Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ-ն կքննարկի եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

2016թ. նոր բժշկական տեխնոլոգիաների թոփ-10-ը 01/10/2017   20:40  |  Հետաքրքիր է իմանալ

Գաջեթներն ու այլ «խելացի» սարքերը փոխում են մեր կյանքը շեշտակի ու անշրջելիորեն: «Հանրահայտ Մեխանիկան» պատմում է այն մասին, թե մոտ ժամանակներս ինչպես և որ տեխնոլոգիաները կփոխեն բժշկության ու առողջության պահպանման ոլորտը:

Վիրտուալ իրականություն: Google Cardboard-ի՝ կարտոնային VR-շլեմի, հայտնվելը, որը ստեղծվել է Google փորձարկման շրջանակներում, նշանավորվեց որպես ճեղքում VR-տեխնոլոգիաների ասպարեզում:

Այսօր Facebook ընկերության VR-ակնոցները ազատորեն կարելի է ձեռք բերել ինտերնետի միջոցով, կասկած չկա, որ շուտով վիրտուալ իրականությունը կգրավի բոլոր ոլորտները, այդ թվում և՝ բժշկությունը: VR-տեխնոլոգիաների միջոցով բժիշկ ուսանողները կտեսնեն, թե ինչ է կատարվում իրենց հիվանդների հետ, իսկ հիվանդներն էլ, իրենց հերթին, ակնառու կերպով կպատկերացնեն, թե իրենց ինչ է սպասում այս կամ այն բժշկական պրոցեդուրայի շրջանակում:

Հայտնի է, որ չիմանալը և չհասկանալը մեծ սթրես է առաջացնում, իսկ գերիրական պատկերազարդումը VR-ի օգնությամբ կօգնի հիվանդին խուսափել այդ սթրեսից:

Լրացված իրականություն: Novartis դեղագործական ընկերության ղեկավարը ազդարարել է թվային կոնտակտային լինզաների մոտալուտ հայտնվելու մասին: Ինչպես հնարավոր է դարձել արցունքների միջոցով չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, թվային կոնտակտային լինզաների տեխնոլոգիան պետք է ազդի դիաբետի և նրա բուժման հսկողության վրա: Բացի այդ, Microsoft HoloLens-ի միախառն իրականության ակնոցները էական դեր կխաղան կրթական գործընթացում՝ ինչպես բժշկության, այնպես էլ ճարտարապետության բնագավառներում ու ինժեներական գործում: Օրինակ՝ դրանց օգնությամբ բժիշկ-ուսանողները կկարողանան օրական անսահմանափակ ժամանակ ծախսել վիրտուալ հերձման վրա, ընդ որում, հերձումը կարելի կլինի կատարել ցանկացած անկյան տակ և առանց որևէ ֆորմալդեգիդի հոտի ակնարկի:

«Խելացի» կտորներ: Fibretronic-ի «խելացի» հագուստն այն հագուստն է, որում փակցված է միկրոչիփ: Դրանք կարող են արձագանքել ինչի ասես՝ և եղանակին, և նույնիսկ տիրոջ տրամադրությանը: Google ընկերությունը՝ Levi’s հագուստի արտադրողի հետ համագործակցությամբ, զբաղվում է «ֆիբորտոնիկ» կտորի մշակմամբ, որը կներկայացնի շրջակա միջավայրի հետ մեր հագուստի տեխնոլոգիական փոխազդեցության նոր ձևեր: 2016թ. համաժողովի շրջանակներում Google I/O ընկերությունը ազդարարել է հեծանվորդների համար «խելացի» ջինսե կուրտկայի հայտնվելու մասին (կուրտկան համահունչ է գաջեթների հետ, որոնք օգնում են կազմել երթուղին, և այլն): Իննովացիոն կուրտկայի մասսայական արտադրությունը նախատեսված է 2017թ.: Հարկ է ակնկալել, որ «խելացի» հագուստի հաջորդ փորձարկումները կշոշափեն առողջության ու բժշկության ոլորտները:

Կրվող գաջեթների տվյալների վերլուծության ինտելեկտուալ ալգորիթմը: Առողջ կենսակերպը նորից մոդայիկ է, իսկ նրա հետ մեկտեղ հանրաճանաչություն են ձեռք բերում սպորտի հետ կապված գաջեթները և առողջության թրեքերները: Հետևելով պահանջարկին (և առաջարկին), Amazon ընկերությունը թողարկել է հատուկ առևտրական բաժին նման սարքերի համար՝ վաճառելով ակտիվության միլիոնավոր թրեքերներ: Սակայն ստանալ ու մշակել իսկապես արժեքավոր ինֆորմացիա թրեքերների տվյալների անվերջ հոսքից այնքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ են ալգորիթմներ, որոնք կկարողանան համահունչ դարձնել այդ տվյալները մյուսների հետ (օրինակ՝ այլ սարքերից ու հավելվածներից ստացված) և կանեն կարևոր հետևություններ: Նման կատարելագործված թրեքերներ հիվանդությունների կանխարգելման և առողջության նկատմամբ հսկողության ոլորտում պոտենցիալ քայլ է առաջ: Նման միտք փորձում է իրագործել Exist.io հավելվածը (համառոտ ազդագիրը՝ «Հետևիր ամեն ինչին մեկ տեղում: Հասկացիր քո կյանքը»), սակայն դրանք միայն առաջին փորձերն են և առջևում երկար ճանապարհ կա անցնելու:

Ռադիոլոգիայի ոլորտում համարյա արհեստական ինտելեկտ: Արհեստական ինտելեկտի հարց-պատասխանի համակարգի վրա սարքված IBM Watson սուպերհամակարգիչը օգտագործվում էր ուռուցքաբանության ոլորտում բժշկական որոշումներ ընդունելուն օգնելու համար: Տվյալ համակարգը ցույց է տվել իր առավելությունները՝ սուպերհամակարգչի օգնությամբ ախտորոշում դնելը և բուժման ընտրությունը ավելի էժան ու ավելի արդյունավետ են դուրս եկել:

IBM Medical Sieve հավակնոտ նախագիծն ուղղված է նրան, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ հիվանդություններ ախտորոշվեն խելացի ծրագրային ապահովման շնորհիվ: Դա հնարավորություն կտա բժիշկ-ռադիոլոգներին կենտրոնանալ ավելի կարևոր և ավելի բարդ դեպքերի վրա՝ ամեն օր հարյուրավոր նկարներ ստուգելու փոխարեն: Medical Sieve-ն, ըստ IBM ընկերության, բժշկական տեխնոլոգիաների ոլորտում նոր սերունդ է: Սարքն օգտագործում է ընդլայնված մուլտիմոդալ վերլուծություն և կլինիկական գիտելիքներ, ունակ է վերլուծել և որոշումներ առաջարկել կարդիոլոգիայի ու ռադիոլոգիայի բնագավառներում: Medical Sieve-ի առավելությունների թվում են՝ հիվանդությունների խոր ընկալումը, նրանց մեկնաբանություն մի քանի ձևաչափերով (ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, երկֆոտոնային էմիսիոն տոմոգրաֆիա, կլինիկական թեստեր):

Սննդի սքաներ: Մոլեկուլյար սքաներներն, ինչպես Scio и Tellspec-ը, առաջին տարին չէ, որ գտնվում են ուշադրության կենտրոնում: Եթե 2015թ. արտադրողները սքաներներն ուղարկում էին առաջին կլիենտներին, ապա մոտակա տարիներին մինի-սքաներները էապես կընդլայնեն իրենց աշխարհագրությունը և հասանելի կլինեն ամբողջ աշխարհում: Դա թույլ կտա հաստատապես իմանալ, թե հատկապես ինչ կա մեր ափսեում՝ հրաշալի հնարավորություն ոչ միայն նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին, այլև սննդային ալերգիա ունեցող մարդկանց համար:

Մարդանման ռոբոտ: Boston Dynamics ինժեներական ընկերությունը ռոբոտների մշակման հարցում ամենախոստումնալից ընկերություններից մեկն է: Այն ժամանակվանից ի վեր, երբ նրանց 2013թ. ձեռք է բերել Google կորպորացիան, Boston Dynamics-ը թողարկել է նոր ռոբոտների տեսաթիզերները՝ կենդանակերպ ու անտրոպոմորֆ Petman-ի: Երկոտանի Petman-ը ստեղծվում էր անհատական պաշտպանության միջոցների փորձարկումների համար և համարվում է մարդու նման շարժվող առաջին անտրոպոմորֆ ռոբոտը: Շանս կա նոր գյուտեր ակնկալել Boston Dynamics-ից, որոնք օգտակար կլինեն նաև, այդ թվում՝ բժշկության համար:

3D-բիոփրինթինգ: Organovo ամերիկյան ընկերությունը առաջինն է, որ 3D-բիոփրինթինգի տեխնոլոգիաները վերածել է բիզնեսի: 2014թ. Organovo-ի ներկայացուցիչները հայտարարել են լյարդի հյուսվածքների 3D-բիոտպագրության հաջող փորձի մասին: Հնարավոր է, որ մեզ ընդամենը մի քանի տարի է բաժանում այն պահից, երբ 3D-բիոփրինթինգը կսկսեն օգտագործել լյարդի մասերի անդրափոխման (տրանսպլանտացիայի) ժամանակ: Բայց ամենից առաջ լյարդի հյուսվածքների բիոտպագրությունը կարող է օգտագործել դեղագործությունը, որպեսզի հրաժարվի նոր միջոցների տոքսիկության վերլուծության համար կենդանիների վրա փորձեր կատարելուց:

Առարկաների ինտերնետ՝ առողջության նկատմամբ հսկողություն տնից: Առարկաների ինտերնետի ոլորտից շատ գյուտեր՝ այնպիսիք, ինչպիսին «խելացի» ատամի խոզանակն է կամ թվային հայելին, հայտնվել են արդեն իսկ 2015թ.: Տարեցտարի դրանք ավելի հասանելի են դառնում զանգվածային լսարանի համար: Սակայն ինտերնետի առարկաների գլոբալ նպատակն է սովորեցնել այդ բոլոր առարկաներին «շփվել» իրար հետ՝ վերահսկելով ու վերլուծելով ամենատարբեր փոփոխությունները և հետևություններ անել նրա տիրոջ առողջական վիճակի մասին:

Theranos-ի փորձը: Առանց ներարկիչի օգտագործման արյան անալիզի ու արյուն վերցնելու տեխնոլոգիան մշակած Theranos ընկերության պատմությունն ավարտվեց սկանդալով: Չնայած այն բանին, որ մտահղացումն ինքնին գրավիչ է հնչում: Հնարավոր է, որ վստահությունը կորցրած ստարտափին փոխարինելու կգա մեկ ուրիշը: Ամեն դեպքում արյան անալիզի բնագավառում տեխնոլոգիաները մնում են ակտուալ գյուտարարների և գրավիչ՝ ձեռնարկատերերի համար:

Բացի այդ, գենետիկ ինժեներիայում ամենահեռանկարային ուղղություններից մեկը մնում է CRISPR-ի մեթոդը, հնարավոր է, որ արժե սպասել ճեղքման հենց այդ ոլորտում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:58 09/01/2017  |  Հետաքրքիր է իմանալՄի քանի տարի անց Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան ունիկալ երևույթ տեսնել
20:03 09/01/2017  |  Հետաքրքիր է իմանալԻ՞նչ անել, երբ երեխան վատ տրամադրություն ունի
00:18 08/01/2017  |  ԱնցուդարձԿինը երեխային ծննդատուն է վերադարձրել՝ հայտարարելով, որ նա այլանդակ է
20:17 05/01/2017  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները մարդու մարմնում նոր օրգան են հայտնաբերել
14:10 05/01/2017  |  Անցուդարձ2016 թվականի պոզիտիվը՝ լուսանկարներով
19:31 04/01/2017  |  ԱնցուդարձԳիտնականները հաշվարկել են, թե որքան արագ զոմբի համաճարակը կոչնչացնի մարդկությունը
13:57 04/01/2017  |  ԱնցուդարձԳերմանիայի բնակչի մուտքի դուռը փակել են աղյուսով, քանի դեռ նա քնած էր
19:49 03/01/2017  |  ԱռողջությունԲժիշկները հիվանդի որովայնից բժշկական մկրատ են հանել
12:59 26/12/2016  |  ԱնցուդարձՏարեցների ամանորյա միջոցառմանը մերկապարուհիներ են հրավիրվել
11:16 25/12/2016  |  ԱռողջությունՀայաստանում առաջին անգամ գրանցվել է «քնած գեղեցկուհու» համախտանիշ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]