Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

«Ես չգիտեմ ինչո՞ւ են ինձ հրավիրել ԱԱԾ-ի վարչություն կամ ինչո՞ւ է արգելափակվել իմ ֆեյսբուքյան պրոֆիլը, և ընդհանրապես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում». Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ. 168.am 12/13/2016   17:05  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ երեկ  երգիչ, երգահան Վահան Արծրունուն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ստանալու մի քանի հարցերի պատասխաններ:  Ազգային անվտանգության ծառայությանը հետաքրքրել է՝ ի՞նչ կապեր ունի վերջինս «Հիմնադիր խորհրդարանի» հետ, եղե՞լ է նա արդյոք Խորենացի փողոցում, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ապրում:

Երգիչն Արցախում տեղի ունեցած՝ մտավորականության և նախագահի հանդիպման մասին պատմող կայքի հղման տակ, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը, սակայն, 168.am-ի հետ զրույցում պարզվեց՝ անհասանելի է, այլ կերպ ասած՝ Վահան Արծրունին փաստում է՝ ֆեյսբուքյան իր պրոֆիլն արգելափակված է:

Երգչի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է եղել. «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին Անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ…  Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համարորւթյուն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:

168.am-ը  կապ հաստատեց Վահան Արծրունու հետ՝ փորձելով ճշտել Ազգային անվտանգության ծառայությունում նրա հրավերի, ինչպես նաև՝  դրա մանրամասների մասին:

 – Պարոն Արծրունի, ի՞նչ նպատակով էր կազմակերպված այդ հանդիպումը:

– Դա հանդիպման հեռախոսային հրավեր էր. երբ Ազգային անվտանգությունն է քեզ հրավիրում, չես կարող հրաժարվել: Հետո ինձ էլ շատ հետաքրքիր էր, թե ի՞նչ թեմայով են ինձ այնտեղ հրավիրում և, այսպիսով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի ԱԱԾ-ի վարչությունում տեղի ունեցավ այդ հանդիպումը: Այդ կապակցությամբ իմ առաջին արձագանքը եղավ ֆեյսբուքյան էջիս, որով արձագանքեցի և զուգահեռներ տարա այս օրերին Արցախում մտավորականների ու նախագահի  հանդիպման և այս իրավիճակի միջև, որը, սակայն,  ընդհանուր լրահոսում չի երևում, այսինքն՝ իմ պրոֆիլն արգելափակված է: Եթե հիմա փորձեք բացել իմ ֆեյսբուքյան էջը,  դրա վերաբերյալ ոչինչ չեք տեսնի:

– Ինչո՞ւ են արգելափակել Ձեր էջը, ի՞նչ եք կարծում:

– Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այսքանով կարող եմ նաև փաստել, որ խախտվել է խոսքի ազատության իմ իրավունքը: Ես առհասարակ չգիտեմ ինչո՞ւ են ինձ հրավիրել ԱԱԾ վարչություն, կամ ինչո՞ւ է արգելափակվել իմ ֆեյսբուքյան  պրոֆիլը, և ընդհանրապես չեմ հասկանում՝  ի՞նչ է կատարվում:

– Ի՞նչ էին Ձեզանից փորձում ճշտել այդ հանդիպումով, պարոն Արծրունի:

– Հարցնում էին՝ ի՞նչ կապեր ունեմ ես «Հիմնադիր խորհրդարանի» հետ, եղե՞լ եմ ես արդյոք Խորենացի փողոցում, և ի՞նչ եկամուտներով եմ ապրում ես, այսինքն՝ ո՞վ եմ ես իմ մասնագիտությամբ:

– Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը:

– Ես դեռևս անհասկանալի իրավիճակում եմ և հենց այսօր պետք է հանդիպեմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որպեսզի նա լիակատար ձևով  պատասխանի՝ արդյո՞ք նման հրավերով չի խախտվել Սահմանադրությունը, և արդյո՞ք ես կարող եմ այս հարցերի շարադրանքն ընդունել և ընկալել՝ որպես քաղաքական ճնշում և սպառնալիք: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ինձ գրավոր պատասխան ներկայացնի այս երկու  հարցեր առնչությամբ, որից հետո ես արդեն կտարածեմ իմ մեկնաբանությունները:

– Դուք ինքներդ այս պահին ի՞նչ եք կարծում՝ այդ հրավերով խախտվե՞լ է Ձեր քաղաքացիական իրավունքը:

– Ես, ճիշտն ասած, առաջին հարցը որ տվեցի ինձ հետ հանդիպած գործակալին, հետևյալն էր՝  արդյո՞ք մենք այս հանդիպումով չենք խախտում մեր երկրի Սահմանադրությունը:

– Ի՞նչ պատասխանեցին Ձեզ:

– Ասացին՝ մենք Ձեզ ընդամենը զրույցի ենք հրավիրել, որին ես պատասխանեցի՝ եթե  մենք հանդիպեինք սրճարանում, դա կլիներ զրույց, բայց Դուք ինձ հրավիրել եք պետական կառույցից ներս՝ ԱԱԾ-ի Ձեր կաբինետ, իսկ ես, որքանով հիշում եմ, Սահմանադրությամբ  նախատեսվում  է, որ նման հաստատություններում պաշտոնական հանդիպումը կարող է կայանալ միայն ծանուցագրով: Գիտե՞ք, եթե  հիմա դուք ինձ խնդրեք մեջբերել այդ գործակալի ազգանունը, որի հետ եղավ մեր հանդիպումը, ես նույնիսկ չեմ էլ հիշի, որովհետև ո´չ այցեքարտ ստացա,  ո´չ էլ հիշում եմ, թե ո՞ւմ հետ եմ մոտավորապես կես ժամ զրուցել ես:

– Պարոն Արծրունի, ասացիք, որ Ձեր ֆեսյբուքյան պատին հայտարարություն էիք տարածել, որտեղ զուգահեռներ էիք տարել Արցախում այս օրերին անցկացվող հանդիպումների և Ձեր՝ ԱԱԾ վարչություն հրավիրվելու մեջ: Այստեղ Դուք զուգահեռնե՞ր եք տեսնում:

– Իհարկե տեսնում եմ, հետաքրքիր երկու հանդիպում է տեղի ունեցել՝ իշխանության կողմից  լեգիտիմացված մտավորականների՝ Արցախում երկրի ղեկավարի հետ հանդիպումը, և միևնույն  ժամանակահատվածում՝  իմ հրավերը՝ Ազգային անվտանգության ծառայություն: Հիմա  ո՞նց կարելի է զուգահեռներ չտեսնել  ու չհասկանալ, որ, կոպիտ ասած,  գլխիդ սարքվում է…

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 01/12/2015  |  Մամուլ«Հիմնադիր խորհրդարան»-ը չի ասում, թե դեկտեմբերի 1-ին և հետո կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ հանկարծակիի բերելու համար. «Իրատես de facto»
17:52 15/07/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանը «Հիմնադիր խորհրդարան»-ին դարձյալ ուղարկում է Էրեբունի
11:28 04/06/2015  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել մասնակցել համաժողովին. Հիմնադիր խորհրդարան
11:30 04/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԺիրայր Սեֆիլյանն ու մյուսներն առաջիկա ժամերին ազատ կարձակվեն
17:12 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱկցիայի մասնակիցներից որևէ մեկը բերման չի ենթարկվել
08:08 22/04/2015  |  ՄամուլՔրեական տարրերի կարծիքով՝ «Հիմնադիր խորհրդարանի»՝ կալանավորված անդամների պատճառով համաներում չի հայտարարվում. «Ժողովուրդ»
11:38 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀիմնադիր խորհրդարանի ահազանգը չի համպատասխանում իրականությանը. Փոխնախարարը՝ ՔԿՀ-ների գերբեռնվածության մասին
13:02 07/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀիմնադիր խորհրդարանի՝ Գյումրու համակարգողի տնից նռնակ է հայտնաբերվել
08:32 01/04/2015  |  ՄամուլՈ՞ր ուժերը կկանգնեն Ժիրայր Սեֆիլյանի կողքին. «Հրապարակ»
10:58 29/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել

Արխիվ

[]