Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Հարգանքի տուրք՝ Արմեն Երիցյանին (Լուսանկարներ) 12/14/2016   17:38  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բազմաթիվ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, որոնք ներկայումս հպարտությամբ ներկայացնում է նախարար Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը…

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի խնդիրներն ու թերությունները. երկրում արտակարգ իրավիճակների կառավարման մարմինների ստեղծման կենսական անհրաժեշտությունը:

Արտակարգ իրավիճակների վարչությունից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2010 թ. մարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը: 30 տարի ՀՀ ոստիկանության համակարգում ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները անհրաժեշտ էր ներդնել նորաստեղծ մի համակարգում, որի կարիքն այդքան զգում էր մեր երկիրը:

Հենց նույն տարի Երևանի Դավիթաշեն թաղամասում հիմնադրվում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ» քաղաքը: Նախարար Երիցյանի նպատակն էր ամբողջությամբ բարեփոխել ու մի հարկի տակ հավաքել նախարարության բոլոր ծառայությունները և ստեղծել երկրի կարիքներին ու ժամանակին համահունչ, աշխարհին համաքայլ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ կառույց: ԱԻՆ աշխատակիցների Արտակարգ քաղաքը եզակի վայր է նաև այն առումով, որ այստեղ ստեղծված են սայլակավոր հաշմանդամների աշխատանքի, ազատ տեղաշարժման ու ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նախարար Երիցյանը յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերում սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներին՝ խոցելի խավից նրանց դարձնելով գործընկեր: 2012 թ.-ից ի վեր ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի են անցել երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ: Նրանց հավատացին, հուսադրեցին և հնարավորություն ընձեռեցին… Նրանց հավատում էր նախարար Երիցյանը և հավատացած էր, որ գնահատված աշխատակիցը հնարավորության դեպքում միշտ կարող է անել ավելին:

Նախարար Երիցյանի և իր ղեկավարած թիմի ջանքերով ստեղծված մարդուն հրատապ օգնություն ցուցաբերող «911» ծառայությունն այսօր արդեն ունի մեծ հեղինակություն և վայելում է ժողովրդի վստահությունը. ՀՀ բոլոր մարզերում ստեղծված Ճգնաժամային կառավարման կենտրոններն ու «911» ծառայությունն անընդհատ զարգանում ու վերազինվում են ժամանակակից սարքավորումներով: Մեծ ոգևորությամբ էր նախարարն իրականացնում մարզային ճգնաժամային կենտրոնների ստեղծումը, յուրատեսակ ջերմությամբ մեկ առ մեկ ողջունում բոլորին՝ փրկարարին բնորոշ իր հոգատարությունը փոխանցելով գործընկերներին: Ինչպես նշում էր նախարարը՝ «Ոչ մի ահազանգ չպետք է անտեսվի, յուրաքանչյուրին պետք է լսել և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել…»: Այս մասին բոլորը գիտեն՝ կարգավար օպերատորներից մինչև հրշեջ-փրկարարներ. «Մենք պետք է քաղաքացու մատից փուշ հանենք»,-շեշտում էր նախարար Երիցյանը:

Միջազգային կառույցների հետ համագործակցություններ, բազմաթիվ հանդիպումներ, նոր նախագծեր…

Պետք է հասցնել ամենը, իրագործել՝ բաղձալին: Եվ ստացվեց: 2015 թ. սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը պատվով հաղթահարեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացան միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ: Նախարար Երիցյանը հպարտությամբ էր փաստում, որ այժմ Հայաստանը օգնություն ներմուծող երկրից դարձել է օգնություն արտահանող երկիր, պատրաստ է աջակցել բոլորին: Այդպես էր և Թուրքիայում գրանցված երկրաշարժի ժամանակ. «Փրկությունն ու օգնությունը սահմաններ չի ճանաչում». այս գաղափարով էր առաջնորդվում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նախարար Երիցյանի ղեկավարությամբ հրշեջ մասերը բարեկարգվեցին և վերազինվեցին նոր փրկարարական գույքով, 911-ի շրջանակներում ստեղծվեց Հոգեբանական ծառայություն, նոր մեկնարկ ստացավ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնը, զարգացան փրկարարական կամավորական ու պատանեկան շարժումները: 2015 թ. մարտի 18-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարներ Արմեն Երիցյանն ու Վլադիմիր Պուչկովն ազդարարեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային միակ կենտրոնի բացումը, որի նպատակն է Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցուցաբերել արձագանքման աշխատանքներին:

Պատասխանատու, պարտավորեցնող, վտանգներով լի, բայց միևնույն ժամանակ հպարտություն պարգևող աշխատանք է փրկարարի ծառայությունը: Ամեն անգամ, երբ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի էր ունենում առաջին սպայական կոչման՝ փրկարար ծառայության լեյտենանտի շնորհման հանդիսավոր արարողություն, նախարար Երիցյանը հաջող ծառայություն էր մաղթում սպաներին, նշում, որ այսուհետ ուսադիրներն առավել պարտավորեցնող են և շեշտում. «Ձեր առջև բազում խնդիրներ են եղել և կան: Ես այսօր հպարտ եմ՝ տեսնելով ու գնահատելով ձեր աշխատանքը, բայց դեռ շատ անելիքներ ունենք: Համոզված եմ, որ միասին ցանկացած խնդրի լուծում կգտնենք…»:

Նախարար Երիցյանին հաջողվեց մի քանի տարիների ընթացքում ամրապնդել Արտակարգ իրավիճակների համակարգի հիմքերը, հաստատուն և վստահելի կառույց ստեղծել, յուրատեսակ նրբանկատությամբ ընտրել և կազմավորել այնպիսի թիմ, որին կվստահի հասարակությունը:

Այդ ամենով, նախարար Երիցյանը ժամանակ էր գտնում զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, 13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի, ժողովածուների և 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ: Իր գիտական փորձը նախարար Երիցյանը փոխանցում էր երիտասարդ սերնդին՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում: Նախարարն իր մեծ ներդրումն ունեցավ նաև 2015թ.-ին Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման գործում և հանդիսանում է համալսարանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հարցազրույցներից մեկում նախարարը նշել էր. «Երբ նշանակվեցի նախարար, ամեն ինչ նոր էր ինձ համար: Մտածում էի` կկարողանամ արդյո՞ք աշխատել նոր միջավայրում: Նախարարության աշխատակիցների մեծ մասին չէի ճանաչում, տեղյակ չէի իմ գործառույթներին: Հավատացեք, գիշերները նստում էի ու ուսանողի պես սովորում, որպեսզի առավոտյան կարողանայի առանձին խորհրդակցություններ անցկանցել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, Փրկարար ծառայության, հրդեհային ծառայության, տեխնիկական անվտանգության, ռեզերվների գործակալության աշխատակիցների հետ: Ոլորտն այնքան մեծ ու բազմազան է, որ ինձ համար սկզբնական շրջանում հեշտ չէր…»: Բայց դա ընդամենը սկիզբն էր, իսկ հետո…

Իսկ հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Այսօր կրկին Արտակարգ քաղաքում ամեն ինչ նույնն է: Ծառայողական մեքենաներից մարդիկ լուռ շտապում են աշխատանքի: Բոլորը գիտեն՝

«Մեզ պետք է վստահեն, փրկարարին՝ հավատան…»,-ասում էր նախարար Արմեն Երիցյանը:

 



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:47 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿյանքից հեռացել է անվանի պետական գործիչը
16:04 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Արմեն Երիցյանի մահվան կառավարական հանձնաժողովի նիստը
14:05 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
11:45 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
10:49 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
20:26 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը. ՀՀ Նախագահ
19:29 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
18:22 13/12/2016  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
20:36 24/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴավիթ Լոքյանը՝ ՏԿԶ նախարար, Արմեն Երիցյանը՝ ԱԻ նախարար
09:43 12/01/2016  |  ՄամուլԻնչու՞ են լարվել են նախարար Արմեն Երիցյանի ու մարզպետների հարաբերությունները. «Չորրորդ Իշխանություն»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]