Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են. Կարեն Կարապետյան 12/21/2016   14:42  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:

Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մասնավորապես, մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը և անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը: Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1,5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետ Կարապետյանը մարզի գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ արդյոք աշխատանքներ տարվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ կազմակերպելու ուղղությամբ և նշել. «Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ և նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր: «Որևէ նախաձեռնություն, որևէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատևում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, թե ինչպես է տեսնում գյուղատնտեսության զարգացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայեցակարգում ներկայացված են նաև սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ:

Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք մարզում առկա է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող տնտեսություն և տնտեսվարողից ստացել դրական պատասխան: Նշվել է, որ ծախսը հետ է վերադարձվել երկու տարի անց: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել այդ համակարգի արդյունավետությունն ու այն գյուղոլորտում ներդնելու կարևորությունը, ինչը ծախսերի զգալի տնտեսում է ենթադրում ջրամատակարարման, ջրամբարների կառուցման ու պահպանման ոլորտում:

Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ մարզում կազմվել է զբոսաշրջության զարգացման շուրջ 20 ծրագիր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել 15 մլն դոլարի ներդրում՝ ակնկալելով 300 աշխատատեղի ստեղծում:

«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Մարզում կրթության ոլորտում նախատեսվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կտնտեսվի 81 մլն դրամ. ներկայում Վայոց ձորում մեկ ուսուցչին բաժին է ընկնում 6 աշակերտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները և փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը, հետաձգում ենք, որովհետև մեր հիմնական կապիտալը մարդն է, և ինքը պետք է լինի կիրթ»,- նշել է Կարեն Կարապետյանը և կարևորել օպտիմալացման ուղղությամբ քայլերն ու ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումը:

Խոսելով առողջապահության ոլորտի վերաբերյալ՝ վարչապետը հորդորել է պատասխանատուներին մասնավոր հատվածին ներգրավել մարզի բուժհաստատությունների կառավարման մեջ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Առողջապահության նախարարության առջև խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ իր արդյունքը հավասարեցնել ծախսերի մակարդակին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:18 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց
00:11 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱմանորյան արձակուրդի օրերը չեն կրճատվի
02:01 04/12/2016  |  ՔաղաքականԵս չեմ կարող բեռ դառնալ, եթե արդյունավետ չլինեմ. ՀՀ վարչապետ
22:29 02/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ
18:59 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության խորացման հեռանկարները
09:03 30/11/2016  |  ՄամուլԿարեն Կարապետյանը դժգոհ է. փոխում է խաղի կանոնները. «Հրապարակ»
18:57 29/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը կառավարության համար հայտարարել է արտակարգ ռեժիմ
21:57 05/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱռաջնագծում իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում զինվորների ծառայությունը
15:34 05/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿքննարկվի Արցախի հետ էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունը
19:43 04/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]