Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   13:15 Փաշինյանն ինքն իրեն Վազգեն Սարգսյանի հետ է համեմատում, ինչը շատ վտանգավոր է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   13:10 Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 02/25/2020   12:54 Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում 02/25/2020   12:51 Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ. վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվարի տնտեսական ցուցանիշները 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/25/2020   12:45 ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին 02/25/2020   12:32 «Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները 02/25/2020   12:25 Բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին 02/25/2020   12:19 «Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը 02/25/2020   12:18 Հայտնի է՝ քանի մարդ է հոսպիտալացվել ՀՀ սահմանային հսկիչ կետերից 02/25/2020   12:09 Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նախատեսվում է ընդգրկել երկու իրավաբան-գիտնականի 02/25/2020   12:03 Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան. Նրանց վիճակը կայուն ծանր է 02/25/2020   11:58 «Ոչ»-ի շտաբին աջակցելու կարիք չկա, քանի որ «ոչ» քարոզչություն երկրում չկա. Էդմոն Մարուքյան 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   11:38 Դատական համակարգում անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում, բայց փոքրամասնությունը թունավորում է դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյան 02/25/2020   11:30 Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա. Չալաբյան 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/25/2020   11:08 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության 02/25/2020   11:00 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել 02/25/2020   10:58 Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը 02/25/2020   10:39 ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ 02/25/2020   10:34 Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար եւ օրինական դատավարական գործընթաց. ՀՀԿ 02/25/2020   10:30 Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ» 02/25/2020   10:24 Նիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին 02/25/2020   10:12 Լրջանալու պահը. «168 ժամ» 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/25/2020   10:00 Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 02/25/2020   09:59 Իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը. «Իրատես» 02/25/2020   09:56 Իրանցի զբոսաշրջիկների որքան պակաս կունենանք. առջեւում Նովրուզն է. «Ժողովուրդ» 02/25/2020   09:48 Պարգեւավճար՝ ԱԺ չգալու համար. իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ. «Իրատես» 02/25/2020   09:43 Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» 02/25/2020   09:38 Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են. «Հրապարակ» 02/25/2020   09:37 Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն 02/25/2020   09:34 Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. անունը հայտնի է. «Հրապարակ» 02/25/2020   09:28 Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան . «Իրատես» 02/25/2020   09:27 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/25/2020   09:23 Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ» 02/25/2020   09:20 Ովքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» 02/25/2020   09:12 Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում. Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» 02/24/2020   23:52 «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժումը դիմել է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին` առաջարկելով ուսումնասիրել 2015թ. հանրաքվեն 02/24/2020   23:21 Ատենակալների դատարանը Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել սեռական բռնության մեջ 02/24/2020   22:43 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին 02/24/2020   22:36 Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   21:46 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   20:57 Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   16:25 Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը. զբոսաշրջիկների թվի կրճատման ռիսկ կա

Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը. Աղվան Հովսեփյան 12/07/2016   19:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս:

Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, որին հաջորդեց քննարկումը։  Ուումնասիրության արդյունքների համառոտագիրը կցվում է։

Քննարկման արդյունքներով՝ ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու,  քրեական գործի առանձնահատկությունները, տուժողի կրկնազոհացման վտանգը հաշվի առնելով քննության ճիշտ մեթոդիկա ընտրելու համար ՀՀ ՔԿ Աղվան Հովսեփյանը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանին և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության քննության ՀԿԳ քննիչ Հրաչիկ Պողոսյանին պարգևատրեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով։

Տեղեկություն՝
ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի վերաբերյալ

 ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։ 

Սպանություն

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։

Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1-ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում):

Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով:

16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն:

Նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել: Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ):

16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

 Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:

 Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 

 2015թ.-ին ընտանիքի անդամի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 7 քրեական գործ: Այդ քրեական գործերից 6-ն ուղարկվել են դատարան, իսկ 1-ը՝ կասեցվել՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշված դեպքերից 5-ը կատարվել են մարզերում՝ 2-ական Կոտայքի և Արմավիրի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզում, իսկ 2-ը Երևան քաղաքում՝ Շենգավիթ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջաններում:

Ուսումնասիրվող գործերով 7 մեղադրյալներից 5-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 1-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, իսկ 1-ը՝ ուսանող:

7 մեղադրյալներից ոչ ոք աշխատանք չի ունեցել, նրանցից 6-ը՝ արական, իսկ 1-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

Քրեական գործերից 2-ով տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 1-ական դեպքով՝ քույրը, եղբայրը, անչափահաս որդին, հորեղբայրը, հայրը:

Հանցագործությունների շարժառիթը

Նշված քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված հանցագործության շարժառիթը, նպաստող հանգամանքները։

Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտանիքի անդամների կողմից կատարված  վերը նշված ծանր հանցագործությունների շարժառիթները եղել են տարբեր՝ ամուսնական անհավատարմություն, անբարյացկամ փոխհարաբերություններ և դրանցով պայմանավորված ամուսնալուծությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրներ, նյութական շահ, սոցիալական ծանր պայմաններ։ 7 դեպքում նշված արարքները կատարվել են անմեղսունակության, սահմանափակ մեղսունակության վիճակում կամ հոգեկան խանգարման ազդեցության հետևանքով և մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Խնդրահարույց հարցեր, առաջարկություններ

-  Որպես ընտանեկան բռնությունների կանխարգելիչ միջոց՝ իրավական ակտով պետք է հստակեցվի հոգեկան հիվանդություն ունեցող և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող անձանց նկատմամբ վերահսկողությունն ու բուժումը, ինչպես նաև՝ այդ բուժումից հրաժարվելու կամ անհրաժեշտ բժշկական միջամտություններից խուսափելու կամ չիրականացնելու դեպքում հնարավոր իրավական հետևանքները:

-  Ընտանեկան ծանր վնասվածքների 7 դեպքերից 3-ը կատարվել են ալկոհոլ օգտագործած անձանց կողմից։ Այդ գործերով մեղադրյալները նախկինում նույնպես դրսևորել են ալկոհոլի չարաշահման ազդեցության տակ իրավախախտ և հակասոցիալական վարքագիծ, ինչից ելնելով՝ նախականխիչ գործողությունների արդյունգում միգուցե հնարավոր լիներ այդ հետևանքներից խուսափել: ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք. մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Առաջարկվում է օրենքով նախատեսել ազատությունից զրկում՝ .... գինեմոլ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով», և  ամրագրել այդ հասարակական վտանգը կանխելուն ուղղված՝ ալկոհոլ օգտագործած անձանց ազատությունից զրկելու դեպքերն ու կարգը:

-  Ընտանեկան ծանր վնասվածքի դեպքերով, մասնավորապես այն դեպքում, երբ տուժողն ու ենթադրյալ հանցագործը բնակվում են նույն հասցեով, այդ հանգամանքը ոչ միայն կարող է հանգեցնել տուժողի կամ վկաների վրա ազդեցություն ունենալուն և, հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա, այլ նաև անհամեմատ ավելացնում է կրկնազոհացման հավանականությունը: Վերը նշված հանգամանքը պետք է նույնպես դառնա խափանման միջոցի տեսակը որոշելու ընթացքում քննարկվող հարցերից մեկը: Խափանման միջոց ընտրելու հարցում կարևորվում է խափանման միջոցի իրատեսականությունն ու ժամանակավրեպ չլինելը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթադրյալ հանցագործի փախուստի և/կամ այլ անձանց վրա ազդելու հավանականությանը:

-  Ուսումնասիրված 23 քրեական գործից առնվազն 7-ով առկա է եղել կրկնազոհացման ռիսկայնություն։ Հատկապես ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության դեպքում ենթադրյալ հանցագործի և տուժողի համատեղ բնակության պայմաններում անհամեմատ մեծ է վեճերի, բռնությունների կամ անհանդուրժողականության այլ դրսևորումների կրկնման վտանգը, ինչից ելնելով՝ վարույթ իրականացնող մարմինն անհապաղ պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ, եթե կալանավորումը խափանման միջոց չի ընտրվել:

-  Ծանր հանցագործություններ արձանագրված ընտանիքներում նախկինում ևս եղել են վեճեր, մասնավորապես՝ տուժողների և մեղադրյալների միջև. տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հետագայում հրաժարվել բողոքից և մասնավոր գանգատի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչպես նաև՝ քրեական հետապնդում չիրականացնելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ: Ուսումնասիրությունները վկայում են, որ ընտանեկան բռնության դեպքերով նյութերը մերժելով կամ քրեական գործի վարույթը կարճելով՝ հնարավոր չէ կանխարգելել ընտանեկան բռնությունը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել և կիրառել այնպիսի արդյունավետ կանխարգելիչ միջոցներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, օրինակ՝ պաշտոնեական նախազգուշացում, պաշտպանական որոշում և այլն: Ինչպես նաև այսօրինակ քրեական գործերով, եթե նախկինում տուժողների և մեղադրյալների միջև ևս  ծագել են վեճեր, և տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, քննարկել Կոմիտեի նախագահի՝ 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի կիրառման անհրաժեշտությունը:

-  Ընտանեկան բռնության դեպքերով անհրաժեշտ է ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց մերձավորների նկատմամբ դրսևորել հատուկ վերաբերմունք և նրանց մասնակցությամբ քննությունն իրականացնել այնպիսի չափանիշներով, որոնք պայմանավորված են խոցելի այս խմբի ներկայացուցիչների տարիքային, հոգեբանական և սեռային առանձնահատկություններով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ 23 քրեական գործերից որևէ մեկով տուժողը կամ նրա ընտանիքի անդամը սոցիալական աջակցություն չեն ստացել, թեև առանձին գործերով նման անհրաժեշտություն եղել է:

Հաշվի առնելով այսօրինակ հանցագործությւոնների առանձնահատկությունը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է՝ յուրաքանչյուր դեպքով միջնորդագրեր ուղարկել իրավասու մյուս պետական մարմիններ՝ նախականխիչ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, ինչպես նաև՝ սերտ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ նվազագույնի հասցնելու կրկնազոհացման վտանգը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 07/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս. Ա.Հովսեփյան
19:37 05/12/2016  |  Քրեական խրոնիկոնԿինը հրաժարվել է բողոքել իրեն ծեծող ամուսնու դեմ, սակայն ՔԿ-ն մեղադրանքից չի հրաժարվել
16:39 01/12/2016  |  Քրեական խրոնիկոնԿնոջը ծեծել է հենց քաղաքապետարանի շենքում. գործը դատարանում է
14:58 28/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ը դատապարտում է կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում
13:03 19/10/2016  |  Քրեական խրոնիկոնԴստերը ծեծի է ենթարկել առանց թույլտվության հյուր գնալու համար. գցել է գետնին, ոտքով պարանոցին սեղմել
15:43 12/10/2016  |  Քրեական խրոնիկոնՈստիկաններին փորձել է վնասել բենզասղոցով և հանդարտվել է միայն, երբ նախազգուշական կրակոց է լսել
15:26 30/09/2016  |  Քրեական խրոնիկոն14 սպանություն՝ ընտանիքի ներսում, զոհերից երկուսը երեխաներ են
12:30 22/09/2016  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդ կինը փորձել է ինքնասպան լինել՝ ընտանեկան վեճերի պատճառով
17:42 09/09/2016  |  Քրեական խրոնիկոնՄետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին
18:02 08/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մշակվում է ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր

Արխիվ

[]