Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2020   14:40 Դատական նիստին չէր ներկայացել Խաչատուրովի թարգմանիչը. Նիստը հետաձգվեց 02/18/2020   14:35 Լևոն Քոչարյանը չի պատրաստվում միանալ «ոչ»-ի քարոզին 02/18/2020   14:29 Հանձնաժողովները գլխավոր շտաբի հետ միասին աշխատելու պայմանավորվածություն են ձեռք բերել. Նաիրա Զոհրաբյան 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   14:17 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոց 02/18/2020   14:02 Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները 02/18/2020   13:58 Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան.Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը 02/18/2020   13:48 Կադրային փոփոխություններ կլինեն. Արտակ Դավթյան 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/18/2020   13:24 «Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան 02/18/2020   13:18 «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու հարցը ներառված է այսօրվա նիստում 02/18/2020   13:09 Լուսավոր Հայաստանը չցանկացավ ատելության թիրախ դառնալ. Արսեն Բաբայան 02/18/2020   12:58 ԱԺ ներկայացուցիչը Թոխյանի հարցում քաղաքական ենթատեքստ տեսավ ու հրաժարվեց պատասխանել 02/18/2020   12:57 Փատաբան. Դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը 02/18/2020   12:43 Ոստիկանության պետի պատասխանն ավելի խնդրահարույց է դարձնում իրավիճակը. Արման Թաթոյան 02/18/2020   12:40 Բակո Սահակյանը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Արցախում գիտատար ոլորտների զարգացման հարցը 02/18/2020   12:33 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 02/18/2020   12:25 Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել 02/18/2020   12:21 Մարտեր առանց կանոնների /Бои без правил/ 02/18/2020   12:14 Ոստիկանությունում առկա է հակասահմանադրական պրակտիկա. ՄԻՊ 02/18/2020   12:10 «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին հանվել է աճուրդի ավելի ցածր գնով 02/18/2020   12:07 «Ոչ»-ի քարոզչությունը զերծ է լինելու ատելության ուղերձից 02/18/2020   12:04 Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» NEWS.am 02/18/2020   11:52 ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ԱԺ-ում մասնակցում է փակ նիստի 02/18/2020   11:43 Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Նոր հրաժարական 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/18/2020   11:28 Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. Հայտարարություն 02/18/2020   11:23 ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել 02/18/2020   11:20 ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը 02/18/2020   11:16 Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել 02/18/2020   11:09 «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ 02/18/2020   10:58 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը 02/18/2020   10:52 Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն. «Հրապարակ» 02/18/2020   10:35 Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակություն կատարելու գործը, երկու անձի մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 02/18/2020   10:26 Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը 02/18/2020   10:21 Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում է լինելու. «Հրապարակ» 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   10:03 «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով «168 ժամ» 02/18/2020   09:58 Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ» 02/18/2020   09:52 Չկա բանակ-հասարակություն բաժանում․կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը. Փաշինյան 02/18/2020   09:49 Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ» 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/18/2020   09:35 Խորհրդարանական ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել. «Իրատես» 02/18/2020   09:33 Ինչու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին մեկուսացրել քարոզարշավից. Մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   09:31 Լարվածություն՝ առողջապահական տեսչական մարմնում. «Փաստ» 02/17/2020   23:53 Թուրքիան Ասադին մեղադրել է 20 հազար անգամ զինադադարը խախտելու մեջ 02/17/2020   23:39 Գրենլանդիան ցանկացել է ջուր վաճառել հալչող սառցադաշտերից 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   20:28 Այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու. Ալեն Սիմոնյան
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ

Քաղաքացին ձեռք է բերել բնակարան, սակայն զրկված է սեփականատիրական իրավունքից 12/18/2016   11:15  |  Քաղաքացիական իրավունք

Քաղաքացի Գոհար Աբրահամյանը փաստացի ձեռք է բերել բնակարան՝ վճարելով 26.000 ԱՄՆ դոլար: Սակայն այսօր պարզվում է, որ նա ոչ բնակարանի տերն է և ոչ էլ իր գումարի՝ բնակարանի նախկին սեփականատերը՝ Ռոզա Զաքարյանը, շարունակում է բնակվել այդ բնակարանում:

Ռոզա Զաքարյանը, մասնավորապես, տարբեր պատճառաբանություններ է բերում՝ ուղղված առուվաճառքի պայմանագրի անվավեր ճանաչելուն: Նա հայտարարում է, որ իր որդին՝ Աբրահամ Ալավերդյանը, ում ինքը լիազորել էր առուվաճառքի պայմանագիր կնքել ու ներկայացնել նոտարի հաստատմանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և պայմանագիր կնքելու պահին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը, Ռոզա Զաքարյանը սկզբում հայտարարում էր, որ լիազորագիրը տալու ժամանակ որդին՝ Աբրահամ Ալավերդյանը, իրեն ծեծի է ենթարկել, իր նկատմամբ կատարել է բռնություններ և որ իբրև թե լիազորագիրը իր կամքով չի տվել:

Այդ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որին զուգընթաց Ռոզա Զաքարյանը այդ հիմքով վիճարկել էր առուվաճառքի պայմանագիրը, սակայն հետագայում հրաժարվել էր հայցից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դ. Հարությունյանի, քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աբրահամ Ալավերդյանի ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` ծեծ, վերջինիս ճանաչել է անպարտ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Քրեական գործի շրջանակներում Ռոզա Զաքարյանը ցուցմունք էր տվել հայտնելով, որ 1973 թվականից բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց փողոցի 7 շենքի 2-րդ բնակարանում: 1974 թվականին որդեգրել է Աբրահամ Երվանդի Ալավերդյանին, ում հետ մինչ օրս բնակվում է նշված հասցեում: Աբրահամ Ալավերդյանը իր ցուցմունքով ևս հայտնել է, որ մանուկ հասակից բնակվում է մոր՝ Ռոզա Զաքարյանի, հետ:

Դատարանը նաև հաստատված է համարել, որ Աբրահամ Ալավերդյանը 2001 թվականից ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, պարբերաբար բուժվել է: Աբրահամ Ալավերդյանը տարբեր հանցագործությունների համար դատապարտված է եղել ընդհանուր 7 անգամ:
Աբրահամ Ալավերդյանը դեռևս 2001 թվականին՝ լինելով ազատազրկման դատապարտված, բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի հոգեբուժական բաժանմունքում, որտեղ հետագա դատվածությունների ժամանակ էլ պարբերաբար բուժումներ է ստացել, իսկ արդեն 2014 թվականի հունիսի 14-ից վերցվել է դիսպանսեր հաշվառման Ավանի հոգեբուժական կլինիկայում:

Ռոզա Զաքարյանը դատավարության ընթացքում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ իր նախաքննական ողջ ցուցմունքը չափազանցված է, իրականում որդին երբևէ իրեն ծեծի չի ենթարկել, հարվածներ չի հասցրել, զուտ մեկ անգամ հրել է, որդու նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չունի:
Միևնույն ժամանակ այդ դատական ակտով հաստատվել է, որ Աբրահամ Ալավերդյանը, նախնական քննության ընթացքում՝ վերագրվող արարքը՝ ծեծը, կատարելու ժամանակ՝ 08.04.2014թ., տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Ռոզա Զաքարյանը այս անգամ հիմք ընդունելով այդ դատական ակտը և համապատասխան փորձագետի եզրակացությունը՝ 2016 թ. օգոստոս ամսին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գոհար Աբրահամյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը այն պատճառաբանությամբ, որ որդին՝ Աբրահամ Ալավերդյանը, առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին չի գիտակցել իր գործողությունները և չի կարողացել դրանք ղեկավարել:

«Տարակուսանք է առաջացնում Ռոզա Զաքարյանի ներկայացված հայցի հիմքում ընկած փաստերը, քանի որ Ռոզա Զաքարյանը դեռևս 1974 թ. բնակվելով որդու հետ և իմանալով նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին, նրան տալիս է լիազորագիր, որպեսզի վաճառի իր բնակարանը, այնուհետ հայց է ներկայացնում դատարան՝ վիճարկելով այդ պայմանագիրը, այն հիմքով, որ որդին գործարք կնքելու պահին չի գիտակցել և չի ղեկավարել իր գործողությունները»,- ասաց Զ.Հայրապետյանը:

Ակնհայտ է, նշեց փաստաբանը, որ ենթադրյալ «ծեծի» փաստակազմով քրեական գործը այլ նպատակ էր հետապնդում՝ դատական ակտով հաստատված համարել հոգեկան հիվանդության առկայության փաստը՝ առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու համար: Այսինքն՝ այլ խոսքով, Ռոզա Զաքարյանը ամեն կերպ ստեղծել է ինչ-որ արհեստական նախադրյալներ կողմերի միջև կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելու համար:
Իսկ առուվաճառքի գործընթացի հետ կապված փաստերն հետևալն են՝ Գոհար Աբրահամյանը՝ ցանկանալով գնել բնակարան, հետևել է www.list.am կայքի հայտարարություններին: Նշված կայքում նկատել է Թոթովենցի 7 շենքի թիվ 22 բնակարանի 28.000 ԱՄՆ դոլարով վաճառքի հայտարարությունը, զանգահարել է նշված հայտարարությունը տեղադրած անշարժ գույքի գործակալին և միասին այցելել են նշված բնակարանը, որտեղ իրենց դիմավորել է տան սեփականատեր Ռոզա Զաքարյանը:

Գոհար Աբրահամյանը այդ կապակցությամբ նշում է հետևյալը. «Դուռը բացեց տան սեփականատեր Ռոզա Զաքարյանը, ում բարևեցինք և ներս մտանք: Նա տանը մենակ էր, ցույց տվեց բնակարանը, խորհուրդներ տվեց, թե բնակարանը գնելու դեպքում ինչ ձևափոխություններ կարելի է անել: «Տես, աղջիկ ջան, պետական վիճակ է, գազը տեղափոխել եմ պատշգամբ, խոհանոցում մահճակալ եմ տեղադրել ու սարքել եմ ննջասենյակ»,- ասաց: Ինձ նաև հետաքրքրում էր, թե բնակարանը լվացք փռելու պարան ունի՞, թե՞ ոչ, ինչին տկն Ռոզան դրական պատասխանեց և բացելով պատուհանը՝ ցույց տվեց այն: Ապա ցույց տվեց սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը, որպեսզի համոզվեմ, որ ինքն է բնակարանի սեփականատերը»:

Բնակարանը տեսնելուց հետո Գոհար Աբրահամյանը անշարժ գույքի գործակալին հայտնել է, որ բնակարանը պահանջվող գումարին համապատասխան չէ և խնդրել է սակարկել: Սակարկության արդյունքում բնակարանի գին է սահմանվել 26.000 ԱՄՆ դոլարը:
09.04.2014 թ.-ին ժ. 13:30-ի սահմաններում Գոհար Աբրահամյանը, Աբրահամ Ալավերդյանը՝ Ռոզա Զաքարյանի որդին, և Շ. Ավետիսյանը, ով հանդես է եկել որպես Ա. Ալավերդյանի եղբայր, գնացել են Կենտրոնի նոտարական գրասենյակ:

Աբրահամ Ալավերդյանը ներկայացրել է մոր՝ Ռոզա Զաքարյանի կողմից տրված լիազորագիր, որով վերջինս լիազորել էր իրեն կատարելու բնակարանի վաճառքի հետ կապված գործարքը: Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է, և Գոհար Աբրահամյանը պայմանագրային ամբողջ գումարը վճարել է:

Գոհար Աբրահամյանը պայմանագիրը կնքելուց հետո օրենքին համապատասխան ներկայացրել է այն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ իրավունքի պետական գրանցում կատարելու համար, սակայն Կադաստրը կայացրել է իրավունքի պետական գրանցումը կասեցնելու մասին որոշում, քանի որ Ռոզա Զաքարյանը պայմանագրի կնքման անմիջապես հաջորդ օրը վերացրել է իր իսկ կողմից տրված լիազորագիրը:
Այն, որ կադաստրը իրավունք չուներ այդ հիմքով իրավունքի պետական գրանցումը կասեցներ, վիճարկվել է Գոհար Աբրահամյանի ներկայացուցչի կողմից և այս պահին գործի քննությունը գտնվում է Վարչական դատարանում:

2014 թվականից մինչ օրս Գոհար Աբրահամյանը գտնվում է տարբեր դատական քաշքշուկների մեջ:

Այս պահի դրությամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բադիրյանի վարույթում է գտնվում հիշյալ քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոզա Զաքարյանի ընդդեմ Գոհար Աբրահամյանի, երրորդ անձինք՝ Աբրահամ Ալավերդյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

«Լիահույս ենք, որ այս պահին քննվող քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կգնահատի այս բոլոր հանգամանքները և կկայացնի արդարացի դատական ակտ՝ հնարավորություն ընձեռելով Գոհար Աբրահամյանին օգտվելու իր սեփականատիրական իրավունքներից»,- ասաց Զարուհի Հայրապետյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]