտային կայանքներով իրականացվել է շուրջ 16450 հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից, կատարվել է 665728 կրակոց: 2016 թ. մարզում տեղադրվել է 34 նոր կայանք: Մարզում անտառային և խոտածածկ տարածքների հրդեհավտանգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով աշխատակիցները մասնակցել են ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ուսուցմանը:

Ամփոփիչ խոսքում ԱԻՆ ՃԿՊԱ-ի տնօրեն Հ. Մաթևոսյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք և նշեց, որ Արմավիրի մարզը հանրապետության համար ունի ռազմավարական մեծ կարևորություն: Նա հույս հայտնեց, որ բոլոր շահառու կառույցների համագործակցության և գորածադրված մեծ ջանքերի շնորհիվ առկա թերությունները տարեցտարի կնվազեն:

Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետ Մ. Քարտաշյանի և ՄՓՎ պետ Հ. Մարգարյանի կողմից ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:14 16/01/2017  |  ԼՐԱՀՈՍԳրանցված ջերմային ֆոնը կպահպանվի. Խորհրդակցություն ԱԻՆ-ում
15:16 09/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ը զգուշացնում է. պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները
11:32 28/12/2016  |  Արտակարգ պատահարներՄարդկանց ձնաբքից պաշտպանելու համար ԱԻՆ-ը ծավալել է հատուկ հենակետեր
09:20 24/12/2016  |  ՄամուլՈվքե՞ր են Արտակարգ իրավիճակների նախարարի թեկնածուները. «Ժամանակ»
18:08 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 39 ճապոնական նոր հրշեջ մեքենա կստանա
15:11 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները դրվել են Հայկարամ Մխիթարյանի վրա
13:13 01/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏույժեր, տուգանք և կասեցում. Երեւանի նախկին տպարանի շենքը պայթեցնելու հետքերով
17:53 06/09/2016  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին
16:16 11/05/2016ԱԻ նախարարությունը համալրվեց շարժական կառավարման նոր կայաններով
19:44 31/08/2014  |  Արտակարգ պատահարներՔաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը և չեն կարողացել իջնել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]