Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Դատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ 11/26/2016   13:10  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Սարդարյանի նախագահությամբ, Համլետ Ղազարյանին անպարտ է ճանաչել ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության փորձ, առաջադրված մեղադրանքում՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

Համլետ Ղազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն, առաջադրված մեղադրանքում ` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

Համլետ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել նաև ամբաստանյալ Սևակ Մուսայելյանի նկատմամբ: Նա ճանաչվել է անպարտ ու արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, առաջադրված մեղադրանքում` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Սևակ Մուսայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Տուժողի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանի քաղաքացիական հայցը Համլետ Ղազարյանից և Սևակ Մուսայելյանից որպես հանցագործությամբ պատճառված վնաս հօգուտ Հայաստանի Հանրապետության 616.380 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, թողնվել է առանց քննության:

Դատարանը՝ ուսումնասիրելով դատաքննության ընթացքում հրապարակված ապացույցները և լսելով կողմերի ներկայացրած փաստարկները, եկել է այն եզրահանգման, որ սույն գործով ամբաստանյալ Համլետ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ նրան մեղսագրվող գործողություններում բացակայում է խարդախության հանցակազմի թե՛սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ կողմերը:

Դատարանը գտել է, որ Համլետ Ղազարյանի մեղսագրվող արարքներում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ գործի քննության ընթացքում չապացուցվեց, որ Համլետ Ղազարյանը իր կողմից կազմված և ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայություն ներկայացրած դրամական բավարարման տեղեկագրում աշխատավարձից բացի 2014 թվականի հոկտեմբեր ամսում հաշվարկելով և փորձելով ստանալ, իսկ նույն թվականի նոյեմբեր ամսում հաշվարկելով և ստանալով՝ հատուկ տարածքում ծառայություն իրականացնելու համար 59.222 ՀՀ դրամի չափով հավելավճարներ, դա կատարել է ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ: Այսինքն՝ մեղադրանքի կողմը չի ապացուցել, որ Համլետ Ղազարյանը իր սուբյեկտիվ ընկալմամբ մտածել է, որ իրեն Հավելավճարներ չեն հասնում, և իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցելով, ինքը ապօրինի տիրանում է ուրիշի, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության գույքին, հակառակը՝ սույն գործի քննության փուլում դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցելիս համոզված է եղել, որ իրեն այդ Հավելավճարները հասնում են:

Դատարանը գտել է, որ Համլետ Ղազարյանի մեղսագրվող արարքներում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ գործի քննության ընթացքում չի ապացուցվել, որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցել է խաբեության եղանակով:

Ըստ դատարանի եզրահանգման, ապացույցների բավարար համակցությամբ Համլետ Ղազարյանին վերագրվող երկու արարքներում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ եթե Համլետ Ղազարյանը նույնիսկ իրավունք չի ունեցել իր աշխատավարձին հաշվակցելու Հավելավճարներ, ապա դա անելիս նա գործել է՝ գտնվելով բարեխիղճ մոլորության մեջ:

Ապացույցների բավարար համակցությամբ դատարանը եզրահանգել է նաև, որ Համլետ Ղազարյանին մեղսագրվող երկու արարքներում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը՝ խաբեության եղանակով կատարելը, նույնպես բացակայում է, քանի որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ է հաշվակցել բացահայտորեն, հրապարակային, այդ հարցի շուրջ քննարկումներ ծավալելով և բանավեճերի մեջ մտնելով զորամասի հրամանատարի, դիվիզիայի ֆինանսական բաժնի պետի, հաշվապահի, համալրման բաժանմունքի պետի և այլոց հետ, նրանց բացատրելով իր փաստարկների իսկությունը: Ինչ վերաբերվում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման մյուս տեսակին՝ վստահությունը չարաշահելու եղանակին, ապա այն նույնպես բացակայում է Համլետ Ղազարյանի արարքներում, բացի այդ նրան մեղադրանք է առաջադրված խաբեության եղանակով ուրիշի գույքին տիրանալու, տիրանալու փորձ կատարելու համար և գործը քննվում է առաջադրված մեղադրանքի սահմաններում:

Դատարանը գտել է նաև, որ դատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ, այդ հարաբերությունների վերաբերյալ վեճը ենթակա է քննման քաղաքացիական գործեր քննող դատարանների կողմից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի հիման վրա: Ավելին՝ քրեական գործեր քննող դատարանը իրավունք չունի վերոգրյալ քաղաքացիական վեճը լուծել, կամ հաստատված համարել այնպիսի հանգամանքներ, որոնք կկանխորոշեն հետագայում քաղաքացիական դատավարության շրջանակներում նույն վեճի հանգուցալուծումը, քանի որ այդ դեպքում դատարանը դուրս կգա օրենքով կարգավորված իր լիազորությունների շրջանակից և չի հանդիսանա «Օրենքի հիման վրա ստեղծված» դատարան, ինչը կհանդիսանա ոչ միայն ՀՀ Սահմանադրության և ներպետական մյուս իրավական ակտերի, այլև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ արդար դատաքննության իրավունք, կոպիտ խախտում:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: Իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

Դատարանն եկել է այն եզրահանգման, որ գործով ամբաստանյալ Սևակ Մուսայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը նույնպես անհիմն է:
Դատարանը վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածն, ըստ որի «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: (…)»:

Իսկ ՄԻԵԿ-ի 7-րդ հոդվածի համաձայն՝ Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա, «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել(…)»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:23 25/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
11:42 18/11/2016  |  Արդարացման դատավճիռներԺամկետային զինծառայողն արդարացվեց մասնակի
17:20 17/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն
14:14 11/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրծաթափայլ եղևնու հափշտակության մեղադրանքում արդարացվեց
14:12 02/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեցին մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքում
16:17 15/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան
20:01 26/09/2016  |  Արդարացման դատավճիռներ7 արդարացում՝ զինվորականների գործերով
17:21 23/08/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց հարկերից չարամտորեն խուսափելու մեղադրանքում
14:37 09/08/2016  |  Արդարացման դատավճիռներՔիթ-կոկորդ ականջաբանն արդարացվեց. «Պիտանի է» նշումը չէր կարող նպաստել և ուղղորդել զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի որոշումներին
17:26 13/07/2016  |  Արդարացման դատավճիռներԿենսաթոշակի յուրացման մեջ մեղադրվողն արդարացվեց

Արխիվ

[]