Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Պաշտպանական կողմը անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդություններ կներկայացնի 01/17/2017   15:39  |  Դատական ռեպորտաժներ

Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեցին 4 լուսանկարով անձանց ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների տեսաձայնագրությունները:

Դրանցից մեկով վկան հայտնել է, որ 30 մ հեռավորության վրա հեռախոսով խոսելիս է եղել, «մի մոմենտ» է տեսել, 20-25 տարեկան «նիհար-միհար» տղերք էին, լուսանկարներում պատկերված անձանցից որևէ մեկին չի ճանաչում:

Ընդ որում. սկզբնապես վկան նշել է, որ հնարավոր է, որ ճանաչել է թիվ 1 լուսնակարում պատկերված անձին, սակայն ավելի ուշադիր նայելուց հետո ասել է, որ նրան էլ չի ճանաչում:

Գործով բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ տեսանկարահանումը նայելով կարելի է միայն գուշակել, թե որ արձանագրության մասին է խոսքը:

Փաստաբանը նշեց, որ թիվ մեկ լուսանկարում պատկերվածը ամբաստանյալներից և ոչ մեկը չէ` Արթուր Սուքիասյանն է, ով նման չէ ամբաստանյալներից և ոչ մեկին:

Հաջորդ վկան ճանաչման մեկ այլ քննչական գործողությանը հայտարարել է, որ որևէ մեկին չի ճանաչում և այդ մասին համոզված է հայտարարում: Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ գործողությունը սահմանված կարգով չի կատարվել` քննչական գործողության արձանագրությունն ընդհանրապես չի տեսանկարահանվել:

Պաշտպանը նշեց, որ թիվ 3 լուսանկարում պատկերված է ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը, և վկան հստակ նշում է, որ ոչ ոք այդ երեք անձանց թվում չի եղել:

Մեկ այլ քննչական գործողությանը մասնակցած վկան հայտարարել է, որ ճանաչում է թիվ 3 լուսանկարում պատկերված անձին, ում տեսել է նախօրեին, նա իրեն վատ էր զգում, սիրտն էր բռնել, տեսքից էլ երևում էր, որ վատ է զգում, խնդրել է իրեն «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխել, ինքը տեղափոխել է, սակայն ոչ հիվանդանոց:

Վկան նշել է, որ անձին ճանաչել է «չախկալ խոշոր աչքերից» ու նոսր մազերից: Վկան միաժամանակ նշել է, որ անձին շատ է նմանեցնում իր տեսած անձին, սակայն վստահ է, թե ոչ` չի կարող ասել:

Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց` միանշանակ անթույլատրելի ապացույց է, ինչի վերաբերյալ հետագայում միջնորդություններ կարվեն: Փաստաբանը նկատեց, որ «չախկալ աչքերով» անձն իր պաշտպանյալն է, ճանաչման ներկայացված անձանցից նա միակն է, որ «չախկալ աչքեր» ու նոսր մազեր ունի և առանձնանում է մյուսներից այն դեպքում, որ ճանաչման են ներկայացվում իրար նման անձինք:

Լ. Սահակյանը նշեց նաև, որ տեսանկարահանող անձը հարցեր է տալիս, ինչի իրավունքը չունի, նա ավելի ակտիվ է, քան քննիչն այն դեպքում, որ միայն քննիչն ունի հարցեր տալու իրավունք:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները երեքն են՝ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:

Լուսանկարը՝ Առավոտի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:46 30/11/2016«Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով. «Հայկական Ժամանակ»
15:27 22/11/2016  |  Դատական ռեպորտաժներԾգլի նյարդերը տեղի տվեցին. «Ծելեվիզրներով ինչ ասես ասեն… բա որ էդ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր»
14:45 08/11/2016  |  Դատական ռեպորտաժներՈչինչ չապացուցող ապացույցի տեսանյութը հետազոտվեց 90 աստիճան անկյան տակ
16:49 25/10/2016  |  Դատական ռեպորտաժներԵրրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով պաշտպանը գտնում է, որ իրեղեն ապացույցները «փչացված» են
12:22 25/10/2016  |  Դատական ռեպորտաժներԵրրորդմասցի Լյովիկի սպանության գործով իրեղեն ապացույցներն են հետազոտվում
19:00 27/09/2016  |  Դատական ռեպորտաժներՄիջադեպ՝ երրորդմասցի Լյովիկի սպանության գործով դատական նիստում. պաշտպանն ու տուժողի հարազատներն ընդհարվեցին (լուսանկարներ)
19:10 20/09/2016  |  Դատական ռեպորտաժներԵրրորդմասցի Լյովիկի անվտանգությունն ապահովվելու համար ընկերները միշտ նրա հետ են եղել, սակայն ապարդյուն
18:50 13/09/2016  |  Դատական ռեպորտաժներՎկայի մեքենայի համարանիշները հայտնվել էին սպանության վայրում հայտնաբերված մեքենայի վրա. հրապարակվում են վկաների ցուցմունքները
16:43 23/08/2016  |  Դատական ռեպորտաժներԵրրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով ամբաստանվողները ՔԿՀ-ում բոլորից լավ են իրենց դրսևորում
14:25 12/07/2016  |  Դատական ռեպորտաժներԵրրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով վկան ամուսնացել էր ու 3 օր տանը չի եղել

Արխիվ

[]