ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը լեգիտիմացրեց անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին. «168 ժամ» 12/15/2016 09:27 | Մամուլ
Ներկայացնում ենք «168 ժամ» թերթի առաջնորդողից մի հատված.
«Երեկ Ազգային ժողովը գրեթե դատարկ դահլիճում քննարկում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա օրենք է Հայաստանի պաշտոնական դասի, ողջ իշխանության դեմ, քանի որ օրինական ճանապարհով Հայաստանում պաշտոնյաները հարստանալ չեն կարող, մինչդեռ Հայաստանի պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը «թղթով» միլիոնատեր է, ինչն արձանագրված է նույնիսկ նրանց հայտարարագրերում։
Բայց դա միայն առաջին հայացքից տպավորություն է, որովհետև օրենքի նախագծում կա մի «փոքր կետ», որն ամբողջությամբ փոխում է այս օրենքի ինչպես՝ տրամաբանությունը, այնպես էլ՝ ընդունման դրդապատճառները։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից և հետադարձ ուժ չի ունենալու։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են։ Այս օրենքով իշխանությունն ընդամենը լեգիտիմացնում է անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին։
Ավելին՝ կես տարուց ավելի ժամանակ է հատկացնում բոլոր պաշտոնյաներին, ովքեր դեռ չեն հասցրել ուզածի չափ հարստանալ։ Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, և բոլոր այդ պաշտոնյաները՝ հարազատ կուսակցությանը լավ ծառայելու դեպքում, մինչև հունիս կարող են լրացնել իրենց կարողությունները։ Ապօրինի ճանապահով։ Այն միակ ճանապարհով, որով Հայաստանում հնարավոր է լինել պաշտոնյա և հարստանալ։
Ընդ որում, իշխանությունն այնպիսի հռետորաբանությամբ է խոսում այս երևույթի մասին, որ ցանկացած հակադարձում՝ օրենքի հետադարձ ուժ ունենալու մեխանիզմների մասին, կամ անցյալին անդրադառնալու որևէ առաջարկ ներկայացվում է՝ որպես պոպուլիզմ կամ կուլակաթափության դրսևորում։
Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։
Դա չափազանց կարևոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետև տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։
Նրանց միայն պետք է, որպեսզի որևէ մեկը չհարցնի կապիտալի ծագման մասին, ինչն էլ ապահովում է իշխանությունը՝ դա ներկայացնելով որպես «կոռուպցիայի դեմ պայքար»։ Այս օրենքը, եթե որևէ մեխանիզմով ունենար նաև հետադարձ ուժ, առնչվելու էր նաև այսօրվա Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասին, որոնք երեկ նույնիսկ ներկա չէին օրինագծի քննարկմանը։
Իշխանությունը նրանց ազատում է անցյալի մասին մտահոգվելու ծանր բեռից։ Սա նաև յուրօրինակ ընտրակաշառք է, այս անգամ՝ ոչ թե ընտրողներին, այլ բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրությունների արդյունքը որոշվի ոչ ընտրողների կողմից։ Հենց դա էլ կոչվում է իշխանության վերարտադրություն»,–գրում է թերթը։
հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 15.12.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ