Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը. Աղվան Հովսեփյան 12/07/2016   19:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս:

Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, որին հաջորդեց քննարկումը։  Ուումնասիրության արդյունքների համառոտագիրը կցվում է։

Քննարկման արդյունքներով՝ ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու,  քրեական գործի առանձնահատկությունները, տուժողի կրկնազոհացման վտանգը հաշվի առնելով քննության ճիշտ մեթոդիկա ընտրելու համար ՀՀ ՔԿ Աղվան Հովսեփյանը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանին և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության քննության ՀԿԳ քննիչ Հրաչիկ Պողոսյանին պարգևատրեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով։

Տեղեկություն՝
ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի վերաբերյալ

 ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։ 

Սպանություն

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։

Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1-ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում):

Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով:

16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն:

Նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել: Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ):

16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

 Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:

 Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 

 2015թ.-ին ընտանիքի անդամի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 7 քրեական գործ: Այդ քրեական գործերից 6-ն ուղարկվել են դատարան, իսկ 1-ը՝ կասեցվել՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշված դեպքերից 5-ը կատարվել են մարզերում՝ 2-ական Կոտայքի և Արմավիրի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզում, իսկ 2-ը Երևան քաղաքում՝ Շենգավիթ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջաններում:

Ուսումնասիրվող գործերով 7 մեղադրյալներից 5-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 1-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, իսկ 1-ը՝ ուսանող:

7 մեղադրյալներից ոչ ոք աշխատանք չի ունեցել, նրանցից 6-ը՝ արական, իսկ 1-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

Քրեական գործերից 2-ով տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 1-ական դեպքով՝ քույրը, եղբայրը, անչափահաս որդին, հորեղբայրը, հայրը:

Հանցագործությունների շարժառիթը

Նշված քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված հանցագործության շարժառիթը, նպաստող հանգամանքները։

Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտանիքի անդամների կողմից կատարված  վերը նշված ծանր հանցագործությունների շարժառիթները եղել են տարբեր՝ ամուսնական անհավատարմություն, անբարյացկամ փոխհարաբերություններ և դրանցով պայմանավորված ամուսնալուծությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրներ, նյութական շահ, սոցիալական ծանր պայմաններ։ 7 դեպքում նշված արարքները կատարվել են անմեղսունակության, սահմանափակ մեղսունակության վիճակում կամ հոգեկան խանգարման ազդեցության հետևանքով և մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Խնդրահարույց հարցեր, առաջարկություններ

-  Որպես ընտանեկան բռնությունների կանխարգելիչ միջոց՝ իրավական ակտով պետք է հստակեցվի հոգեկան հիվանդություն ունեցող և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող անձանց նկատմամբ վերահսկողությունն ու բուժումը, ինչպես նաև՝ այդ բուժումից հրաժարվելու կամ անհրաժեշտ բժշկական միջամտություններից խուսափելու կամ չիրականացնելու դեպքում հնարավոր իրավական հետևանքները:

-  Ընտանեկան ծանր վնասվածքների 7 դեպքերից 3-ը կատարվել են ալկոհոլ օգտագործած անձանց կողմից։ Այդ գործերով մեղադրյալները նախկինում նույնպես դրսևորել են ալկոհոլի չարաշահման ազդեցության տակ իրավախախտ և հակասոցիալական վարքագիծ, ինչից ելնելով՝ նախականխիչ գործողությունների արդյունգում միգուցե հնարավոր լիներ այդ հետևանքներից խուսափել: ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք. մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Առաջարկվում է օրենքով նախատեսել ազատությունից զրկում՝ .... գինեմոլ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով», և  ամրագրել այդ հասարակական վտանգը կանխելուն ուղղված՝ ալկոհոլ օգտագործած անձանց ազատությունից զրկելու դեպքերն ու կարգը:

-  Ընտանեկան ծանր վնասվածքի դեպքերով, մասնավորապես այն դեպքում, երբ տուժողն ու ենթադրյալ հանցագործը բնակվում են նույն հասցեով, այդ հանգամանքը ոչ միայն կարող է հանգեցնել տուժողի կամ վկաների վրա ազդեցություն ունենալուն և, հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա, այլ նաև անհամեմատ ավելացնում է կրկնազոհացման հավանականությունը: Վերը նշված հանգամանքը պետք է նույնպես դառնա խափանման միջոցի տեսակը որոշելու ընթացքում քննարկվող հարցերից մեկը: Խափանման միջոց ընտրելու հարցում կարևորվում է խափանման միջոցի իրատեսականությունն ու ժամանակավրեպ չլինելը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթադրյալ հանցագործի փախուստի և/կամ այլ անձանց վրա ազդելու հավանականությանը:

-  Ուսումնասիրված 23 քրեական գործից առնվազն 7-ով առկա է եղել կրկնազոհացման ռիսկայնություն։ Հատկապես ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության դեպքում ենթադրյալ հանցագործի և տուժողի համատեղ բնակության պայմաններում անհամեմատ մեծ է վեճերի, բռնությունների կամ անհանդուրժողականության այլ դրսևորումների կրկնման վտանգը, ինչից ելնելով՝ վարույթ իրականացնող մարմինն անհապաղ պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ, եթե կալանավորումը խափանման միջոց չի ընտրվել:

-  Ծանր հանցագործություններ արձանագրված ընտանիքներում նախկինում ևս եղել են վեճեր, մասնավորապես՝ տուժողների և մեղադրյալների միջև. տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հետագայում հրաժարվել բողոքից և մասնավոր գանգատի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչպես նաև՝ քրեական հետապնդում չիրականացնելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ: Ուսումնասիրությունները վկայում են, որ ընտանեկան բռնության դեպքերով նյութերը մերժելով կամ քրեական գործի վարույթը կարճելով՝ հնարավոր չէ կանխարգելել ընտանեկան բռնությունը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել և կիրառել այնպիսի արդյունավետ կանխարգելիչ միջոցներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, օրինակ՝ պաշտոնեական նախազգուշացում, պաշտպանական որոշում և այլն: Ինչպես նաև այսօրինակ քրեական գործերով, եթե նախկինում տուժողների և մեղադրյալների միջև ևս  ծագել են վեճեր, և տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, քննարկել Կոմիտեի նախագահի՝ 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի կիրառման անհրաժեշտությունը:

-  Ընտանեկան բռնության դեպքերով անհրաժեշտ է ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց մերձավորների նկատմամբ դրսևորել հատուկ վերաբերմունք և նրանց մասնակցությամբ քննությունն իրականացնել այնպիսի չափանիշներով, որոնք պայմանավորված են խոցելի այս խմբի ներկայացուցիչների տարիքային, հոգեբանական և սեռային առանձնահատկություններով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ 23 քրեական գործերից որևէ մեկով տուժողը կամ նրա ընտանիքի անդամը սոցիալական աջակցություն չեն ստացել, թեև առանձին գործերով նման անհրաժեշտություն եղել է:

Հաշվի առնելով այսօրինակ հանցագործությւոնների առանձնահատկությունը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է՝ յուրաքանչյուր դեպքով միջնորդագրեր ուղարկել իրավասու մյուս պետական մարմիններ՝ նախականխիչ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, ինչպես նաև՝ սերտ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ նվազագույնի հասցնելու կրկնազոհացման վտանգը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 07/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս. Ա.Հովսեփյան
19:37 05/12/2016  |  Քրեական խրոնիկոնԿինը հրաժարվել է բողոքել իրեն ծեծող ամուսնու դեմ, սակայն ՔԿ-ն մեղադրանքից չի հրաժարվել
16:39 01/12/2016  |  Քրեական խրոնիկոնԿնոջը ծեծել է հենց քաղաքապետարանի շենքում. գործը դատարանում է
14:58 28/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ը դատապարտում է կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում
13:03 19/10/2016  |  Քրեական խրոնիկոնԴստերը ծեծի է ենթարկել առանց թույլտվության հյուր գնալու համար. գցել է գետնին, ոտքով պարանոցին սեղմել
15:43 12/10/2016  |  Քրեական խրոնիկոնՈստիկաններին փորձել է վնասել բենզասղոցով և հանդարտվել է միայն, երբ նախազգուշական կրակոց է լսել
15:26 30/09/2016  |  Քրեական խրոնիկոն14 սպանություն՝ ընտանիքի ներսում, զոհերից երկուսը երեխաներ են
12:30 22/09/2016  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդ կինը փորձել է ինքնասպան լինել՝ ընտանեկան վեճերի պատճառով
17:42 09/09/2016  |  Քրեական խրոնիկոնՄետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին
18:02 08/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մշակվում է ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր

Արխիվ

[]