ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը՝ կապող օղակ իրանական,ԵԱՏՄ և եվրոպական շուկաների միջև 12/21/2016 20:10 | ԼՐԱՀՈՍ

Երևանում կայացել է«Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնականայցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։
Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։
Երկուստեք ելույթներով հանդես են եկել հայ և իրանցի պաշտոնյաներ։ «Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը ջերմ, բարեկամական երկիր է, և Հայաստանում միշտ մեծ հետաքրքրություն է եղել հնարավորինս զարգացնելու երկկողմ տնտեսական, առևտրային հարաբերությունները, որի համար կան մեծ նախադրյալներ։ Այդ ամենում կարևոր դերակատարում ունի նաև հայ համայնքը»,-ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին նշել է. «Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք կարող ենք Հայաստանից ապրանք արտահանել ԵԱՏՄ առանց մաքսատուրքերի, բացի դրանից Հայաստանը կարող է կապող օղակ լինել Իրանի և եվրոպական շուկաների միջև»։
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը ներկայացրել էՀայաստանի ներդրումային միջավայրն ու հեռանկարային ոլորտները։Նա անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին, բնակչության կազմին, կառավարման համակարգին, բացի այդ` տեղեկություններ է փոխանցել երկրի մուտքայինանցագրերի, հասանելիտրանսպորտի, հաղորդակցայինևէներգետիկենթակառուցվածքներիվերաբերյալ։«Հայաստանը պատմականորեն կամուրջ է հանդիսացել այլ մշակույթների ու տարածքների միջև։ Մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը, դեպի խոշոր շուկաներ առանց մաքսատուրքերի և դյուրացված ռեժիմով ապրանքների շրջանառության հնարավորությունը, անընդհատ բարեփոխվող գործարար միջավայրը, ներդրումային դիվեսիֆիկացված ոլորտները, երիտասարդ կայացած և ոչ թանկ աշխատուժը մեր երկիրը դարձնում են գրավիչ ներդրումների տեսանկյունից»,-ասել է Կարէն Մկրտիչեանը։
Կայացել են երկուստեք գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ և իրանցի գործարարները հնարավորություն ենունեցել հաստատելնոր կապեր, խորացնել առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։
Համաժողովն իրենց ներկայությամբ պատվել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։Համաժողովի արդյունքները նախագահներին ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, որի վկայությունն են վերջին մեկ տարում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Մասնավորապես,2015 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումնԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում։ Հաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության ջանքերով՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովն է, որին ներկա է գտնվել պետական ու մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչ։ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ն էլ Իրանի մայրաքաղաք Թեհրանումկայացել է «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների խոշոր ցուցահանդեսը, որին ներկայացվել է 103 ընկերության արտադրանք։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
- 04/13/2021 20:03 Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Գեւորգյան
- 04/13/2021 19:30 Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- 04/13/2021 18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 19:43 Փրկարարները հայտնաբերել են Թասիկ գյուղի կորած բնակչի դին
- 04/13/2021 18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները