Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Որևէ ապացույց չկա, որ Յուրի Հակոբյանը Եղիշե Խաչատրյանի սպանության ժամանակ գտնվել է դեպքի վայրում, սակայն նրան կալանքի տակ են պահում. Արմեն Նադիրյան 12/14/2016   19:09  |  Քրեական խրոնիկոն

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը շուրջ կես տարի անհիմն գտնվում է անազատության մեջ:

Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում Հակոբյանի մեղավորությունը հիմնավորող որևէ ապացույցներ ձեռք չի բերվել, հակառակը՝ գործի քննությամբ ձեռք բերված նյութերով ապացուցվել է Հակոբյանի անմեղությունը:

Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմք է հանդիսացել սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի կողմից Յուրիին ճանաչելու հանգամանքը, սակայն սպանվածի մայրը ի սկզբանե միանշանակ չի պնդել, որ որդուն ծեծի ենթարկողների մեջ եղել է նաև Յուրին՝ նա հաստատապես չի կարողացել նշել այդ փաստը:

Պաշտպանի գնահատմամբ՝ ճանաչման քննչական գործողությունը կատարվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ ուստիև այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց:

Բացի այդ, սպանվածի մայրը որպես վկա հարցաքննվելու ժամանակ հայտնել է, որ իր որդուն ծեծի ենթարկողներից իր մոտ տպավորվել է միայն մեկը, ով եղել է կարմիր վերնաշապիկով, իսկ այդ օրը Յուրի Հակոբյանը ոչ թե կարմիր, այլ մանուշակագույն վերնաշապիկով է եղել: Այդ ամենից հետո, երբ Հակոբյանը ձերբակալվել է վերջինս հստակ ներկայացրել է իր այլուրեքությունը, այն, որ դեպքի հետ որևէ կապ չի կարող ունենալ քանի որ այդ օրը երեկոյան իր ընկերոջ՝ Ռաֆայել Պետորսյանի հետ գտնվել է «Լիդո» ռեստորանային համալիրում, իսկ այնտեղ գտնվելու նպատակը եղել է իր հարսանյաց հանդեսի վերաբերյալ ադմինիստրացիայի հետ որոշակի հարցերի քննարկումը:

Պաշտպանը նաև նշեց, որ ցուցմունքում իր պաշտպանյալը հայտնել է, որ ռեստորանային համալիրում գտնվելու ժամանակ հանդիպել է դասընկերոջը՝ Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, ովքեր ևս Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալներից են և Մարիամ Գրիգորյանին:

Այս ամենից հետո Յուրի Հակոբյանի դասընկերը՝ Արտաշես Չիչոյանը խնդրել է Հակոբյանին իր ավտոմեքենայի բանալիները տալ՝ կարճ ժամանակով ինչ-որ տեղ գնալու համար, Հակոբյանն էլ չի մերժել և տվել է, որից հետո Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը և Մարիամ Գրիգորյանը լքել են ռեստորանային համալիրը:

Արմեն Նադիրյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալն այդ ամենից հետո շուրջ 30-40 րոպե մնացել է ռեստորանում իր ընկերոջ՝ Ռաֆայել Պետրոսյանի հետ, որից հետո վերջիններս «Լիդո»  ռեստորանի մոտ հանդիպել են իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գևորգ Սարգսյանին և նրա մեքենայով գնացել են «Էրեբունի» ԲԿ-ի հարևանությամբ գտնվող Վիվառո գրասենյակի մոտ:

Հակոբյանը շուրջ երկու ժամ սպասելուց հետո զանգահարել է Արարատ Նիկողոսյանին ճշտելու, թե վերջինս մեքենան ինչու չի վերադարձնում, սակայն նրան գտնելու փորձերն ապարդյուն են եղել և միայն հաջորդ օրը Յուրի Հակոբյանը լրատվամիջոցներից տեղեկացել է տեղի ունեցած սպանության մասին:

Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, որ դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ գործով անցնող մեղադրյալները դեպքի ժամանակ գտնվել են թմրանյութի ազդեցության տակ և գտնվելով կալանավայրում նրանք շարունակում են օգտագործել թմրանյութեր, ապա պաշտպան Նադիրյանը կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է տեղի ունեցել, ինչն անընդունելի է և հավելեց, որ իր պաշտպանյալը երբևիցե թմրամիջոց չի օգտագործել, ինչի վերաբերյալ առարկությամբ է հանդես եկել փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո:

Ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությամբ տրվել է, որ քննության արդյունքում թմրամիջոցի առկայություն կա, որի օգտագործման վաղեմությունը կարող է 4-6 ամիս լինել:

Փորձաքննությունը սկսել է կատարվել  2016թ. հուլիսին և ավարտվել՝ հոկտեմբերին նշում է պաշտպանն ու հավելում, որ անհասկանալի է փորձաքննության տևողության այդքան ձգձգվելը, բացի այդ չի ներկայացվել եզրակացության մեջ, թե փորձագետը կոնկրետ երբ է հետազոտել իրեն ներկայացրած մազի նմուշները ուստի հնարավոր չէ գալ եզրահանգման դեպքի օրվա դրությամբ նրա օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի կողմից ոգելից խմիչք օգտագործելուն, ապա այստեղ էլ պաշտպան Նադիրյանն ասաց, որ ապացույց չկա, որ Հակոբյանը դեպքի օրը ոգելից խմիչք է օգտագործել:

Պաշտպան Նադիրյանը տարակուսանք հայտնեց, որ իր պաշտպանյալի անմեղությունը հաստատող բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն մտադրվել է առանց բավարար ապացույցների առկայության քրեական գործն ուղարկել դատարան։

Միաժամանակ հավելեց նաև, որ պաշտպանության կողմը դեմ չէ, որ Յուրի Հակոբյանի մեղավորության կամ անմեղության հարցը որոշվի դատարանում,  սակայն անընդունելի է, որ Յուրի Հակոբյանն առանց որևէ հիմքի վեց ամիս շարունակ գտնվում է կալանքի տակ ինչի հետևանքները կարող են անդառնալի լինել վերջինիս համար։

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:13 09/12/2016  |  Քրեական խրոնիկոնԱպացույց չկա, որ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Արարատ Նիկողոսյանը թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել. Լիպարիտ Սիմոնյան
16:35 07/12/2016  |  Քրեական խրոնիկոնԵղիշե Խաչատրյանի սպանության ժամանակ մեղադրյալները թմրանյութերի ազդեցության տակ են գտնվել. Ինեսսա Պետրոսյան
18:20 01/09/2016  |  Քրեական խրոնիկոնԽաչիկ Կոսյանը որևէ առնչություն չունի Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության հետ. Վաչագան Քոսյան
15:32 19/07/2016  |  Քրեական խրոնիկոնՀայտնի լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Արտաշես Չիչոյանը մեղադրանքի շուրջ դեռ լռում է
11:41 13/07/2016  |  Քրեական խրոնիկոնԵղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Արարատ Նիկողոսյանը չի շտապում առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել
17:16 01/07/2016  |  Քրեական խրոնիկոնԵղիշե Խաչատրյանի սպանության գործով քննչական խումբ է ստեղծվել
16:41 28/06/2016  |  ԼՐԱՀՈՍՉենք կարող թույլ տալ, որ վախի ու ահաբեկման մթնոլորտի պատճառով ազնիվ մարդիկ անգամ վախենան օգնության ձեռք մեկնել տուժողին. մտավորականների բաց-նամակը
16:10 17/06/2016  |  Քրեական խրոնիկոնԵվս մեկ անձ ձերբակալվել է՝ մի խումբ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու կասկածանքով
14:20 17/06/2016  |  Քրեական խրոնիկոնՆուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ
10:22 15/06/2016  |  Քրեական խրոնիկոնԵղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]