ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով մեղադրող դատախազը պատշաճ չէ. օրենքի պահանջ է՝ Գլխավոր դատախազը պետք է մեղադրանքը պաշտպանի 12/15/2016 18:42 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանում, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, այսօր կայացավ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով առաջին դատական նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեղադրանքը պաշտպանում է Գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ում վերաբերյալ պաշտպանական կողմը կարծիք հայտնեց, որ նա պատշաճ մեղադրող չէ:
Այսպիսով, դատարանը պաշտպանական կողմին տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից գրություն է ստացել, որ իր լիազորությունները դրվում են դատախազ Կարեն Բիշարյանի վրա:
Այս գրությանը ծանոթանալուց հետո պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ նախ գրությունն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ Դավթի Բալայանին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գրությունը պետք է ուղարկվեր գործը նախագահող դատավորին:
Ինչ վերաբերում է գրության բովանդակությանը, պաշտպանը նշեց, որ Կարեն Բիշարյանը ներգրավվել է սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման նկատմամբ հսկողությունը բացառապես դրված է Գլխավոր դատախազի վրա, և ՀՀ գլխավոր դատախազը հաստատում է մեղադրական եզրակացությունը և նա պարտավոր է դատարան ներկայանալ և իր լիազորությունների շրջանակներում պաշտպանել մեղադրանքը:
Մասնավորապես, պաշտպանը, հղում կատարելով ՀՀ դատախազության մասին օրենքի 26-րդ հոդվածի1-ին մասին, համաձայն որի՝ մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը՝ բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը:
Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:
Ըստ պաշտպանի՝ տվյալ գրության բովանդակությունից երևում է, որ Գլխավոր դատախազը ոչ թե որպես երկրոդ մեղադրողի է ներգրավել Կարեն Բիշարյանին, այլև Գլխավոր դատախազի դատավարական լիազորությունների իրականացումը վերալիազորել է Բիշարյանին:
Պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանի ուշադրությունն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական դատավարության օրենսգրքով և որևէ այլ նորմով լիազորություն և վերալիազորում ընդհանրապես նախատեսված չէ:
Ուստիև՝ պաշտպանական կողմը գտնում է, որ Կարեն Բիշարյանը սույն գործով որպես պատշաճ մեղադրող չէ և, հետևաբար, նրան բացարկ հայտնելու հարցը կողմը չի կարող քննարկել այս պահին, երբ կներգրավվի պատշաճ մեղադրող, այն ժամանակ պաշտպանական կողմը բացարկի վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի:
Դատարանն այս ամենն ընկալեց այնպես, որ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն չունի, ինչի վերաբերյալ պաշտպան Վարդուհի Էլբակյանը կրկին պարզաբանեց, որ «երբ պատշաճ դատախազ կլինի՝ իրենք կքննարկեն բացարկի միջնորդությունը, իսկ ստեղված իրավիճակը օրենքի պահանջից դուրս է, և մեղադրողը պատշաճ չէ»:
Սակայն նիստը նախագահող դատավորը Գլխավոր դատախազի գրության ձևակերպման հետ կապված որևէ խնդիր չտեսավ և արձանագրեց, որ մեղադրողին բացարկ չի հայտնվել և մեղադրողի լիազորությունները պատշաճ են:
Դատական նիստի դահլիճի՝ մասնավորապես, դատավարության կողմերի հավասար հարթության վրա չգտնվելու մասին էլ հայտարարությամբ հանդես եկավ նախկին դատավոր, ներկայիս փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը, ով նկատեց, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ դատավարության մասնակիցները հավասար մրցակցության մեջ են, և դատարանը պարտավոր է ապահովել իրավունքի շահը, այն, որ նախագահողը գտնվում է բարձ դիրքում, հենց խոսում է այն մասին, որ նա դատարանն է, սակայն կողմի համար անընկալելի էր, թե ինչու պետք է պաշտպանական կողմը այլ հարթության վրա լինի, իսկ հարգելի մեղադրողը՝ բարձր դիրքում:
Պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը սա օրենքի խախտում համարեց և խնդրեց ընդմիջել ու դիրքի փոփոխություն կատարել, ապա շարունակել դատական նիստը, սակայն նախագահողը հայտարարեց, որ դատական նիստի դահլիճի կառուցվածքը չի փոխվելու այս պահին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ