Թեմաներ
Հինգշաբթի 10 / 19 / 2017
Փոխարժեք
  • 565.52
    EUR
  • 633.85
    GBP
  • 8.39
    RUB
  • 481.50
    USD
+ 17 °C
+ 6 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/19/2017   18:29 Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել 10/19/2017   18:25 Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է. Ուսումնասիրություն 10/19/2017   17:34 Հակագազի օդազտիչը խոչընդոտել է երկաթուղու աշխատանքին 10/19/2017   17:31 Պաշտպանը պնդում է՝ գողության մեջ մեղադրվող երիտասարդներից բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունք կորզել. գործը դատարանում է. ՀՔԱ  10/19/2017   17:27 Աշխարհում ամեն օր մահանում է 7000 նորածին. ՅՈՒՆԻՍԵՖ 10/19/2017   17:09 Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին 10/19/2017   17:05 Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին 10/19/2017   17:03 Դատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ 10/19/2017   16:59 Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում 10/19/2017   16:49 Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները. Ավստրալիայի խորհրդարանում պատգամավորը խոսել է Արցախի մասին 10/19/2017   16:44 Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին 10/19/2017   16:31 Մխիթարյանը շաբաթներ առաջ կհայտնվեր պահեստայինների կազմում, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը. երկրպագուների արձագանքը 10/19/2017   16:25 Կարեն Գրիգորյանը՝ Նեգրոս Օփեն շախմատային մրցաշարի 2-րդ մրցանակակիր 10/19/2017   16:16 Հոգեբուժարանում բուժվողին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը կարող է ներկայացնել այլ անձ 10/19/2017   16:08 Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել 10/19/2017   16:04 Տան նախասրահի հատակին փրկարարները հայտնաբերել են 74-ամյա բնակչի դին 10/19/2017   16:00 Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել 10/19/2017   15:49 «Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման դեպքով դատախազը հանձնարարություն է տվել 10/19/2017   15:49 Երկաթուղու գծերի վրա հայտնաբերվել է կասկածելի իր 10/19/2017   15:38 Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել. Նալբանդյան 10/19/2017   15:24 Աբովյանում կինը լոգարանում հայտնաբերել է ամուսնուն մահացած 10/19/2017   14:08 Հայաստանի բուհերում կներառվի երկու նոր մասնագիտություն 10/19/2017   14:02 Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների 10/19/2017   13:57 Վանաձորի թիվ 26 և 28 դպրոցները կմիավորվեն. կտնտեսվի 19 մլն դրամ 10/19/2017   13:48 Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում 10/19/2017   13:41 ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում 10/19/2017   13:37 Էջմիածնում՝ մատուռի մոտ գտնվող տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել 10/19/2017   13:25 11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել 10/19/2017   12:53 Առանց տեղումների և ջերմ եղանակը դեռևս կպահպանվի 10/19/2017   12:48 Օրենսդիր-գործադիր-բիզնես ոլորտ. այս ձևաչափով է Գյումրիում քննարկվել նոր սպանդանոցների ստեղծման հարցը  10/19/2017   12:42 Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը. ՀՔԱ 10/19/2017   12:36 «Սասնա Ծռեր»-ի երեք գործերից մեկով առաջին դատական նիստը տեղի չունեցավ 10/19/2017   12:08 Վարչապետը հանձնարարեց Կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ Երևանում խցանումների նվազեցման վերաբերյալ 10/19/2017   12:03 Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը 10/19/2017   11:48 Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն 10/19/2017   11:13 Նախարարն ընդունել է իտալական ընկերության ներկայացուցիչներին 10/19/2017   11:09 Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել 10/19/2017   11:05 ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո 10/19/2017   10:48 «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան 10/19/2017   10:36 Ծանրամարտի ԵԱ. Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 10/19/2017   10:33 Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է 10/19/2017   10:28 Տաքսու ուղևորը մահացել է՝ ավտովթարի արդյունքում 10/19/2017   09:35 Ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել. «Հրապարակ» 10/19/2017   09:29 Բռնություններ մանկապարտեզում՝ 5-ամյա տղայի նկատմամբ. «Հայկական ժամանակ» 10/19/2017   09:28 Դանիական հիմնադրամը խզել է Թեղուտի հանքի շահագործման համար տրամադրած վարկի համաձայնագիրը. «Հայկական ժամանակ» 10/19/2017   09:21 ԼՂ խնդրի կարգավորման գլխավոր հարցը կոնֆլիկտի կող­մերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումն է. Վլադիմիր Կազիմիրով. «Ժողովուրդ» 10/19/2017   09:15 ԵՄ 28 երկիր պետք է համաձայնագրի տակ դնեն իրենց ստորագրությունը. «Հրապարակ» 10/19/2017   09:09 «Հայփոստ»-ը դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «ՀՎԿ»՝ նախկին «Օրինաց երկիր»-ին. «Ժողովուրդ» 10/19/2017   09:04 Լևոն Հայրապետյանի քրեական գործի դատաքննությունը հետմահու կշարունակվի. «Ժամանակ» 10/19/2017   09:00 Հողեր ոչ մեկը ոչ մեկին չի փոխանցելու. Գրիգորի Տրոֆիմչուկ. «168 ժամ»
10/18/2017   16:16 Ճակատագրի հեգնանք. ծննդկանի մահվանից հետո ուղիղ մեկ տարի անց՝ նույն օրը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ բժիշկը 10/18/2017   22:13 Ես թաքցրել եմ դստերս մարմինը մեր ռեստորանում, որտեղ հաճախորդներն ամբողջ օրը ուտում էին նրա կողքին 10/18/2017   11:10 Ծղոտներ հյուրանոցի շոգեբաղնիքում երակները կտրած երիտասարդի են գտել 10/17/2017   20:42 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը 10/19/2017   13:25 11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել 10/17/2017   19:57 Բազմազավակ մայրը ողջ-ողջ «տապակել» է որդիներին ջեռոցում 10/18/2017   17:40 Սպանության գործով տուժողի մայրը դատարանում այլ ցուցմունք տվեց 10/19/2017   00:00 Ամուսինը մահացու ծեծել է կնոջը, որպեսզի նա չխանգարի իրեն ծանոթանալ այլ աղջիկների հետ 10/18/2017   18:25 «Կոնվերս բանկ» -ից հափշտակության գործով տաքսու վարորդի տանը զենք ու թմրանյութ է հայտնաբերվել 10/19/2017   09:35 Ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել. «Հրապարակ» 10/18/2017   15:03 Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ 10/18/2017   17:49 Դպրոցների տնօրենները չարաշահումներ են կատարել 10/18/2017   13:18 «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման 10/17/2017   20:04 147 կգ-անոց զարմուհին պատժել է 9-ամյա աղջկան՝ նրա վրա նստելով, և նա մահացել է 10/17/2017   19:42 Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք 10/17/2017   19:13 Հրապարակվել է ՀՀ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նոր կազմը 10/18/2017   23:02 Օմսկի բնակիչը բենզասղոցով անդամատել է սիրուհուն իմպոտենցիայի մասին խոսքերի պատճառով 10/19/2017   12:36 «Սասնա Ծռեր»-ի երեք գործերից մեկով առաջին դատական նիստը տեղի չունեցավ 10/19/2017   16:31 Մխիթարյանը շաբաթներ առաջ կհայտնվեր պահեստայինների կազմում, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը. երկրպագուների արձագանքը 10/18/2017   12:33 Ներսես Պողոսյանը 20 օր է հացադուլի մեջ է

Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունը 12/22/2016   19:22  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեն հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.


2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում:

Համատեղ նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում ստորաբար սպանվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Գ. Կառլովը:

Քննարկելով տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար՝

Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը՝ Եվրասիական տնտեսական միության, որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության, խնդիրների եւ նպատակների իրագործման համար,

Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար՝ ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության Պայմանագրում,

Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի,

Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունը իրենց երկրի քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի, եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի եւ գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը,

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակնեում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիության, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին,

Կողմերը կարեւորում են երկարաժամկետ ներդրումների ներգրավման գործում խորհրդարանական աջակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական hամագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը Հարավային Կովկասի տարածքում՝

Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա,

Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը,

Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար;

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը,

Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիենայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը,

Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը:
Քննարկելով համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ,

Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը,

Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին,

Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով,

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են կատարում հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման հարցում կանոնաստեղծ զարգացման ապահովման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում,

Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման,

Կողմերը ողջունում են 2017թ.-ին ք. Սանկտ-Պետերբուրգում 137-րդ Վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը:

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը,

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները, եւ հայատարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման,

Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը,

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ,

Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն ք. Մոսկվայում 2017թ-ին:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Բ. Զաքարյան
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ
Լեոնիդ Ի. Կալաշնիկով

22 դեկտեմբերի, 2016թ, ք. Երեւան
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:10 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին. Սերժ Սարգսյան
22:29 27/10/2016  |  ՔաղաքականԱդրբեջանը մերժում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները. Էդվարդ Նալբանդյան (տեսանյութ)
14:33 19/09/2016Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր
17:04 06/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՎահրամ Բաղդասարյանը գերտերությունների մոտ ԼՂ հակամարտության կարգավորման քաղաքական կամք է նկատում
13:43 06/06/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է
14:14 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է քողարկել Արցախի բնակիչներին թունավորելու իր քայլերը
20:29 05/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԿարեն Միրզոյան. Առանց ԼՂՀ մասնակցության մշակված որևէ փաստաթուղթ կենսունակ չէ
22:08 04/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄԱԿ-ի 4 բանաձևերը Ադրբեջանի դաժանությունները կանխարգելելու համար էին. Էդվարդ Նալբանդյանը հակադարձել է Մամեդյարովին
21:29 04/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԻնձ հստակ վերահաստատել են Երևանի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը. Սերգեյ Լավրով
14:11 24/04/2016  |  ԼՐԱՀՈՍ1994թ. զինադադարի համաձայնագիրը անժամկետ է և եռակողմ է. Կիրո Մանոյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Տեսանյութեր

10/19/2017   18:22 Պարզվել է Նորագավիթում 48-ամյա տղամարդու սպանության շարժառիթը. մանրամասնում է քննիչը. «Հանցանքի հետքով»

Տեսադարան

10/14/2017   13:47 Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]